Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հրազդանի կիրճն անտարբերության է մատնված (ֆոտոշարք)

SOCIETY

Անվադող, բարձեր, պլաստիկ տարաներ, կոտրված ծառեր ու ջրի երեսին հավաքված աղբ: Ահա այսպիսի տեսարանի կարելի է ականատես լինել, եթե իջնենք Հրազդանի կիրճ և Հրազդան գետին զուգահեռ քայլենք: Ապականությունն ամենուրեք է՝ սկսած մանկական երկաթուղուց: Այստեղ նույնպես այգուն զուգահեռ հոսող գետի մեջ աղբ ենք նկատում:

Թվում է, թե բարձրաճաշակ, կառուցման ու պահպանման համար միլիոններ ներդրած բազմաթիվ ժամանցի ու հանգստի օբյեկտների հարևանությամբ հոսող գետը պետք է համահունչ լիներ դրանց ու հետ չմնար իր մաքրությամբ ու գեղեցկությամբ, սակայն՝ այսօր պատկերն այլ է:

Հրազդանի կիրճում «հանգրվանած» տասնյակ օբյեկտների այցելուների թանկարժեք օծանելիքներին հակակշիռ՝ գետի կողքին մի քանի րոպե կանգնելն էլ է բավական՝ զգալու գարշահոտն ու տխուր տեսարանից հիասթափվելու համար:

Սրա հետ միաժամանակ գետը տեղ-տեղ ընդհանրապես չի հոսում, այն անշարժ է, ու ջրի երեսին կուտակված տիղմ կա: Անհասկանալի է, թե ինչու այն դեպքում, երբ Սևանա լճից դեպի Հրազդան ջուր է բաց թողնվում, այստեղ տեղ-տեղ ծանծաղուտ է: Գետի մեջ տեսնում ենք նաև խոտերի կղզյակներ՝ բարձր աճած, որոնց շուրջը նույնպես հավաքված տիղմ ու աղբ կա:

Խնդիրը նոր չէ, բայց ահազանգում են կրկին: Ամեն օր գետի կողքով անցնող Երևանի բնակիչ Արմեն Առաքելյանն այլևս չի ցանկանում այս տեսարանի ականատեսը լինել: Կարծում է, որ այդպես կմտածեն նաև պատկան մարմինները: Սակայն, թե այսօր ով է պատասխանատու գետի ու հարակից տարածքների մաքրման համար, դժվար է հասկանալ:

Թվում է, թե պատկան մարմիններն այդ պատասխանատվությունն իրենց ուսերից հեշտությամբ նետում են՝ տարաբնույթ պատճառաբանություններ բերելով:

Բնապահպանության նախարարությունից Past.am-ի հարցին պատասխանեցին, որ պահպանումն ու մաքրումն իրենց իրավասությունների մեջ չի մտնում: Եթե լինի ինչ-որ աղտոտվածություն և դրա վերաբերյալ ահազանգ լինի, այդ ժամանակ դրանով զբաղվում է Բնապահպանության նախարարությունն ու Ընդերքի պետական տեսչությունը՝ հասկանալու համար աղտոտվածության պատճառները: Մեր այն դիտարկմանը, թե մեր տեսախցիկն արձանագրել է գետի աղտոտվածության փաստեր, նախարարությունից խորհուրդ տվեցին կապվել տեսչության հետ՝ հասկանալու համար, թե այս խնդրի հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկվել՝ հավելելով, որ տեսչությունն այն ժամանակ է իրավասու, երբ խոսքը քիմիական աղտոտվածության մասին է: Տեսչության մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանն էլ տեղեկացրեց, որ մաքրման աշխատանքների ու պահպանության հետ կապված իրենք որևէ գործառույթ չունեն: Դրանով պետք է զբաղվի համայնքը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ՝ այո՛, տարածքը համայնքային է, սակայն գետի ու դրան հարակից հատվածների մաքրմամբ պետք է զբաղվեն և՛ համայնքը, և՛ այդ գետի հարևանությամբ տեղակայված տնտեսվարող օբյեկտները: Ըստ Գևորգյանի՝ այնտեղ, որտեղ կա ինչ-որ օբյեկտ, պատասխանատուն այդ օբյեկտի ղեկավարությունն է՝ պայմանագրային պարտավորության հիման վրա, իսկ եթե շուրջը որևէ բան չկա՝ համայնքը: Այս ամենից բացի՝ Գևորգյանը խնդրեց գրավոր հարցում ուղարկել այն մասին, թե որ հատվածներում ինչ է, որպեսզի իրենք էլ հասկանան, թե ով չի իր պարտականությունները կատարել և դրա համար ինչ է նախատեսվում:

Սակայն, կարծում ենք, որ մենք արդեն իսկ ահազանգել ենք ու տեղեկացրել իրենց խնդրի մասին: Իսկ այն, որ տնտեսվարող օբյեկտները պարտավոր էին հարակից տարածքների մաքրում կատարել, բայց փաստացի չեն արել, խոսում է այն մասին, որ պայմանագրային պարտավորությունները մնացել են միայն թղթի վրա:

Մեզ ահանզանգող բնակչի խոսքով՝ այս տարածքները ժամանակին՝ դեռևս նախորդ դարի 60-70-ական թվականներին, վերահսկվել են անտառտնտեսության կողմից: Տարածքի այգիներում ու նախկին անտառածածկ հատվածներում աշխատել են անտառապահներ, ովքեր խստորեն հետևել են տարածքի մաքրությանը:

Առաքելյանը կիրճի մի հատվածում էլ՝ Դավթաշեն վարչական շրջանի հարևանությամբ, վերևից դեպի գետն իջնող ջրի հոսքը մատնանշեց՝ հարցադրում անելով, թե՝ ենթադրյալ օբյեկտից կամ առանձնատնից դեպի ներքև ինչ ջրեր կարող են հոսել:

Մի կողմում անտարբերության մատնված հայաստանյան կարևորագույն գետն է՝ Հրազդանը, իսկ հակառակ կողմում՝ պալատներ հիշեցնող ռեստորանները, որտեղ գրեթե ամեն օր մինչ կեսգիշեր հնչող երգերով ասում ենք, թե սա է մեր հայրենիքը, սա է մեր հողն ու ջուրը, նա է մեզ կոփել ու ուժ տվել, բայց ոչինչ չենք անում այդ հող ու ջրի մաքրության համար: Դեռ մի բան էլ՝ ձեռքի աղբը նետում ենք գետը:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal