Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տարել են բաժին ձեռնաշղթաները հանելու, սակայն կեսից փոշմանել են ու բերման ենթարկել

SOCIETY

Երկու օր առաջ ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման ենթարկեցին SOS հաղորդաշարի ռեժիսոր, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդուն՝ Հայկ Բարսեղյանին: Բարսեղյանը հասցրել էր կոնֆլիկտի ընթացքում ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեսանկարահանել ոստիկանության գործողությունները: Ոստիկանները նրան բերման էին ենթարկել հասարակական վայրում սառը զենք կրելու կասկածանքով: Սակայն հետաքրքիր է, որ ի սկզբանե բաժին գնալու պատճառը լրիվ այլ է եղել: Ոստիկանները նրան տանում էին բաժին՝ ձեռնաշղթաները հանելու համար: Սակայն ամեն ինչ հերթով...

Այդ օրը Հայկն իր ընկերոջ հետ սրճարանում նստած էր, երբ պատուհանից նկատեց, որ 5-6 ոստիկան մի երիտասարդի են շրջապատել: Տպավորություն էր, թե կոնֆլիկտ կա: Հայկի դուրս գալու ու նրանց մոտենալու պատճատը՝ անցորդների անտարբերությունն էր: Ըստ նրա՝ տասնյակ մարդիկ անցնում էին, տեսնում, որ ինչ-որ բան այն չէ, բայց միևնույն է՝ անտարբեր անցնում էին առանց արձագանքելու:

Հայկը որոշեց նրանց փոխարեն անձամբ լինել երիտասարդի կողքին՝ անկախ նրանից, թե այդ պարագայում ով է մեղավորը: Պարզապես որոշեց գնալ ու նրա կողքին կանգնել, որ ոստիկանները տեսնեն անծանոթ մարդ կա ու ավելի զգաստանան:

«Գնացի, նստեցի իրենց հակառակ, աստճանի վրա՝ հասկացնելու, որ իրենց հետևող կա և, որ իրենք օրենքի տառին համապատասխան իրենց պահեն: Ոստիկանը կոպիտ կերպով հարցրեց՝ ով ես, ինչի ես եկել այստեղ: Իսկ ես հորդորեցի նախևառաջ ներկայանալ և հետո՝ ավելի հարգալից խոսել: Այնուհետև հասկանալով, որ հնարավոր է կոնֆլիկտ լինի, ֆեյսբուքով ուղիղ միացում կատարեցի: Նրանք ինձ մոտ դանակ նկատեցին ու խոսակցությունն ավելի լարվեց: Իմ ձեռքերին ձեռնաշղթաներ հագցրեցին, բավական ուժեղ փակեցին, որից հետո անցան անձնական վիրավորանքների»,- պատմեց երիտասարդը:

Ոստիկանների զայրույթի առաջին պատճառն ըստ նրա նրանց՝ իրենց կողքին հայտնվելն էր, իսկ ապա նաև՝ դանակ տեսնելը: Նա, իհարկե, բացատրեց, որ դա սառը զենք չէ, այլ՝ իր աշխատանքային գործիքը, ինչպես օրինակ՝ մյուսների համար հեռախոսը:

Անձնական վիրավորանքներից հետո, ոստիկաններից մեկն իրեն կողքի է քաշել, խնդրել ջնջել տեսանյութը ու ներողություն խնդրել: Եվ սրան, ինչպես Հայկն է ասում՝ հետևեց ամենածիծաղելին. ոստիկանները Հյուսիսային պողոտայում 30-40 րոպե շարունակ փորձում էին ձեռնաշղթաները հանել, սակայն ապարդյուն: Ի վերջո ոստիկանները առաջարկեցին գնալ բաժին ու այնտեղ հատուկ գործիքով կտրել:

Հայկը համաձայնվեց, բայց ճանապարհին հարցեց՝ ի վերջո ինքը բերման է ենթարկվում, թե գնում են ձեռնաշղթաները հանելու: Ինչին ի պատասխան իրեն ասացին, որ նա բերման է ենթարկվում սառը զենք կրելու կասկածանքով:

«Ես էլ ասացի, որ այդ դեպքում դուք պատասխան եք տալու օրենքի առաջ: Թե՛ ճանապարհին և թե՛ բաժնում ինձ նորմալ են վերաբերվել: Ես հրաժարվել եմ դանակ տալ, խուզարկությամբ խլել են, վերցրել են փորձաքննության՝ խոստանալով 10 օրվա ընթացքում հետ վերադարձնել: Հիմա մնաց 8 օր: Ես համբերատար կսպասեմ իմ դանակին: Երբ եկավ, անպայման կհրապարակեմ ու կոչ կանեմ, որ ամբողջ հայ ժողովուրդը իր մոտ կրի դանակ, ոչ թե ինքնապաշտպանության, այլ՝ առօրյա օգտագործման համար ու իր օրվա կարիքները հոգալու համար»,- պատմեց նա:

Հայկի խոսքով՝ սառը զենքը բավական հազվագյուտ առարկա է և ամեն տեղ հնարավոր չէ գտնել: Ասում է՝ հիմա եթե դուք սովորական խոհանոցի դանակը տանեք սրելու, ձեզ դրա համար պե՞տք է բռնեն: Ըստ նրա՝ գոյություն ունեն տարբեր ստանդարտներ, որոնք հստակեցնում են, թե ինչ է սառը զենքը, և այդ հստակեցումը ունի 10-14 պարամետր՝ սկսած հաստությունից, երկարությունից, շեղբի խտությունից և այլն: Եթե այդ պարամետրերից որևէ մեկը չի համապատասխանում ստանդարտին, առարկան չի կարող կոչվել սառը զենք:

«Իմ դանակի շեղբը 85 մմ է, իսկ գոստի մեջ գրված է, որ 90 մմ-ից կարճ ցանկացած առարկա չի կարող համարվել սառը զենք»,- նկատեց նա:

Դիտարկմանը, թե իրեն բերման ենթարկելու հետ կապված, ինչ-որ բողոք պատրաստվում է ներկայացնել, երիտասարդը պատասխանեց ոչ՝ հավելելով, թե ոստիկանները գիտակցել են իրենց սխալը, ներողություն խնդրել, և նա անիմաստ է գտնում նրանց վնաս տալը: Համոզված է, որ նրանք նկատողություն կստանան: «Ամենակարևորը՝ երիտասարդը գնաց: Իմ պահանջն է՝ օրենքի սահմաններում գործեն, քաղաքացուն հարգեն, մարդավարի խոսեն: Արածիս համար չեմ փոշմանել: Ես բարկանում եմ այն բոլոր մարդկանց վրա, ովքեր և՛ ինձ ձեռնաշղթաներով, և՛ ոստիկանների անհարգալից վարքը իմ ու այդ տղայի նկատմամբ տեսնելով, անտարբեր անցնում էին:

Ուզում եմ հասարակությունը հասկանա, որ չի կարելի անտարբեր լինել, որովհետև վաղը, մյուս օրը իրենց տուն կմտնեն մի հիմար հարցով, իրենց գլխին կսարքեն: Իսկ իրենց աչքի առաջ, Հյուսիսային պողոտայով որքա՞ն մարդ է անցում, ոչ ոք չի ցանկանում միջամտել, ասել ոստիկանին՝ կոռեկտ պահիր քեզ, էս ի՞նչ ես անում»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ- ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
past.am

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak