Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ազատ Արշակյան. «Սերժ Սարգսյանին անփոխարինելի ասողները ծպտված փոխարինողներն են»

POLITICS

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարոն Արշակյան, շուտով Հայաստանն ամբողջապես կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի: Մյուս կողմից, սակայն, կան կարծիքներ, որ ՀՀ-ում ավելի է հիմնավորվում երկիրը ցմահ ղեկավարելու ինստիտուտը: Իրավիճակն իսկապե՞ս այդքան մտահոգիչ է:

-Իրականությունն, ընդհանրապես, տխուր է, բայց քանի որ մեր կենսագրության մեջ ավելի դառը էջեր ենք ունեցել, լավատեսության հիմքեր, ամեն դեպքում, կան: Խորհրդային Միությունում էլ Հայաստանը խորհրդարանական պետություն էր, բայց ընտրվեց Գերագույն խորհուրդ, որը հայտարարեց՝ Հայաստանն անկախ է ու ժողովրդավարական: ՀՀ-ում խղճի, խոսքի ազատության, քաղաքական գործունեության, ինչպես նաև միջազգային սուբյեկտ դառնալու մասին օրենքներ ընդունվեցին: Այդ օրենքներն ընդունեց 20-րդ դարի ամենավատ բռնապետություններից մեկում ընտրված Գերագույն խորհուրդը: Այնպես որ, մենք այդ իմաստով պետք է լավատես լինենք՝ ունենալով հայ ժողովրդի կենսափորձն ու կենսունակությունը: Իհարկե, Սահմանադրությունը, որն ընդունեցին 2015-ին, հակապետական տարրեր ունի, որովհետև ՀՀ գլխավոր պաշտոնյաները՝ թե՛ վարչապետը, և թե՛ նախագահը ժողովրդից մանդատ չունեն: Նրանք նշանակվում են ԱԺ-ի կողմից, այսինքն՝ լեգիոներներ են: Սա իջեցնում է պետության լեգիտիմությունը: Օրինակ՝ Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում վարչապետը ժողովրդից մանդատը ստացած է լինում, քանի որ նախ պատգամավոր է դառնում: Հետո հրաժարվում է պատգամավորությունից, ու վարչապետը դառնում է ընտրված խորհրդարանական մեծամասնության լիդերը: Այսինքն՝ նրա քաղաքական, սոցիալական և տնտեսական ծրագիրը հավանություն է ստացել: Մեզ մոտ դա չկա, մենք «և՛, և՛» տարբերակով գնացինք, ինչպիսին Հայաստանի ամբողջ քաղաքական կուրսն է: Այսինքն՝ և՛ խորհրդարանական, և՛ գավառական դարձանք: Գավառականությունը համատեղվեց:

Եվրասիական իմպերիայում՝ ՌԴ-ում, 76 %-ով ցար ընտրվեց: Անցկացվեց ընտրություն Պուտինի հավերժական իշխանության մասին: Նման վարկանիշ է ունեցել Նիկոլայ 2-րդը, որի երեխաներին, դայակին ու բժշկին ևս գնդակահարեցին: Հաջորդ 76 %-ըՌուսաստանը ստացել է 1991 թվականին, երբ ԽՍՀՄ քաղաքացիների 76 %-ը կողմ արտահայտվեց ԽՍՀՄ-ը պահպանելուն: Ի դեպ՝ Հայաստանը չմասնակցեց այդ հանրաքվեին: Ուղիղ 9 ամիս հետո ԽՍՀՄ-ն ինքնակամ լուծարվեց: Հիմա Պուտինը նույն թիվն է ստացել, չգիտենք՝ ինչքան կտևի այս իմպերիան: Որպես իպերիայի գաղութ, այնտեղից կնշանակեն ՀՀ կառավարիչներին: Բայց քանի որ ՀՀ քաղաքացիները դեռ հիշում են 90-ականների Գերագույն խորհուրդը, այս ԱԺ-ով, և ոչ լեգիտիմ վարչապետով ու նախագահով, ՀՀ-ն նույնպես կարող է զարգացում ապրել:

- Մի կողմից հայտարարություններ են այն մասին, որ Ս.Սարգսյանն անփոխարինելի է: Նկատի ունենալով նրա հարցազրույցը, ԱԺ փոխնագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անգամ կարծիք է հայտնել, թե ոչ ոք իրավունք չունի մեկնաբանել Ս. Սարգսյանի խոսքերը: Մյուս կողմից էլ Ս. Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի կոչերն են:

-Ինչպես ՌԴ-ում, որի մասին արդեն նշեցի, նույնը պետք է լինի նաև ՀՀ-ում: Իմպերիան իր օրինակով տալիս է մանրակերտը. եթե այնտեղ Պուտինն անփոխարինելի է, այստեղ Սերժ Սարգսյանը չի կարող փոխարինելի լինել: Իսկ, օրինակ, հենց Շարմազանովը փոխարինողներից մեկն է: Երիտասարդ է, գրագետ, պատրաստված: Երկար տարիներ քաղաքական կազմակերպության մեջ է, պատգամավոր է: Հենց ինքը բավականին լուրջ փորձառություն ունի հաջորդ նախագահը կամ վարչապետը դառնալու համար: Իր նմանները շատ են: «անփոխարինելի» ասողները ծպտված փոխարինողներն են:

-Սերժ Սարգսյանն իր հնարավոր առաջադրման առումով մեկ «հավելում» արեց, որը վերաբերում էր հենց երիտասարդ քաղաքական լիդերներին: Անցած տարիները բավարա՞ր չէին:

-Բավարար էին: Մարդն իսկապես հայտարարել էր, որ հոգնել է, պատրաստել է նաև կադրեր, հեռանում է: Հայտարարեց, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Բայց քանի որ իմպերիայից ոչինչ չփոխելու հրաման եկավ, հիմա ստիպված հետ է կանգնում իր խոսքից, որովհետև վերևից ավելի բարձր ձայն է եկել:

Մոնարխը ղեկը ձեռքին է պահում, բայց երիտասարդներին մեկ շրջան քշելու հնարավորություն է տալիս: Բայց, ամեն դեպքում, նավապետը նա է, ով անվտանգության, ապահովության ղեկը իր ձեռքն է պահում, որ հանկարծ ինչ-որ բան չլինի: Սա հենց պուտինյան իմպերիայի ծրագրի մեջ է տեղավորվում: Պուտինի լիազոր ներկայացուցիչը պետք է ղեկավարի նույն ձևով:

 

Աննա Բադալյան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia