Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մահացածների անունով մահվան վկայական ստանալը մեծ խնդիր է մարզերում

SOCIETY

Պարզվում է մահացած մարդկանց անունով մահվան վկայական ստանալու հարցում բավականին լուրջ բարդություններ կան մարզերում: Հարազատները, չիմանալով նոր փոփոխությունների մասին, մահացածին հողին են հանձնում առանց նախօրոք ստացված փաստաթղթի, որից հետո պրակտիկորեն հնարավոր չի լինում մահվան վկայական ստանալ:

Մարզերի բնակիչներից շատերը չգիտեն, որ մահացած հարազատին հուղարկավորելուց առաջ, մարզային դատախազների որոշմամբ պետք է անպայման դիահերձում իրականացվի, իսկ այդ «ծառայությունից» օգտվելու համար հարկավոր է բավականին գումար վճարել ու սպասել այնքան, որ տվյալ տարածքում մի քանի դիակ «հավաքվի»:
 
Past.am-ին դիմած քաղաքացին, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, պատմում էր, որ հիվանդներ են եղել, որոնց մասին և՛ հիվանդանոցը, և՛ պոլիկլինիկան իմացել են, բայց քանի որ «նոր հրամանի» համաձայն դիահերձում չեն իրականացրել, նրանք էլ չեն ստացել իրենց հարազատի մահվան վկայականը:
«Ասում են, դա կապ չունի: Մահվան դեպքում պետք է միայն դատական բժիշկը դիահերձում իրականացնի, որպեսզի մահվան թուղթ կարողանանք տալ: Ո՛չ Շամշադինում, ո՛չ էլ տարածքում դատական բժիշկ չունենք: Ստիպված դատաբժշկին կա՛մ Սևանից, կա՛մ Դիլիջանից են բերում: Նրանք էլ մինչև մի երկու-երեք դիակ չի հավաքվում, չեն գալիս: Այդ պատճառով դիակներն օրերով պահում են դիահերձարանում: Բացի այդ, 70-80 հազար դրամից ավելի գումար են պահանջում դիահերձման համար, բայց տեսան, որ մարդիկ կարող է բողոքեն, գումարը իջեցրեցին 50-60 հազար դրամ»,- ասաց քաղաքացին:

Նա պատմեց, որ իր 93-ամյա հայրը նույնպես ծերունական հիվանդությունով է մահացել: Մահանալուց առաջ ինքը շտապ օգնություն է կանչել, եկել են թթվածին տվել, գնացել: Երկու օր անց, հայրը մահացել է: Գործող կարգի համաձայն, նա զանգահարել է շտապ օգնության ծառայություն և տեղեկացրել այդ մասին: Շտապ օգնությունից նրան ասել են, որ քաղաքացին պետք է տեղի հիվանդանոց և ոստիկանություն նույնպես զանգահարի և մահվան մասին տեղեկացնի: Իմանալով, որ մահվան տեղեկանք տալու համար, առաջարկելու են դիահերձում իրականացնել, օրերով պահելու են հոր մարմինը դիահերձարանում և դեռ մի բան էլ բավականին գումար են պահանջելու, հրաժարվել է զանգահարել հիվանդանոց:

«Մինչ հուղարկավորելը որևէ մի ատյանից չեկան: Թաղման հաջորդ օրը գնացի հիվանդանոց մահվան վկայականի հետ կապված հարցերը կարգավորելու համար, սակայն Շամշադինի հիվանդանոցի գլխավոր բժիշկը պատասխանեց, որ իրենք նման հարցեր լուծելու իրավասություն չունեն: Գնացի ոստիկանություն, դատախազություն, պարզելու, թե ինչու պետք է մահացածին անպայման դիահերձեն, նոր տեղեկանք տան: Ինձ պատասխանեցին, որ դիահերձումը պարտադիր չէ, եթե կանչ չկա, բայց արդեն մի քանի օր է ինձ մահվան վկայական չեն տալիս»,- ասաց քաղաքացին:

Նա նշեց, որ դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ոտեղից իրեն տեղեկացրել են, որ եթե հիվանդի վիճակի մասին տեղեկացված են բուժհաստատությունները, ապա դիահերձում իրականացնելու պարտադրանք չկա: ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գծից» էլ առաջարկել են դիմում գրել, որպեսզի հարցն ուսումնասիրեն: Քաղաքացին վրդովված ասում էր, որ շրջաններում մարդիկ չգիտեն իրենց իրավունքները: Մարդկանց իրազեկելու հարցով որևէ մեկը չի զբաղվում: Մնացածն էլ ինչ ուզում անում են:  

«Օրենքներին տեղյակ չեն նույնիսկ հիվանդանոցի աշխատակիցները: Բոլորին միայն դիահերձում են առաջարկում և դրա դիմաց բավականին մեծ գումար պահանջում: Ես դատական ճանապարհով չեմ գնալու, քանի որ Շամշադինի գլխավոր բժշկի հայրը մարզային դատավորն է: Պոլիկլինիկա էլ չեմ դիմել, քանի որ երբ մայրս մահացավ, պոլիկլինիկայում բավականին գումար ծախսեցի: Այս հարցն այսպես չենք թողնելու, բավականին մարդիկ կան որ նույն խնդրի առջև են կանգնած և չեն կարողանում ո՛չ մահվան վկայական ստանալ, ո՛չ էլ մահվան համար տրվող նպաստը: Արդեն ստորագրահավաք ենք սկսել և դիմելու ենք բոլոր մարմիններին»,- ասաց մեզ դիմած քաղաքացին:

Past.am-ը կապ հաստատեց նաև մարզային դիահերձարաններից մեկի նախկին աշխատակցի հետ, ում անունը կրկին հասկանալի պատճառներով չենք հրապարակում:  Նա նույնպես հաստատեց, որ մարզերում ամեն ինչ խառնվել է իրար:
«Ծեր մարդիկ կան, խրոնիկ հիվանդներ կան, որոնց մասին բոլորն էլ գիտեն: Նրանք մահանում են իրենց հարազատների մոտ, բայց առանց դիահերձման նրանց անունով մահվան տեղեկանք չեն տալիս: Ասում են դա դատախազության որոշումն է: Կարգադրել են, դիահերձել նոր տեղեկանք տալ: Նախքան այդ որոշումը կայացնելը, գյուղերում, մասնավոր հիմունքներով դիակը մաքրողներ կային: Բայց հիմա, երբ մասսայական պահանջում են դիահերձում իրականացնել, դիակներ մաքրողները արանքից դուրս են եկել: Հիմնա մինչև դատաբժիշկը դիահերձում չիրականացնի, տեղեկանք չտա, հարազատները մահվան վկայական չեն կարողանա ստանալ: Շատերն առանց իմանալու թաղում են կատարում, հետո է պարզվում, որ չեն կարողանում վկայական ստանալ»,- ասաց մեր զրուցակիցը:

Past.am-ն այս պահին ներկայացնում է խնդիրը, իսկ թե որտեղից և ինչու են դրանք ծագել, կիրազեկենք առաջիկայում:

Արմինե Գրիգորյան              

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded