Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ահազանգ Կարեն Կարապետյանին և Արման Թաթոյանին. Շամշադինի տարածաշրջանում մահվան տեղեկանք ստանալը լուրջ խնդիր է

SOCIETY

Past.am-ն ավելի վաղ անդրադարձել էր  Բերդի տարածաշրջանում մահվան տեղեկանք և վկայական ստանալու խնդիրներին: Խմբագրություն դիմած քաղաքացին մեզ պատմել էր, թե ինչու մինչ օրս չի կարողանում իր մահացած հոր անունով վկայական ստանալ: Մեր հոդվածից հետո խմբագրությանը դիմեցին նաև այլ քաղաքացիներ, ովքեր խնդրեցին իրենց հարցը լսելի դարձնել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Նշենք, որ մարզում միայն այս դեպքը չէ: Բոլորը գիտեն, որ մինչև մահացածին չեն դիահերձում, մահվան տեղեկանք չեն տալիս, իսկ դրա դիմաց պահանջում են 30- 80 հազար դրամ վճարել: Դրանից բացի, դիակները մի քանի օր պահում են, որ մի քանի դիակ «հավաքվի», հետո Սևանից մասնագետ հրավիրեն:

Նշենք նաև, որ բարձրացված հարցին ի պատասխան «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրինությունից ստացանք պարզաբանում, որում մանրամասն նշված էր, թե օրենքի որ հոդվածի որ կետով և ինչպես պետք է մահվան մասին տեղեկանք ստանալ:

Անդրադառնալով նշված դեպքի հանգամանքներին, բուժհաստատության պարզաբանման մեջ նշված է՝ «Հրապարկման մեջ նշված 93-ամյա բնակչի մահվան վկայական ստանալու հարցը խնդիր է դարձել, քանի որ մահացողի հարազատները ժամանակին չեն դիմել համապատասխան հաստատությանը: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված այն հարցին, թե դիակներն օրերով պահում են դիահերձարանում, իրականությանը չի համապատասխանում, քանի որ Բերդի ԲԿ-ն չունի ախտաբանաանատոմիական ծառայություն և կահավորված դիահերձարան:  Բերդի տարածաշրջանում մասնագետ չլինելու պատճառով սպասարկումն իրականացնում է Սևանի դատաբժիշկը: Բոլոր դատաբժշկական փորձաքննությունները կատարվում են անվճար»:

Անշուշտ հարց է ծագում, թե ընդհանրապես վշտի մեջ եղած անօգնական հարազատները եթե չիմանան, թե երբ ում պետք է դիմեն, ինչու պետք է զրկվեն մահվան վկայական ստանալու իրավունքից: Մեր նշած դեպքում կինը մահվան մասին տեղեկացրել է շտապօգնության ծառայությանը և ենթադրվում է, որ եթե օղակի բոլոր շղթաները նորմալ աշխատեին, ապա առանց կրկնակի զանգի, պատկան մարմինները կներկայանային և հարցը օրենքի սահմաններում կլուծվեր:

Հարց երկրորդ. եթե իսկապես հիվանդանոցը դիահերձարան չունի, ապա տարածաշրջանում մահացածներին որտե՞ղ են դիահերձում, թե՞ տեղափոխում են մոտ 100 կմ հեռու՝ Սևան ու հետ բերում, և վերջապես՝ ո՞վ է վճարում տեղափոխման ծախսերը և այլն:

Անշուշտ, հարցերի շարանը կարելի է երկար շարունակել, բայց կարճ ձևակերպենք, որ հիվանդանոցի տնօրինության ներկայացրած պարզաբանումը, մեղմ ասած, հեռու է իրականությունից, քանի որ մեր ձեռքի տակ եղած փաստերն ավելի խոսուն են, որտեղ մարդիկ պատմում են, թե ինչպես են մահվան վկայականներ ստացել:

Իսկ օրինակ՝ մի քանի օր առաջ մահացած, 20 տարուց ավելի շաքարային դիաբետով հիվանդ, մեկ ոտքը անդամահատված կնոջ հարազատներին մահվան տեղեկանք տալու համար կրկին ստիպել են դիահերձում իրականացնել: Մեկ այլ դեպքով 84 տարեկանում ինսուլտ ստացած կնոջ ոտքը կոտրվել է և 8 ամիս եղել է թաղային բժշկի հսկողության տակ: Այս տարվա մարտին մահացել է, բայց կրկին նրա հարազատներին մահվան տեղեկանք տրամադրել են միայն դիահերձելուց հետո: Ի դեպ, չնայած բուժհաստատության տնօրենը պնդում է, որ դիահերձումն անվճար է իրականացվում, բայց մեր տեղեկություններով մահացածի հարազատներից 30 հազար դրամ են պահանջել և ստացել:

Մեկ այլ դեպքում մինչև 30 հազար դրամով դիահերձում են արել քաղցկեղից մահացած հիվանդ կնոջը, որպեսզի նրա անունով նույնպես մահվան տեղեկանք տրամադրեն: Ամենազավեշտալին այն է, որ մահվան տեղեկանք և վկայական ստանալու իրավունքը վերականգնելու համար Շամշադինի բնակիչներից մեկը դիմել է օրենքին, այսինքն՝ դատարան, սակայն դատարանը առաջին դատական նիստը նշանակել է դիմումը ստանալուց 6 ամիս հետո: Դրա հետևանքով մահացածի հարազատները զրկվել են թաղման նպաստ ստանալու իրավունքից:

Այսինքն, որ այս տարածաշրջանում իրոք որ այս խնդիրը կա և որ բավականին սուր է՝ փաստ է: Մնում է տեսնել, թե պատկան մարմիններն ինչքանով կկարողանան հարցը խորությամբ ուսումնասիրել և դրան պատշաճ լուծում տալ:

Արմինե Գրիգորյան

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure