Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կես... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է» 10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը Հանրահավաք. օր 7-րդ Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. Մայիլյան «Ազգը հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ է»

Գյումրիից կոչ են անում մյուս քաղաքներին նույնպես միանալ ցույցերին

SOS հաղորդաշարի ռեժիսոր, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը, իր ընկերների հետ միասին պատրաստվում են Գյումրիում ավտոերթ իրականացնել՝ համաքաղաքացիներին Երևանում տեղի ունեցող իրադարձություններին մասնակից դարձնելու նպատակով:

Հայկ Բարսեղյանը Past.am-ի հարցին, թե ավտոերթն այնուհետև դեպի մայրաքաղաք ուղղությու՞նն է բռնելու՝ չհերքեց, բայց և չհաստատեց: Հայկն առավոտյան եղել է Երևանում, ցուցարարների հետ, սակայն հետո ընկերները զանգահարել են ու ասել, որ ինչու Գյումրին պետք է պասիվ մնա: Հայկի փոխանցմամբ՝ մեր զրույցի պահին բավականին շատ քաղաքացիներ են հավաքվել Շիրակի մարզպետարանի դիմաց, և 12:30-ին նախատեսվում է ավտոերթ սկսել հենց մարզպետարանի մոտից:

«Վանաձոր ու մնացած քաղաքներ, ո՞ւր եք քնել, զարթնե՛ք, ժողովուրդ ջան: Մենք Գյումրիում փորձելու ենք անհնազանդության քայլեր անել, բայց մնացածի մասին հիմա չեմ կարող ասել: Քաղաքում պետք է մոբիլիզացնենք որքան կկարողանանք, ու հանավաբար կգնանք Երևան»,- ահա այսպիսի կոչով դիմեց Հայկը հայաստանյան մյուս համայնքների բնակիչներին:

Հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի, որ մոբիլիզացիան տեղի ունենար Բաղրամյան պողոտայում, որպեսզի խոչընդոտեին Ազգային ժողովի նիստի կայացմանը, Հայկը պատասխանեց, որ պետք չէ ամեն ինչ կենտրոնացնել մեկ տեղում:

«Շատ կարևոր է, որ բոլոր մարդիկ, ովքեր ունեն մեքենա, մեքենաները թողնեն փողոցի տարբեր հատվածներում, միացնեն վթարային լապտերները, կապոտները բացեն ու փչանան այդ մեքենաները, կփակվեն բոլոր փողոցները: Եթե մենք քաղաքի կենտրոնում սարքում ենք անանցանելիություն, ոչ մի ոստիկանական տեխնիկա չի կարող գալ առաջ, որը շատ մեծ առաջընթաց է: Շատ կարևոր է, որ մարզերում, քաղաքներում, Երևանի տարբեր մասերում շարունակվի այս ամեն ինչը: Պետք չէ կենտրոնացնել ամեն ինչ մեկ տեղում: Եթե ոստիկանները կենտրոնանան մեկ տեղում, մենք կդառնանք ավելի թույլ, որովհետև ոստիկանները տարիներ շարունակ մեզ վրա «պարապել» են, իսկ մենք հիմա իրենց պետք է ցույց տանք, որ պարապածը ոչ մի կոպեք չարժե: Մենք մեր ստրատեգիան դարձնում ենք անկանխատեսելի, կարող է խփնվենք՝ էրթանք եսիմ ուր:

Բայց շատ կարևոր է, որ ամեն ինչ լինի «անկազմակերպված», բայց կազմակերպված միայն խաղաղ ձևով, այսինքն՝ բաց ձեռքերով բոլորի դեմ, կրակում եք՝ կրակե՛ք, քանի՞ հոգու պետք է սպանեք: Մենք չենք կրակելու, չենք կռվելու»,- հավելեց նա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

website by Sargssyan