Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«ՀՀ-ում թավշյա հեղափոխությունը հաղթել է. ՀՀԿ-ն այլևս իշխանություն չունի». Հայկ Սուքիասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այս օրերին համաժողովրդական շարժմանն են միանում մի շարք քաղաքական գործիչներ, անգամ նրանք, ովքեր ՀՀԿ-ի ամենահավատարիմների շարքերում են եղել տարիներ շարունակ: Քաղաքական ողջախոհությո՞ւն, թե՞ ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու արդյունքում է սա, պետք չէ դատել: Ամեն ինչ ցույց կտան ժամանակն ու հետագա զարգացումները: Մի քանի օր անց, մայիսի 1-ին տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ՝ նոր վարչապետ ընտրելու նպատակով: «Ելք» խմբակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ով, ըստ քաղաքագետ Հայկ Սուքիասյանի, նաև համաժողովրդական թեկնածու է:

Այս օրերին բացի «Ծառուկյան» դաշինքից, համաժողովրդական շարժման ջատագովներ են դարձել այլ քաղաքական ուժեր ևս, ինչպես օրինակ ՕԵԿ-ը և մի շարք այլ քաղաքական գործիչներ: «Ծառուկյան» դաշինքը թեև միացել է ժողովրդին, բայց դեռևս չի հայտնում, թե վարչապետի ընտրության հարցում ինչպես կքվեարկի: Արդյո՞ք հնարավոր է դեպքերի այլ զարգացումների ականատես լինել: Քաղաքագետը այդպես չի մտածում: Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, բայց մենք պարզապես գիտենք միայն երևացող ինֆորմացիան: Ըստ նրա՝ հավանաբար նրանք ունեցել են ինչ-որ ներքին պայմանավորվածություններ:

Նշում է, թե պետք է մի բան շատ լավ հասկանալ, այն, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարողացել է այս ամբողջ պրոցեսը կազմակերպել, հավանաբար նա այդ բոլոր գիտելիքները ունի, դժվար թե որևէ մեկը այս վիճակում կարողանա անել մի բան, որ Նիկոլ Փաշինյանը չհասկանա:

Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի՝ շարժմանը միանալուն, Սուքիասյանը նշում է, թե բոլորի համար էլ պարզ է, որ Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեծ հաշվով այլևս իշխանություն չունի: Եվ որքան էլ իրենք ներկայացնեն, թե դեռևս մնում են: Ըստ քաղաքագետի՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխությունը հաղթել է, ամբողջ հանրապետությունում տիրում է հեղափոխական տրամադրություն, և մի քանի պատգամավորներ կամ նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներ այդ տրամադրության դեմ կանգնել չեն կարող: Ասում է, թե մյուս ուժերը իրավիճակը հավանաբար լավ հասկացել են և մոբիլիզանում են Նիկոլ Փաշինյանի շուրջ, որովհետև այլ տարբերակ չունեն:

«Դաշնակցությունը դեռևս իր դիրքորոշումը չի հայտնել: Հավանաբար տակից նորից Հանրապետականին կպաշտպանի, եթե իհարկե հանրապետականները ցանկանան մինչև վերջ պայքարել: Այս պահին Հանրապետական կուսակցությունը պետք է իմանա, որ բացարձակ լեգիտիմություն չունի: Այստեղ իրենք հիմա սկսել են օրենք դեմ տալ, Սահմանադրության այս կետը, այն ստորակետը: Այդ ամենն անիմաստ է, այս պահին Հայաստանում ինքնիշխան է ժողովուրդը, ինչն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ:

Ժողովուրդը հաստատել է իր ինքնիշխանությունը և պահանջել է գործող իշխանության հրաժարականը: Եվ երկրի ղեկավարը հրաժարական է տվել: Այստեղ մի շատ կարևոր բան կա: Ասում են՝ վարչապետն է հրաժարական տվել, բայց միայն վարչապետ չի, ըստ էության՝ երկրի ղեկավարն է: Եթե երկրի ղեկավարը հրաժարական է տալիս, իշխանությունն էլ պետք է հրաժարական տա:

Պարզ է, որ կուսակցությունները փորձելու են իրենց դեմքը փրկել, իրենց համար հարմար տեղ զբաղեցնել: «Ծառուկյան» դաշինքը վարչապետի ընտրությանը բաց է քվեարկել, մի մասը քվեարկել էր դեմ, մի մասը՝ կողմ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Հավանաբար իրենք ինչ-որ տեղ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ այդ առումով երկխոսելու»,- նշեց նա:

Անդրադառնալով այն տեսակետին, թե այս օրերին ամենատարբեր քաղաքական գործիչների «մասնակցությունը» շարժմանը չի՞ վարկաբեկում այն, Սուքիասյանը պատասխանեց՝ բացարձակապես:

«Այստեղ խնդիր կա: Խորհրդարանում պետք է քվեարկեն: Շարժումն իր լիդերին առաջադրել է: Պետք է հասկանալ, որ նա ժողովրդական թեկնածու է: Այստեղ քվեարկության հարց կա: Հիմա այդ մարդիկ պետք է ապահովեն ձայների մեծամասնությունը: Նրանք գալիս են Նիկոլ Փաշինյանին ներկայանում են, ասում են, որ նրա կողմն են: Դա նորմալ գործընթաց է: Այդ մարդիկ հնազանդորեն հանձնվել են ժողովրդական շարժմանը և հավանաբար ներկայացնում են, որ իրենք քվեարկելու են, մեխանիկական մասն են ապահովում, բայց միաժամանակ ապահովում են իրենց համար հետագայում անվտանգ կյանք և կենսագործունեություն: Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը այնքան քաղաքական հոտառություն ունի և շատ լավ կհասկանա՝ թե կուսակցության հետ ինչպես վարվել»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն