Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կես... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երկու Արամ Մանուկյան՝ Նալբանդյան փողոցում Անհրաժեշտ քաղաքական բանաձևերն ու այլ իրականության մեջ գտնվող իշխանությունը Արամ Սարգսյան. «1996 թվականից իշխանությունները միշտ էլ սադրանքի են դիմում և հաջողության հասնում» Ամենացածրը կրթության և գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են Գումար, հարսնացուի զգեստ, ծրագրավորման դասընթաց. ինչ են խոստանում ոստիկաններին ժողովրդի կողմն անցնելու համար Ամո Շարոյան. «Մեր ապագան մշուշոտ չի» Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է» 10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Արձանագրվել են դժվարություններ` պայմանավորված ցանցի գերծանրաբեռնվածությամբ. «ՎիվաՍել»-ի պարզաբանումը

Ապրիլի 16-ին Past.am-ը «ՎիվաՍել-ՄՏՍ» կապի ծառայությունից օգտվող քաղաքացիներից կապի խափանման վերաբերյալ ահազանգեր էր ստացել: Մեր նախորդ հրապարակման մեջ հայտնել էինք, որ ցանցի ներսում կամ դժվարությամբ կամ ընդհանրապես չի հաջողվել կապ հաստատել: Ահազանգողները միտում էին տեսնում և խափանումը կապում Երևան քաղաքում տեղի ունեցող ցույցերի և ակցիաների հետ: Քաղաքացիներից ստացած ահազանգերի վերաբերյալ «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ հանրային կապերի բաժնից նույն օրը փորձել էինք պարզաբանում ստանալ: Մասնավորապես՝ ինչո՞վ է պայմանավորված կապի խափանումը, ո՞րն է ընկերության պարզաբանումը:

Ընկերության հանրային կապերի բաժնից ապրիլի 17-ին արձագանքել են մեր գրավոր հարցմանը: Ի պատասխան՝ հայտնել են. «Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 16-ի առավոտյան Երևանի կենտրոնի առանձին հատվածներում բջջային կապի ձայնային ծառայություններից օգտվելիս արձանագրվել են դժվարություններ` պայմանավորված ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի գերծանրաբեռնվածությամբ։ Ներկա դրությամբ ցանցը գործում է բնականոն ռեժիմով»:

Հավելենք, որ ահազանգողները խափանումը կապում էին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ձևավորված «Մերժիր Սերժին» նախաձեռնության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործողությունների շրջանակներում իրականցվող քայլերի հետ:

Աննա Բադալյան

website by Sargssyan