Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ավետիք Իշխանյան. «Հատուկ միջոցների կիրառումն անօրինական էր, անտեղի ու վտանգավոր»

POLITICS

Բաղրամյան պողոտայում ապրիլի 16-ին տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների դեմ։
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը Past.am-ի հետ զրույցում գնահատելով ոստիկանության գործողությունները, նախ ընդգծեց.

«Փաստորեն կիրառվեցին հատուկ միջոցներ, պայթուցիկներ: Նախ՝ եթե հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն կա, ապա դրա մասին պետք է հայտարարություն լինի, որովհետև մարդկանց համար այդ անսպասելիությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: Կարող են լինել դյուրագրգիռ մարդիկ և այդ հանկարծակի պայթյունները շատ վատ ազդեցություն ունենան նրանց վրա:  Այսինքն՝ ոստիկանությունը պետք է մի քանի անգամ զգուշացնի այդ մասին: Ես համոզված եմ, որ միջազգային ու առնվազն ՀՀ ոստիկանության կանոնակարգերով դա պետք է նախատեսված լինի: Մի քանի անգամ զգուշացնելուց հետո նոր պետք է այդպիսի հատուկ միջոցներ կիրառվի, որպեսզի իրավաչափությունը կասկածի տակ չլինի»:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ բացի այդ պետք է գնահատել հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտությունը:

«Պետք է գնահատական տալ, արդյո՞ք ցուցարարներին հանդարտեցնելու այլ մեթոդ չկար, քան հատուկ միջոցների կիրառումն էր: Եթե մենք գնահատական տանք ապրիլի 16-ին տեղի ունեցած միջադեպին, ապա ցուցարարները բացարձակապես չէին ցանկանում գրոհել, ավելին՝ բանակցություններ էին ընթանում: Հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն կա՞ր, այլ մեթոդներ չէին մնացե՞լ: Ես կասկածում եմ: Երկրորդը՝ եթե նույնիսկ այլ մեթոդներ չկան, ապա պետք է զգուշացվի ցուցարարներին հատուկ միջոցների կիրառման մասին: Երկու տարի առաջ Խորենացի փողոցում կիրառված հատուկ միջոցները, ինչպես նաև ապրիլի 16-ի միջադեպը մի բան են ցույց տալիս՝ մեր ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառման մասնագետներ չունի: Միայն այն, որ առաջինն ընկավ հենց ոստիկանների մեջ, դա է ապացուցում: Բացի այդ՝  հատուկ միջոցներից մարդիկ վնասվածքներ են ստանում, մինչդեռ վնասվածքներ չպետք է ստանան: Հատուկ միջոցների կիրառումը պետք է միայն զուտ աղմուկի էֆեկտ ունենա: Բայց մարդիկ բազմաթիվ մարմնական վնասվածքներ են ստանում, բեկորները մարդկանց մարմնի մեջ են խրվում: Չէր բացառվում նաև, որ աչքի մեջ ընկնեին ու մարդիկ զրկվեին տեսողությունից: Սա նշանակում է, որ ոստիկանության հատուկ միջոցները կամ անորակ են կամ հատուկ միջոցների օգտագործման փորձառություն չունեն: Իսկ ավելի հավանական է՝ երկուսը միասին: Այսինքն՝ և՛ հատուկ միջոցներն են անորակ և պատրաստ չեն այն կիրառելու: Սա ցույց է տալիս ՀՀ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ լինելը»,-նկատեց իրավապաշտպանը:
Նա ընդգծեց, որ հավաքը խաղաղ էր. «Մի քանի անգամ անգամ հավաքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը շեշտեց, հորդորեց ու պահանջեց հավաքի մասնակիցներից, որ ոստիկանների նկատմամբ ոչ մի բռնություն չլինի: Շեշտեց նաև, որ ոստիկանները մեր եղբայրներն են: Իսկ երբ մոտեցավ ոստիկանական պատնեշին, Ն. Փաշինյանն ուղղակի բանակցություններ էր վարում ու որևէ գրոհի մասին խոսք չէր կարող լինել: Եվ հանկարծ, առանց նախազգուշացման կիրառվեցին հատուկ միջոցներ: Սա անօրինականություն էր: Ես չեմ ուզում խոսել անգամ համաչափության մասին, որովհետև համաչափությունը ենթադրում է, որ կարելի էր կիրառել, բայց կիրառվել է  անհամաչափ: Սա հատուկ միջոցների անտեղի ու շատ վտանգավոր կիրառում էր, քանի որ մարդկանց կյանքին վտանգ էր սպառնում»:
Հարցին, թե ի՞նչ հետևանք պետք է լինի, որ ոստիկանությունը զերծ մնա նման գործողություններից, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ հարցին ինչպես պատասխանել: Այդիպիսի դեպքեր հնարավոր է լինեն ցանկացած իրավական պետության մեջ: Բայց այդպիսի դեպքերից հետո իրավական պետության դեպքում հետաքննություն է սկսվում: Իսկ երբ պարզվում է, որ իսկապես ոստիկանությունը ոչ օրինական դաշտում է գործել, ապա պատժվում են և՛ հրաման տվողները և՛ այն կատարողները: Իսկ ի՞նչ է նշանակում իրավական պետություն: Իրավական պետություն՝ նշանակում է դատաիրավական համակարգ, որը չի ենթարկվում այդ պահի քաղաքական իշխանության հրահանգներին: Ունե՞նք արդյոք մենք այդպիսի համակարգ, եղե՞լ են արդյոք այդպիսի հետաքննություններ, ինչից հետո մեղավորները պատժվել են: Հիշենք մեր ամբողջ նորանկախ պատմությունը. 1995թ., 1996թ., 1998թ., 2003թ., 2004թ., 2008թ., 2015թ., 2016թ.: Ես կավարտեմ իմ հարցազրույցը հետևյալ կերպ՝ No comment»:
Աննա Բադալյան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak