Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գուրգեն Եղիազարյան. «Պայծառ էջ գրվեց՝ երիտասարդությունը կարող է կանգնել ստի ու զենքի դեմ»

POLITICS

ՀՀ վարչապետի ընտրությունն ավարտվեց: Բաց քվեարկությամբ 17 դեմ, 77 կողմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Ընտրությանը զուգահեռ քաղաքացիները շարունակում են փողոցային պայքարը:

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ պայքարը շարունակվելու է: Հավաքի մասնակիցների գործողությունների ծրագիրը ուղեկցվում է հանրահավաքներով, շրջափակվում են կառավարական շենքեր: Հավաքներին մեծ է հատկապես ուսանողների ու երիտասարդների մասնակցությունը:

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը դրական է գնահատում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները:

«Պայծառ երիտասարդություն ունենք: Նրանք էլ գիտեն, որ այսպես ապրել հնարավոր չէ: Տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն ապացուցել է, որ չի կարողանում ոչ մի բան անել, իսկ իր կառավարումը բարձիթողի վիճակում է: Լսեցինք մի սրտաճմլիկ զեկույց: Նկատի ունեմ՝ Շարմազանովի ելույթը: Պարզվում է, որ 2016 թվականի ապրիլի 2-ին մենք պատերազմի դաշտում հաղթանակ ենք տարել: Պատկերացնո՞ւմ եք, ինչ էին խոսելու, եթե 800 հեկտարը մե՛նք գրաված լինեինք: 104 առյուծ ենք զոհասեղանին դրել, 800 հեկտար հող ենք հանձնել թշնամուն ու բարբաջում են, թե դա հաղթանակ է: Ուղիղ նշեց, որ ապրիլի 2-ի պատերազմը խոշոր հաղթանակ էր ու նշեց՝ առանց զոհվածների անունները տալու, իսկ հաղթանակն էլ վերագրեց իր շեֆին: Ստի երկիր Հայաստան՝ սա է ամբողջը»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Գ. Եղիազարյանը:

Հարցին, թե նախաձեռնությունն ինչի՞ կարող է հասնել փողոցում, հաշվի առնելով, որ ԱԺ-ն ընտրեց Սերժ Սարգսյանին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կապ չունի այդ պաշտոնը, ընտրությունը: Կարևորն այն է, որ նրանք կեղծ ընտրություններով ժողովրդից գողացել են իշխանությունը: Նրանք կեղծ ընտրություններով գողանում են իշխանությունը՝ Եվրոպայի հորթերի աչալուրջ հայացքի տակ: Նրանք արդեն քանի անգամ է նշում են, որ սա մի քայլ առաջ էր, քան նախորդները: Բայց մենք Ադրբեջանի օրինակը գիտե՞նք չէ, թե ինչպես են կաշառում այդ հորթերին: Այնպես որ՝ իրենց ասածը, չասածը կամ ընտրություններն ընդունելն ու չընդունելը հայ ազգին ոչինչ չի ասում: Ընտրությունների ամենալավ ցուցիչն այն է, ինչի մեջ մենք հայտնվում ենք յուրաքանչյուր ընտրությունից հետո: Գործազրկություն և արտագաղթ՝ նշվածներից խոսուն ուրիշ ոչինչ չկա: Սա է սրանց իրական դեմքը: Ուսանողությունը դուրս է եկել այդ ստերի դեմ: Չեմ կարող գուշակել, թե ինչով կավարտվի այս ամենը, բայց նորագույն պատմության մեջ պայծառ էջ գրվեց՝ երիտասարդությունը կարող է կանգնել ստի ու զենքի դեմ, և կանգնել է»:

Հարցին, այսինքն՝ հերքվեց այն թեզը, թե հասարակությունը այլևս պայքարելու ցանկություն չունի, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես էլի եմ ասել ու կրկնում եմ՝ ստի ու կեղծիքի պարագայում ցանկացած պահի կարող է բռնկում լինել: Իսկ ուսանողությունը մեր հասարակության լավագույն հատվածն է: Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, հայտարարություն էր արել, որ ո՛չ նախագահ է դառնալու, ո՛չ վարչապետ և այլն: Բայց այդ հայտարարությունից հետո իրեն էլի կարգեց: Բայց այս ամենը շատ կարճ է տևելու, որովհետև հայ ազգն իսկապես զզված է ամեն ինչից: Լսե՛ք, թե անցորդներն ինչ հայհոյանքներ են տալիս փողոցում, ովքեր, ի դեպ, մասնակից չեն այդ երթերին: Թող դուրս գա ու լսի, թե իր հասցեին ինչ են ասում, թե այդ 60 % ձայն տվողներն ինչպես են հայհոյում իրեն: Ես չեմ կարծում, որ այս կեղծիքը կարող է երկար տևել: Ի վերջո, այն անեծքը, որը թափվում է նրա գլխին, հենց այնպես չի անցնելու»:

Լճացման պրոցես, այնուամենայնիվ, չի՞ սպասվում: Ի պատասխան՝ Գ. Եղիազարյանը հարցին նման կերպ արձագանքեց. «Լճացման պրոցես չեմ տեսնում, բայց որ Սերժ Սարգսյանի քունն Ազգային ժողովում տանում էր, ա՛յ դա տեսնում էի»:

Աննա Բադալյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal