Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես»

ПОЛИТИКА

Հասարակական գործիչ Մուշեղ Սաղաթելյանի կարծիքով ողջ հանրապետությունով տեղի ունեցող խաղաղ բողոքի ակցիաները ոչ թե ժողովրդի մեջ կուտակված բացասական էներգիան պարպելու նպատակ են հետապնդում, այլ հակառակը՝ այս ընթացքում մարդկանց մոտ դրական էներգիայի կուտակում է տեղի ունենում:
«Բացասական էներգիա չկա: Արդեն սկսել են ոտքի կանգնել այն մարդիկ, ովքեր ավելի վաղ ասում էին՝ «ինչու միանանք», «եթե միանանք՝ կծեծեն»: Իսկ հիմա նույն այդ մարդկանց մոտ ինքնաբուխ ցանկություն է առաջանում, որ իրենք էլ մասնակցեն ակցիաներին: Եվ դա դրական էներգիայի ձեռքբերում է, ոչ թե կորուստ»,- ասաց Մ. Սաղաթելյանը:

Նա կարծում է, որ այս օրերին կատարվող իրադարձությունները կավարտվեն իշխանությունների հրաժարականով, իսկ Սերժ Սարգսյանը կհեռանա:

«Երևի իր կողմից պատրաստած կադր կունենա Սերժ Սարգսյանը, բայց հավանաբար դեռ չի ուզում այդ քայլին գնալ: Հիմա մենք ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում ենք: Ամենավստահելի և հզոր ուժը ուսանողության ու երիտասարդության ուժն է: Նրանք այնքան լավն  են ու բարի, այնքան լավ են պատկերացնում «ազատ, անկախ Հայաստան» հասկացողությունն ու գաղափարը, որ հնարավոր չի, որ պարտվեն: Ու եթե նրանց ծեծեն էլ, «սպանեն» էլ, միևնույն է, իշխանություններն են պարտվելու: Դա իշխանությունների պարտությունը կլինի: Հիմա էլ, այն, ինչ տեղի է ունենում, իշխանությունների պարտությունն է: Եվ եթե մարդկանց թվում է, թե իշխանությունները չեն ցանկանում նախկինի նման ճնշում գործադրել, սխալվում են: Նրանք պարզապես չեն կարող, քանի որ, երբ երիտասարդները համախմբվում են, ամեն ինչ փոխվում է: Բայց, Նիկոլ Փաշինյանն ինչ է անում, որ: Ոչինչ էլ չի անում, ընդամենը քաղաքացիական հասարակությանն է կրթում»,- ասաց Մ. Սաղաթելյանը:

Խոսելով ընդդիմադիր այլ կուսակցությունների պասիվության մասին` նա նշեց, որ բոլորն էլ գրագետ, տարիների փորձ ունեցող, քաղաքականության մեջ հղկված և փորձառություն ունեցող, խելացի, մտածող գործիչներ են: Եվ եթե իրենց հպարտությունը թույլ չի տալիս, որ գան ներողություն խնդրեն, որ մինչև այսօր չեն եկել ու վերջակետ դրել այս հարցին, ապա Մ. Սաղաթելյանի կարծիքով կա՛մ Սերժ Սարգսյանից են վախենում, կա՛մ Նիկոլ Փաշինյանից:

«Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ալիքը հասնում է գյուղական բնակավայրեր: Եվ եթե գյուղացիներն էլ մասնակցեն այս ակցիաներին, ուրեմն իմացեք, որ՝ վերջ: Այս ուսանողներիn ու երիտասարդներին միայն չի բավարարում ուժը: Ես նկատի չունեմ կռվող ուժը, բայց երբ մի 5000 գյուղացի միանա այս պայքարին, հավատացեք, որ բոլորը իրենց ավելի հպարտ կզգան»,- ասաց Մ. Սաղաթելյանը:

Խոսելով հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ուղերձին, որով նա կոչ արեց համայնքների բնակիչներին` գրավել համայնքների ղեկավարների գրասենյակները, ավագանու անդամներից պահանջել, որպեսզի միանան թավշյա հեղափոխությանը, Մ. Սաղաթելյանն ասաց, որ համայնքներում այնպիսի իրավիճակ է, որ մարդիկ նման բան չեն կարողանա անել:

«Այդ համայնքապետարանները Հանրապետական կուսակցության փոքր հենակետերն են, իսկ համայնքապետերը նրանց մարդիկ, ովքեր հիմնականում մի քանի անգամ ընտրվել և վերընտրվել են: Այն ժամանակ իշխանությունը բոլորին թույլ է տվել համայնքի փողերը գողանալ: Նրանք էլ ցորեն գողացող մկան նման գողացել են: Հիմա իշխանությունը լավ գիտի, ինչն-ինչոց է, բայց օրինակ մի քանի օր առաջ համայնքի գումարները յուրացնելու համար մի քանի նախկին համայնքապետերի կալանավորեցին: Այսինքն, ընդհանրապես, համայնքապետերը գյուղերում Հանրապետական կուսակցության ղաչաղներն են՝ ժողովրդի հոգեառները: Նրանք իրենց թայֆաներն ունեն, ժողովրդին ահաբեկում են, և իրենք են թելադրում համայնքի քաղաքականությունը»,- ասաց Մ. Սաղաթելյանը:   
Բայց այս պայմաններով հանդերձ, նա հույս հայտնեց, որ երբ ալիքը հասնի համայնքներ, մարդիկ իրենց մեջ ուժ կգտնեն և, իրենք էլ կմիանան շարժմանը, իսկ բարձրացած բողոքի ալիքը ոչ թե նվազելու, այլ՝ աճելու միտում ունի:

«Ամենամեծ հաղթանակները բարություն անելով են գրանցվել, և եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես: Այդ դեպքում ամենաչար ուժը չի կարող չար գործողություն անել քո նկատմամբ: Այս ճանապարհով են գնում այսօրվա երիտասարդները, և նրանք անպայման հաջողության կհասնեն»,- ասաց Մ. Սաղաթելյանը:

Արմինե Գրիգորյան
Past.am               

«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры