Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամո Շարոյան. «Մեր ապագան մշուշոտ չի»

POLITICS

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության  նախագահ Ամո Շարոյանը խոսելով այս օրերին տեղի ունեցող խաղաղ բողոքի ակցիայի մասին, նշեց, որ Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացի ազատ կամարտահայտության իրավունք ունի: Եվ այսօր երիտասարդներն իրենց կամքն են արտահայտում:

«Թեև մեր կազմակերպությունը այս իրադարձությունների մասին մինչ այս պահը չի հայտնել իր դիրքորոշումը, բայց մենք մշտապես կայուն պետականության կողմնակից ենք և ցանկանում ենք, որ այն ամուր լինի: Ինչ վերաբերում է բարձրացվող հարցերին, ապա մենք ցանկանում ենք, որ ծագած հարցերը լուծվեն կողմերի միջև երկխոսության և փոխզիջումների ճանապարհով, այնպես, ինչպես պահանջում է երկրի ընդհանուր շահը»,- ասաց Ա. Շարոյանը:

Նա նաև նշեց, որ պետք չէ մոռանալ ներկայի վտանգներով լի աշխարհում Հայաստանի ունեցած աշխարհագրական դիրքի և աշխարհաքաղաքական զարգացումների մասին:
«Մեր երկրի դիրքն այնքան էլ բարեհաջող չի, բայց, դա մեր ճակատագիրն է, որից չենք կարող խուսափել: Ուստի մենք, հայաստանցիներս, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր երկրի անվտանգության մասին: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Աստված մեզ մեկ անգամ ապրելու կյանք է տվել և պետք է այն ոչ միայն ճիշտ, այլև լավ ապրել»,- ասաց Ա. Շարոյանը:

Խոսելով գերտերությունների շահերի մասին, հիշեցրեց, որ դժբախտաբար, այնտեղ, որտեղ համընկնում են նրանց շահերը, նրանք այդ ուղղությամբ են քայլեր ձեռնարկում, անտեսելով ողջ երկիր մոլորակի անվտանգության, խաղաղության և բարգավաճման հարցերը, ինչը նաև մարդկության անվտանգությանն է սպառնում:

«Դժբախտաբար գերտերությունների համար առջնահերթ խնդիրը նյութական շահն է, իսկ տարածքով մեր երկրի նման փոքր պետությունները պարտավոր են ժողովրդի անվտանգությունը հաշվի առնելով դիմակայեն մարտահրավերներին: Այսինքն, ամեն քայլ պետք է իրականացնենք մեր զինվորի, մեր անվտանգության երաշխավորի մասին մտածելով»,- ասաց Ա. Շարոյանը:

Նա  նաև նշեց, որ Հայաստանում կան մի քանի եզդիական կազմակերպություններ, սակայն չկա մեկ միասնական ազգային մարմին: Ուստի, այդ է պատճառը, որ իրենց համայնքի ներկայացուցիչներին ուղղված մեկ ընդհանուր նախաձեռնությամբ և հայտարարությամբ հանդես գալ չեն կարող: Բայց, այնուամենայնիվ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության  նախագահը իրենց համակիրներին ողջախոհության և իրավիճակը ճիշտ գնահատելու կոչ արեց:

«Այս ամենով հանդերձ, պետք է հիշել նաև 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված եզդիների ցեղասպանությունը: Ուստի, իմ կարծիքով առաջնահերթ խնդիրը, որն այսօր ամենակարևորն է մեր երկրի, մեր ժողովրդի համար Հայաստանի անվտանգությունն է: Չնայած այդ ամենով հանդերձ չպետք է մոռանալ նաև մեր ժողովրդի բարեկեցության և ազատ արտահայտվելու իրավունքի մասին: Ինչ վերաբերում է  պարոն Փաշինյանի կողմից կազմակերպած շարժմանը, ապա պետք է նկատել, որ մեր ապագան մշուշոտ չի և մեր երիտասարդությունը կարողանում է այն գնահատել: Ես կրկին կոչ եմ անում և՛ դիմադիր, և՛ ընդդիմադիր կողմերին, և՛ բոլոր քաղաքացիներին, որ առաջին հերթին մտածեն մեր երկրի անվտանգության և ապագայի մասին, գնան երկխոսության և երկկողմանի համաձայնության գան, այդ բոլորով հանդերձ գնահատեն մեկը մյուսին և գտնեն այն ռացիոնալ հատիկը, որը հաջողություն կբերի մեր երկրին: Տա Աստված, որ մենք լավին լավով հասնենք»,- իր խոսքը եզրափակեց Ա. Շարոյանը:

Արմինե Գրիգորյան
Past.am

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer