Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Էդգար Վարդանյան. «Իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպումը տապալվեց: Սերժ Սարգսյանը լքեց հանդիպման վայրը, երբ Փաշինյանն ասաց, որ եկել է նրա հետ քննարկելու Սարգսյանի հրաժարականը։ Դահլիճը լքելուց առաջ Սերժ Սարգսյանը ասաց՝ «Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից»:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով՝ հանդիպումն աննախադեպ էր:

«Այն կայացավ համաժողովրդական հզոր ճնշման արդյունքում: Եթե չլիներ այդ հզորագույն ճնշումը, Սերժ Սարգսյանը չէր գնալու այդ հանդիպմանը: Նա ստիպված էր գնալ: Դրանով նա հիմնականում միջազգային հանրությանը, որոշ չափով էլ Հայաստանի աուդիտորիային ուզում էր ցույց տալ, որ ամենևին բռնապետ չէ, որովհետև բռնապետերը բանակցությունների չեն գնում բողոքի ցույցեր իրականացնող առաջնորդի կամ ղեկավարի հետ: Նա ցանկանում էր ցույց տալ, որ կոնստրուկտիվ է տրամադրված: Բայց թե՛ հանդիպման ընթացքը, թե՛ արդյունքը ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ լուծել այդ խնդիրը, որը դրել էր իր առջև: Նախ բոլորը տեսան, որ նա իրավիճակին համարժեք մոտեցում չի կարողանում ցուցաբերել: Հետո շատ շատերը տեսան հասարակությանն ուղղված անուղղակի սպառնալիքը: Բացի դրանից՝ այս ամենի մեջ մարդիկ տեսան նաև թուլության նշան, տեսան, որ նա իսկապես շատ շփոթված է: Եվ ակնհայտ էր, որ նա չէր պատկերացնում, թե ինչպես կարող է այս այս բողոքի դեմն առնել և պահպանել սեփական իշխանությունը»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Էդգար Վարդանյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը կարծես սպառնում էր դիմել ամենածայրահեղ միջոցների՝ որպեսզի պահպանի իր իշխանությունը. «Դա ուժի սպառնալիքն է, որին զուգահեռ՝ նաև ուժի կիրառումը, ինչը մենք տեսանք հանդիպման արդյունքում. փաստացի հակաօրինական կերպով ոչ համաչափ ուժ կիրառվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, նրանք հակաօրինական կերպով բերման ենթարկվեցին, քաղաքացիական դիմադրության արշավի առաջնագծում կանգնած ընդդիմադիր պատգամավորները առևանգվեցին և մեկուսացվեցին: Սա նշանակում է, որ նրանք փաստացի դիմել են վերջին միջոցներին, որ զսպեն բողոքի ալիքը: Այդ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հաղթանակն էր և նա ցույց տվեց իր ինքնավստահությունը, ցույց տվեց, որ չի նահանջում իր պահանջներից: Մյուս կողմից էլ ցույց տվեց, որ պատրաստ է բանակցությունների, և այդ առումով կոնստրուկտիվ է տրամադրված: Իսկ իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը: Նպաստեց նաև նրան, որ բողոքողների, քաղաքացիական դիմադրության դիմողների քանակը մեծանա: Իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքից մարդիկ ավելի զայրացան, և ավելի ակտիվացան: Շատ ավելի մեծ շերտեր ներգրավվեցին շարժման մեջ: Փաստացի՝ գործողությունը հանգեցնում է հակագործողության: Ճնշումներն ու ռեպրեսիաները հակառակ էֆեկտը տվեցին: Դրանք կատարվում էին բողոքը զսպելու, քաղաքացիներին վախեցնելու համար, բայց ունեցանք հակառակ իրավիճակ»:

Նշենք, որ միջազգային արձագանքները ևս շարունակվում են: Մասնավորապես՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը  հայտարարել է. «Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են հավաքներ անցկացնելու իրենց իրավունքներն իրացնելիս, անհապաղ պետք է ազատ արձակվեն»:

Հարցին, թե նման արձագանքներն ինչ քաղաքական հետևանք են ունենալու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Արևմուտքի կողմից իշխանություններին ուղղված ճնշումն ավելի է սաստկանալու: Արևմուտքն ավելի կարծր դիրքորոշում է որդեգրելու և հասկացնելու է իշխանություններին, որ նրանք չունեն արտաքին աջակցություն: Չեն արդարանալու այն հույսերը, թե Արևմուտքից կարող են ինչ-որ ռեսուրսներ ստանալ: Նրանք մեկուսացված են մնալու, եթե նույն կերպ շարունակեն: Իշխանությունները հիմա ծայրահեղ վիճակի մեջ են, բայց այս պահին, ժողովրդական խոսքով ասած, ուրիշ ճար չունեն: Նրանք դեռևս փորձում են դիմադրել՝ հույս ունենալով, որ միգուցե պատերազմի կամ արտակարգ դրություն մտցնելու պոտենցիալ սպառնալիքը կհանդարտեցնի մարդկանց և կթուլացնի բողոքը: Հույս ունեն, որ դրա արդյունքում կտրուկ գործողությունների կանցնեն, այլևս թույլ չեն տա, որ լուրջ բողոքներ լինեն և կպահպանեն իրենց իշխանությունը: Այդ դեպքում, բնականաբար, զրկվելու են Արևմուտքի աջակցությունից, նրանք նաև ներքին աջակցությունից են զրկվելու, այսինքն՝ որևէ հենարան չեն ունենալու. ակնհայտ է, որ Հայաստանի ներսում բազմաթիվ մտավորականներ, արվեստագետներ, բազմաթիվ քաղաքացիական ծառայողներ այլևս չեն հանդուրժում այս իշխանություններին և այս ապօրինությունները: Ակնհայտ է, որ չեն աջակցելու Սերժ Սարգսյանին ու նրա թիմին: Իրենք դա հասկանում են, և, ամեն դեպքում, մտածում են, որ ռեպրեսիաների միջոցով կարողանալու են երկարացնել իշխանությունը: Բայց նրանք սխալվում են: Ամենայն հավանականությամբ, նրանք նույն կերպ չեն կարողանալու շարունակել, և շարժումը պետք է որ հասնի իր նպատակին»:

Աննա Բադալյան

ՀՀՄ-ն Երևանի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը