Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանյան ներքաղաքական դաշտում իրադարձությունները շատ արագ են զարգանում: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իրավիճակն, այնուամենայնիվ,  բարդ է: Ամբողջ Հայաստանում վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության խաղաղ բնույթ կրող ակցիաները: Պատճառն, ըստ էության, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարություններն են: Անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի չեղարկված հանդիպմանը, Կ. Կարապետյանը մասնավորապես հայտարարել էր, որ հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Ն. Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ, մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով. «Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ»:  

Նիկոլ Փաշինյանն էլ իր պարզաբանումն էր ներկայացրել, որտեղ մասնավորապես նշել էր. «Ես ի սկզբանե ասել եմ, որ բանակցությունները կարող են ընթանալ միայն մեր նշած 4 կետերի շուրջ, որից 1-ը՝ Ս. Սարգսյանի հրաժարականն արդեն իրագործված է: Իրադարձություններն ու ՀՀԿ-ի այս լռությունը ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ն ուզում է Ս. Սարգսյանի հրաժարականն օգտագործել՝ ՀՀԿ-ին իշխանության պահելու մեջ: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս կոռումպացված համակարգը սկսի գործել: Ս. Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի հաղթանակը չի կարող մնալ կիսատ ճանապարհին»: «Ազատության» հետ զրույցում էլ նա նշել է, որ Կ. Կարապետյանը լավ չի հասկացել, թե իրենք ինչ են ասում. «Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի ԱԺ խմբակցության կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչ այդ պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի»:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նախ նշեց. «Սա մի իրավիճակ է, որի հանգուցալուծումը կարող է լինել արտահերթ ընտրությունների մասին համատեղ պայմանավորվածությունը, բացի այդ, նաև համատեղ պայմանավորվածությունը՝ անցումային շրջան ապահովելու մասին: Նշվածը մեզ անցնցում կտանի դեպի այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները որևէ մեկի մոտ որևէ կասկած չեն առաջացնի: Մենք արդյունքում կունենանք լեգիտիմ Ազգային ժողով, որը կձևավորի լեգիտիմ կառավարություն: Մենք կունենանք լեգիտիմ վարչապետ, որը պատշաճ ձևով կներկայացնի Հայաստանը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում»:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ,  ՀՀԿ-ն կարծես այլ ուղղությամբ է գնում, և իշխանությունն անցնցում հանձնելու պահանջը չի կատարում, քաղաքագետը արձագանքեց. «Համենայն դեպս, պարզ էր, որ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ընդհանրապես ողջ իշխանական համակարգը փորձում էր դասավորվել Կարեն Կարապետյանի՝ որպես նոր առաջնորդի անձի շուրջ: Հասկացանք նաև, որ դրա հետ կապված խիստ բացասական դիրքորոշում կա: Իսկ օրվա վերջում էլ Կ. Կարապետյանը  հայտարարեց, որ պատրաստ են քննարկել նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին»:

Քաղաքագետը շեշտեց, որ կարևոր է նաև այն փաստը, որ այս գործընթացների նկատմամբ բավականին բարենպաստ դիրքորոշում կա նաև միջազգային հանրության կողմից: «Բոլորը հուսով են, որ այս ամենը կլուծվի շատ արագ և բանական սահմաններում: Համենայն դեպս կարծում եմ, որ այդ ամենին հասնելու համար ոչինչ չի խանգարում: Ըստ իս՝ հիմնական պայմանավորվածությունների  ուրվագծերը մենք արդեն այսօր կունենանք»:

Ռուբեն Մեհրաբյանը չի կարծում, որ ՀՀԿ-ին կհաջողվի իրավիճակը դասավորել այնպես, որ հնարավոր ընտրությունների ժամանակ  իր օգտին և արդեն հայտնի միջոցներով  կկարողանա որևէ արդյունքի հասնել:  
«Ես այլևս չունեմ այդ մտավախությունը: Երկրում մթնոլորտ է փոխվել: Ընտրակաշառքն ու ահաբեկումը այլևս չեն աշխատելու: Չի աշխատելու նաև ադմինիստրատիվ ռեսուրսը: Հետևապես՝ հուսով եմ, որ քաղաքական ուժերին վերադասավորվելու ժամանակ կտրվի: Այս թվում նաև «Ելք» դաշինքին, որի խմբակցության ղեկավարը մինչ այս պահը դեռ Նիկոլ Փաշինյանն է: Կարծում եմ՝ իրենք կունենան այնքան հեռատեսություն, որ դաշինքը կպահպանեն նաև ընտրությունների ընթացքում, ինչի միջոցով կգնան ու կձևավորեն վստահություն վայելող ու լեգիտիմ Ազգային ժողով»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)