Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արայիկ Պապիկյան. «Նոր վարչապետի դեպքում քաղբանտարկյալների ազատ արձակումը մեկ-երկու օրվա հարց է»

SOCIETY

Սերժ Սարգսյանի վարչապետության և ՀՀԿ-ի հետագա իշխանավորման դեմ պայքարի առաջին իսկ օրվանից բարձրացվում է նաև քաղբանտարկյալներին անհապաղ ազատելու հարցը: Ս. Սարգսյանի վարչապետության հարցն արդեն անցյալ է, երկրորդ նպատակը՝ ընթացքի մեջ:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցը պետք է լինի օրինականության սահմաններում:

«Մեր օրենսդրությունը այդ բոլոր մեխանիզմներն ունի: Սահմանադրությունը և Քրեական դատավարության օրենսգիրքը ամբողջ ծավալով պետք է կիրառվեն ՀՀ դատախազության կամ դատարանների կողմից: Իհարկե, անթույլատրելի կլինի, որ ուղղակի բացեն բանտախցի դուռն ու ասեն՝ տուն գնացե՛ք: Իսկ թե ե՞րբ կարող տեղի ունենալ նրանց ազատ արձակումը, իրատես լինելով հանդերձ, հասկանում եմ, որ ՀՀԿ-ի, այսպես ասած, մնացորդները դա կամովի չեն իրականացնելու: Ես հույս ունեմ, որ մայիսի 1-ին կունենանք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ով հնարավորություն կունենա այս հարցով իր իրավասությունների սահմաններում իրավապահ համապատասխան մարմինների հետ աշխատանքներ տանել: Նոր վարչապետ ունենալու դեպքում, կարծում եմ, նրանց ազատ արձակումը մեկ-երկու օրվա հարց պետք է լինի»»,-Past.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ օր առաջ նրանք պետք է ազատ արձակվեն:

«Իսկ քանի որ հասարակությունը կասկած չունի, թե ով է լինելու նոր վարչապետը, այդ հիմքով, կարծում եմ, բոլորիս կողմից բարձրացված հարցը հավանաբար մայիսի առաջին օրերին լուծում կստանա»,-շեշտեց Ա. Պապիկյանը:

Փաստաբանը նշեց, որ հստակ տվյալներ չունի, թե Հայաստանում քանի քաղբանտարկյալ կա: Այդուհանդերձ, նա այդ համատեքստում թվարկեց մի շարք հայտնի գործեր. ««Շանթ Հարությունյան և ընկերներ»՝ ակնհայտ քաղաքական հետապնդում: Հայկ Կյուրեղյան: Հաջորդը Գևորգ Սաֆարյանի գործն է, որը ցինիզմ էր: Հետո՝ «Ժիրայր Սեֆիլյան և ընկերներ»՝ գործ, պատվիրված անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: Անդրիաս Ղուկասյան, Կարո Եղնուկյան: «Սասնա Ծռեր», որոնց անձնական վրեժխնդրության մասին Ս.Սարգսյանը հայտարարեց նախագահական նստավայրում: Մյուսն էլ Սամվել Բաբայանի գործն է: Այս գործերից յուրաքանչյուրի հետևում Սերժ Սարգսյանն է կանգնած: Կոնկրետ Ժիրայր Սեֆիլյանի դեպքը աղետ էր ամբողջ իրավապահ մարմինների համար: Բոլոր կառույցներն ավելի քան երկու տարի աշխատել են, և շատ փնթի ձևով սարքել են Ժիրայր Սեֆիլյանի գործն ու բերել դատարան: 10,5 կես տարվա պատիժ: Բառեր չեմ գտնում ասելու, թե ինչ է նշանակում քաղաքական պատվերով ընդդիմադիր գործչին մեկուսացնելու համար պետական ամբողջ ապարատի միջոցները վատնել: Ս. Սարգսյանը կարողացավ ժամանակավոր մեկուսացնել անձերի: Ժողովուրդը, սակայն, ցույց տվեց, որ թեև անձերին առանձին մեկուսացնելն ինչ-որ փուլի հաջողվեց ՀՀԿ-ին, բայց այլևս չի կարող հանդուրժել այդ իրավիճակը»:

Ինչ վերաբերում է անկախ դատական համակարգ ունենալու տեսլականին ու հնարավոր ճանապարհներին, փաստաբանը ընդգծեց. «Կարծում եմ՝այդ հարցի լուծման համար երկու ճանապարհ կա: Առաջինը իրավական ճանապարհն է: Այսինքն՝ անխուսափելիորեն մենք նոր Սահմանադրություն պետք է ընդունենք: Եթե դա չանենք, ապա հեղափոխությունը լիարժեք չի լինի: Նոր Սահմանադրությամբ պետք է սահմանվեն դատական իշխանության անկախության մեխանիզմները: Դատավորների առնվազն մի մասը և հատկապես քրեական գործեր քննող դատավորները մշտապես և ամենօրյա ռեժիմով կատարել են ՀՀԿ-ի, նախագահի հրահանգներն ու ցուցումները: Անգամ եթե հրահանգ չեն կատարել, ապա այնպիսի դատական ակտեր են կայացրել, որ հաճոյանան իշխանությանը, ցույց տան, որ ծառայում են Ս. Սարգսյանին կամ նրա կառույցներին: Այդ մարդիկ ժամ առաջ պետք է սեփական կամքով իրենց լիազորությունները ցած դնեն: Ես դեմ եմ, որ կադրային ջարդ լինի, բայց եթե այդ մարդիկ իրենց կամքով լիազորությունները ցած չդնեն, ապա նոր իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի: Այն բոլոր դատավորները, դատախազներն ու քննիչները, ովքեր պատվիրված գործեր են արել, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Օրենքի երկիր պետք է կառուցվի: Բոլոր այն դատավորները, ովքեր հանցանքներ չեն գործել, սակայն պաշտոնի բերումով թերացել են իրենց պարտականություններում, օրինական ճանապարհով պետք է հեռացվեն զբաղեցրած պաշտոններից: Հավաստիացնում եմ, որ ավելի գրագետ ու ավելի նվիրյալ հարյուրավոր մարդիկ կան, ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնները: Բայց հենց այս պահին այդ մարդիկ պետք է մտածեն պաշտոնից կամովի հրաժարվելու մասին՝ հասկանալով, որ ընդամենը ժամեր կամ մի քանի օր հետո իրենց պետք է հեռացնեն աշխատանքից»:

Աննա Բադալյան
Past.am

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback