Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արայիկ Պապիկյան. «Նոր վարչապետի դեպքում քաղբանտարկյալների ազատ արձակումը մեկ-երկու օրվա հարց է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի վարչապետության և ՀՀԿ-ի հետագա իշխանավորման դեմ պայքարի առաջին իսկ օրվանից բարձրացվում է նաև քաղբանտարկյալներին անհապաղ ազատելու հարցը: Ս. Սարգսյանի վարչապետության հարցն արդեն անցյալ է, երկրորդ նպատակը՝ ընթացքի մեջ:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցը պետք է լինի օրինականության սահմաններում:

«Մեր օրենսդրությունը այդ բոլոր մեխանիզմներն ունի: Սահմանադրությունը և Քրեական դատավարության օրենսգիրքը ամբողջ ծավալով պետք է կիրառվեն ՀՀ դատախազության կամ դատարանների կողմից: Իհարկե, անթույլատրելի կլինի, որ ուղղակի բացեն բանտախցի դուռն ու ասեն՝ տուն գնացե՛ք: Իսկ թե ե՞րբ կարող տեղի ունենալ նրանց ազատ արձակումը, իրատես լինելով հանդերձ, հասկանում եմ, որ ՀՀԿ-ի, այսպես ասած, մնացորդները դա կամովի չեն իրականացնելու: Ես հույս ունեմ, որ մայիսի 1-ին կունենանք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ով հնարավորություն կունենա այս հարցով իր իրավասությունների սահմաններում իրավապահ համապատասխան մարմինների հետ աշխատանքներ տանել: Նոր վարչապետ ունենալու դեպքում, կարծում եմ, նրանց ազատ արձակումը մեկ-երկու օրվա հարց պետք է լինի»»,-Past.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ օր առաջ նրանք պետք է ազատ արձակվեն:

«Իսկ քանի որ հասարակությունը կասկած չունի, թե ով է լինելու նոր վարչապետը, այդ հիմքով, կարծում եմ, բոլորիս կողմից բարձրացված հարցը հավանաբար մայիսի առաջին օրերին լուծում կստանա»,-շեշտեց Ա. Պապիկյանը:

Փաստաբանը նշեց, որ հստակ տվյալներ չունի, թե Հայաստանում քանի քաղբանտարկյալ կա: Այդուհանդերձ, նա այդ համատեքստում թվարկեց մի շարք հայտնի գործեր. ««Շանթ Հարությունյան և ընկերներ»՝ ակնհայտ քաղաքական հետապնդում: Հայկ Կյուրեղյան: Հաջորդը Գևորգ Սաֆարյանի գործն է, որը ցինիզմ էր: Հետո՝ «Ժիրայր Սեֆիլյան և ընկերներ»՝ գործ, պատվիրված անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: Անդրիաս Ղուկասյան, Կարո Եղնուկյան: «Սասնա Ծռեր», որոնց անձնական վրեժխնդրության մասին Ս.Սարգսյանը հայտարարեց նախագահական նստավայրում: Մյուսն էլ Սամվել Բաբայանի գործն է: Այս գործերից յուրաքանչյուրի հետևում Սերժ Սարգսյանն է կանգնած: Կոնկրետ Ժիրայր Սեֆիլյանի դեպքը աղետ էր ամբողջ իրավապահ մարմինների համար: Բոլոր կառույցներն ավելի քան երկու տարի աշխատել են, և շատ փնթի ձևով սարքել են Ժիրայր Սեֆիլյանի գործն ու բերել դատարան: 10,5 կես տարվա պատիժ: Բառեր չեմ գտնում ասելու, թե ինչ է նշանակում քաղաքական պատվերով ընդդիմադիր գործչին մեկուսացնելու համար պետական ամբողջ ապարատի միջոցները վատնել: Ս. Սարգսյանը կարողացավ ժամանակավոր մեկուսացնել անձերի: Ժողովուրդը, սակայն, ցույց տվեց, որ թեև անձերին առանձին մեկուսացնելն ինչ-որ փուլի հաջողվեց ՀՀԿ-ին, բայց այլևս չի կարող հանդուրժել այդ իրավիճակը»:

Ինչ վերաբերում է անկախ դատական համակարգ ունենալու տեսլականին ու հնարավոր ճանապարհներին, փաստաբանը ընդգծեց. «Կարծում եմ՝այդ հարցի լուծման համար երկու ճանապարհ կա: Առաջինը իրավական ճանապարհն է: Այսինքն՝ անխուսափելիորեն մենք նոր Սահմանադրություն պետք է ընդունենք: Եթե դա չանենք, ապա հեղափոխությունը լիարժեք չի լինի: Նոր Սահմանադրությամբ պետք է սահմանվեն դատական իշխանության անկախության մեխանիզմները: Դատավորների առնվազն մի մասը և հատկապես քրեական գործեր քննող դատավորները մշտապես և ամենօրյա ռեժիմով կատարել են ՀՀԿ-ի, նախագահի հրահանգներն ու ցուցումները: Անգամ եթե հրահանգ չեն կատարել, ապա այնպիսի դատական ակտեր են կայացրել, որ հաճոյանան իշխանությանը, ցույց տան, որ ծառայում են Ս. Սարգսյանին կամ նրա կառույցներին: Այդ մարդիկ ժամ առաջ պետք է սեփական կամքով իրենց լիազորությունները ցած դնեն: Ես դեմ եմ, որ կադրային ջարդ լինի, բայց եթե այդ մարդիկ իրենց կամքով լիազորությունները ցած չդնեն, ապա նոր իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի: Այն բոլոր դատավորները, դատախազներն ու քննիչները, ովքեր պատվիրված գործեր են արել, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Օրենքի երկիր պետք է կառուցվի: Բոլոր այն դատավորները, ովքեր հանցանքներ չեն գործել, սակայն պաշտոնի բերումով թերացել են իրենց պարտականություններում, օրինական ճանապարհով պետք է հեռացվեն զբաղեցրած պաշտոններից: Հավաստիացնում եմ, որ ավելի գրագետ ու ավելի նվիրյալ հարյուրավոր մարդիկ կան, ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնները: Բայց հենց այս պահին այդ մարդիկ պետք է մտածեն պաշտոնից կամովի հրաժարվելու մասին՝ հասկանալով, որ ընդամենը ժամեր կամ մի քանի օր հետո իրենց պետք է հեռացնեն աշխատանքից»:

Աննա Բադալյան
Past.am

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ Խիստ անհրաժեշտություն կա, որ բոլորը միավորվեն. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձըԱրդարադատության նախարարության հայտարարությունը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ