Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Էդուարդ Շարմազանովի կարծիքով գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 12.00-ին պետք է տեղի ունենար Կարեն Կարապետյան- Նիկոլ Փաշինյան հանդիպումը, սակայն նշանակված ժամից 40 րոպե առաջ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակը հայտարարություն տարածեց, որով տեղեկացնում էր, որ ինչպես նախորդ անգամ, այս անգամ նույնպես բանակցությունների մի կողմն է բանակցային օրակարգ թելադրում, թույլ չտալով բանակցային մյուս կողմին օրակարգ ներկայացնել:

Հայտարարության մեջ նաև ասվում էր. «Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:

Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային»:

Ու թեև «Մարիոթ» հյուրանոցում նախապես պլանավորված հանդիպումը չկայացավ, սակայն Նիկոլ Փաշինյանը համաձայնեց պատասխանել բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել, նա պատասխանեց, որ ՀՀԿ-ն լիակատար շփոթության մեջ է, քանի որ նախկինում հայտարարել էր, որ կողմ են առանց նախապայմանների բանակցությունների, բայց Կարեն Կարապետյանի համար նախատեսված բազկաթոռին իր ուսապարկ է: Հարցին, թե ինչպես են պատրաստվում մարտի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իրենց նպատալը նույնն է՝ ժողովրդի ֆե ֆակտո հաղթանակի դե յուրե ամրագրումը:

«Հարցն այն է, թե ՀՀԿ-ն ուզո՞ւմ է ավարտին հասցնել այս ճգնաժամը, թե՝ ոչ: Եվ եթե վարչապետի պաշտոնում հանրապետական ընտրվի, ապա այս ճգնաժամը չի հաղթահարվի, քանի որ այդ դեպքում մենք կշարունակենք մեր խաղաղ բողոքի ակցիաները նաև այդ ժամանակ և կփորձենք հանրապետականներին և Կարեն Կարապետյանին բացատրել իրավիճակը, ինչպես նախկինում Սերժ Սարգսյանին, որ չեն հասկանում, թե երկրում ինչպիսի քաղաքական իրավիճակ է տիրում»,- ասաց Ն. Փաշինյանը:

Պարզելու համար, թե իրականում ինչն էր պատճառը, որ ՀՀԿ-ի կողմից բանակցելու մանդատ ստացած Կարեն Կարապետյանը հանդիպումից առաջ հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել այդ գործընթացին, Past.am-ը դիմեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին:

«Կարեն Կարապետյանը և Հանրապետականը օրեր առաջ շատ հստակ հայտարարել են, որ մենք առանց նախապայմանների բաց հանդիպումների կողմնակից ենք: Եվ արդեն երկու անգամ մեր գործընկերը նախապայմաններ է դնում: Հիմա ես եմ հարց ուղղում. այդ ինչպե՞ս է լինում, որ մի քաղաքական գործչի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է առանց տեսախցիկների, փակ դռների հետևում, իսկ Կարեն Կարապետյանի հետ ցանկանում է հանդիպել տեսախցիկների առջև: Պարզ է չէ՞, որ մյուս բանակցողները եղանակի տեսությունից չեն խոսում: Նրանք նույնպես քաղաքական պրոցեսի մասին են խոսել, բայց ինչու այդ դեպքում տեսախցիկներ չեն եղել: Այսինքն այդ դեպքում ժողովրդից թաքցնելու բա՞ն ունի: Սա է խնդիրը: Եվ եթե նա պնդում է որ տեսախցիկների առջև պետք է բանակցի, ապա մյուս հանդիպումները նույնպես թող տեսախցիկների առջև իրականացնի: Մենք մշտապես կրկնել ենք, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգի սահմանափակում չենք դրել: Հայտարարել ենք, որ բաց ենք բանակցությունների համար և ինքը կարող է իր օրակարգով գալ, մենք էլ՝ մեր օրակարգով: Այսինքն ինքն այս հարցում անկեղծ չէ: Եվ եթե ասում է, որ ինքը ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի, ապա ինչպե՞ս հասկանանք, որ Գագիկ Ծառուկյանի, Բակո Սահակյանի, Արմեն Սարգսյանի և շատ այլ անձանց հետ հանդիպում է փակ դռների հետևում, իսկ Կարեն Կարապետյանից պահանջում է, որ հանդիպումը բաց ձևաչափով տեղի ունենա»,- ասաց Է. Շարմազանովը:

Հարցին, որ հիմա գնդակը ՀՀԿ-ի դաշտում է և փաստորեն իրենց վրա է բանակցությունները տապալելու ողջ պատասխանատվությունը, Է. Շարմազանովը պատասխանեց. «Առայժմ գնդակը ոչ թե մեր, այլ իրենց դաշտում է, քանի որ Փաշինյանն է նախապայմաններ թելադրում: Մենք որևէ նախապայման չենք դնում»,- ասաց Է. Շարմազանովը:

Նա նաև նշեց, որ երբ Ն. Փաշինյանը պատրաստ կլինի առանց նախապայմանների, այսինքն առանց տեսախցիկների, բանակցել, այդ ժամանակ Կարեն Կարապետյանը, որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, որոշում կկայացնի, կմասնակցի բանակցություններին, թե՝ ոչ:

 

Արմինե Գրիգորյան

ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին