Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում ես իր մեջքին կանգնած եմ. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀԿ-ն պատրաստ է Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ ծավալել: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Կարծում եմ՝ կլսենք և կանենք առաջարկություններ: Կլինեն շատ լուրջ քննարկումներ, դրանից հետո մենք կգանք մեր վերջնական որոշմանը: Ես մնում եմ իմ կարծիքին, որ համամասնական տարածքային ցուցակներն ավելի ժողովրդավարական են, քան համամասնական բաց ցուցակները: Իմ խորին համոզմունքն այն է եղել, որ այպես կոչված ռեյտինգային համակարգը խոչընդոտ չի եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ թեև ընդդիմություն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, սակայն գոտկատեղից ներքև հարվածներ չեն հասցնելու:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային՝ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ նման զարգացումների համար անհրաժեշտ է իրավական և քաղաքական հիմնավորում, որն այս պահին ինքը չի տեսնում:

Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի՝ աղմկահարույց բացահայտումների վերաբերյալ խոստումին, ԱԺ փոխնախագահը նկատեց, որ անձամբ իր մասով մտահագություններ չունի: «Որևէ ապօրինության, կոռուպցիոն սխեմաների մեջ չեմ եղել ու չկամ: Բիզնեսն ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24-ժամյա ռեժիմով զբաղվել եմ քաղաքականությամբ: Ցավոք սրտի, թե բարեբախտաբար՝ բիզնես չունեմ: Ինձ համար արտոնյալներկամ ոչ արտոնյալներ չկան, կան օրինավոր կամ օրենքը խախտող քաղաքացիներ»,- ասաց հանրապետական պաշտոնյան:

Էդուարդ Շարմազանովը նաև ընդգծեց, որ ՀՀԿ-ի ընդդիմություն դառնալը շատ նորմալ է. քաղաքական ուժն ամբողջ կյանքի ընթացքում չի կարող միայն իշխանություն լինել: «Մեջբերեմ Աշոտ Նավասարդյանին. Հանրապետական կուսակցություն գալիս են՝ գաղափարներ, համոզմունքներ և եթե պետք է՝ անգամ կյանքը տալու,  բայց ոչ երբեք՝  պաշտոն ստանալու: Միաժամանակ, բոլոր ճանապարհները պետք է անցնեն այն քաղաքական ուժի առջևով, որն ունի պառլամենտական մեծամասնություն»,- ասաց նա:

Հարցին՝ ՀՀԿ-ն կրկին պատրա՞ստ է պայքարելու իշխանություն դառնալու համար, Շարմազանովը կեսկատակ պատասխանեց՝ եթե կուսակցությունը չի ցանկանում գալ իշխանության, այն ՍՊԸ կամ ԲԲԸ է: «Եթե քաղաքական ուժն իր առջև խնդիր չի դրել մի օր դառնալ իշխանություն, ուրեմն դա կուսակցություն չի. դա կամ ֆուտբոլի թիմ է, կամ էլ գարեջրի սիրահարների միություն»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա միաժամանակ շեշտեց, որ խորհրդարանի վերահսկողական մեխանիզմների պարագայում Հայաստանում սուպերվարչապետական համակարգ լինել չի կարող: «Եթե պառլամենտական ուժերն իրենց տեղում լինեն, որևէ վարչապետ չի կարող վերածվել սուպերվարչապետի»,- համոզմունք հայտնեց Շարմազանովը:

Վերջում ՀՀԿ-ական գործիչը հիշեցրեց, որ իրենք բաց են բոլոր տեսակի քննարկումների համար՝ բացառությամբ 5 հարցի՝ հարց, որը կվնասի բանակաշինությանը, Ցեղասպանության ճանաչմանը, Արցախի միջազգային ճանաչմանը, ազգային արժեքային համակարգին և ՀԱՊԿ անդամակցությանը:

«Ես պետական մարդ եմ, Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում ես իր մեջքին կանգնած եմ, որովհետև ինքն իմ պետության վարչապետն է: Եթե նա հաջողի Արցախյան բանակցություններում, ուրեմն կհաջողի հայ ժողովուրդը: Հայաստանից մեծ սեր չունեմ, վերև Աստված, ներքև իմ Հայաստանը»,- ամփոփեց քաղաքական գործիչը:

Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի