Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երեք քաղաքական ուժեր միակարծիք են, քաղաքական մեծամասնություն ասվածն այս ուժերի համադրությամբ ստացվում են դրանք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 1–ին կայացած ԱԺ նիստի ավարտից հետո «Փաստ»–ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյան հետ

– Ավարտվեց ԱԺ նիստը։ Ժողովրդի սպասումները չարդարացան։ Դուք ինչպիսի՞ ավարտ էիք կանխատեսել և ըստ Ձեզ՝ հետագա ընթացքն ինչպիսի՞ն կլինի։

– Քաղաքական ֆորսմաժորային, ոչ ստանդարտ այս իրավիճակում ցուցաբերվեց ստանդարտ մոտեցում, ինչը չի կարող հանգուցալուծել խնդիրը, առավել ևս՝ մենք տեսանք խորհրդարանում ձայների 45/55 հարաբերակցություն՝ 10 ձայնի տարբերություն։ Այնքան քիչ է ձայների այդ տարբերությունը, որ սա նույնիսկ կարող է նախադրյալներ ստեղծել, որ քաղաքական առկա ճգնաժամն ավելի խորանա։ Սա նշանակում է, որ գործընթացը շարունակվելու է և գուցե նաև հեղափոխության երկրորդ ալիք բարձրանա, որովհետև կրկին հանգուցալուծում չստացավ այն խնդիրը, որն ինչ–ինչ քայլերով փորձում էր մեղմվել։

Եթե մենք տրամաբանորեն նայենք գործընթացին, նախ ընտրված վարչապետի հրաժարականը, երկրորդը՝ այլ թեկնածուի շրջանառությունը ՀՀԿ–ի կողմից ի դեմս Կարեն Կարապետյանի, մի քանի օր անց նաև այն հայտարարությունը, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրելու, երեկ հնչած հայտարարությունը, որ ՀՀԿ–ն չի խոչընդոտելու և այսօր չքվեարկելը ժողովրդական թեկնածուի օգտին, մի փոքր անհասկանալի են ինձ համար տրամաբանական քայլերը։ Եթե չպետք է քվեարկեին, ինչո՞ւ չէր առաջադրվելու այլ թեկնածու ՀՀԿ–ի կողմից։ Այս գործընթացը երկարաձգելու իմաստը որն էր։ Գուցե մեկ շաբաթ հետո իրենք է՞լ թեկնածու առաջադրեն։

– Գուցե չէին կողմնորոշվել թեկնածուի հարցում։

– Եթե ունեին թեկնածու, կարող էին առաջադրել։ ՀՀԿ խմբակցությունը նախորդ օրը Փաշինյանի հետ հանդիպում ունեցավ, որից հետո հայտարարվեց, որ չեն խոչընդոտելու, բայց այսօր տեսանք, որ չքվեարկեցին՝ ի տարբերություն մյուս երեք խմբակցությունների։ Մի բան էլ է պետք հաշվի առնել։ Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել հանրապետությունում, որ մեծամասնություն ասվածը արդեն բացարձակ չէ։ Նոմինալ առումով Հանրապետական խմբակցությունն ունի այդ մեծամասնությունը, բայց մենք տեսնում ենք, որ խորհրդարանում երեք ուժեր սատարում են ժողովրդական շարժմանը։

Երեք քաղաքական ուժեր միակարծիք են և մեկ քաղաքական ուժ ունեցավ այլ կարծիք։ Երբ համամետում ենք, տեսնում ենք, որ քաղաքական մեծամասնություն ասվածը այս ուժերի համադրությամբ ստացվում են այս երեք ուժերը, նրանք մեկ տեսակետ են պաշտպանում և այն մի ուժը, որը քանակապես է ավել՝ մեկ այլ։ Քանակի հարցն այս պարագայում պետք է փակվի։ Որակական խնդիր է առաջանում։ Չեն կարող երեք ուժ սխալվել, իսկ այն մեկը լինել ճշմարիտ։ Այս իրողություններն էլ պետք է հաշվի առնեն ապագա իրենց քայլերի ընթացքում։

Շարժումը նոր թափ է ստանալու, քանի որ ժողովուրդը չստացավ այն, ինչն ակնկալում էր։ Որևէ մեկը չի կարող ժխտել, որ այսօր հրապարակում հարյուր հազարավոր մարդիկ են ներկա։

– Ամեն դեպքում մեկ շաբաթ անց ի՞նչ կարելի է սպասել։ Եթե ևս մեկ անգամ ՀՀԿ–ն չքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, արդեն կլինեն նոր ԱԺ ընտրություններ։ ՀՀԿ–ն այս դեպքում կկարողանա՞ իր նախկին քվեները կրկին ունենալ։

– Չեմ կարծում, որ այս իրավիճակում և այսօրվա քաղաքացու քաղաքացիական դիրքորոշման պայմաններում կազմակերպվեն այնպիսի «որակի» ընտրական գործընթացներ, ինչպիսիք եղել են նախկինում։ Խնդիրն այն է, թե որ ուժն է կազմակերպելու արտահերթ ընտրությունները։ Այսօր խաղադրույքը գուցե այս հանգամանքի վրա է դրված։ Եթե այդ նախադրյալները չկան, ապա ինչո՞վ կարելի է բացատրել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՀԿ–ի կողմից թեկնածուի չառաջադրումը, քվեարկությանը չխոչընդոտելու հանգամանքը և այսօր քվեարկության ընթացքում դեմ քվեները։

Քաղաքական ճգնաժամը խորանում է, որը միանշանակ բացասական ազդեցություն է ունենալու նաև պետական նշանակության տեսանկյունից։ Մենք խոսում ենք ժողովրդավարական լուծումների մասին, բայց այսօր այն ժողովուրդը, որը ժամեր շարունակ կանգնած էր հրապարակում և ոչ միայն հրապարակում, վստահ եմ, որ նաև այլ քաղաքներում, խնդրի լուծումը չտեսավ։ Խնդիրը չլուծելը չի նշանակում խնդրի վերացում, այլ՝ խնդրի խորացում։ Եվ այս մեկ շաբաթվա ընթացքում գուցե տեսնենք հեղափոխության երկրորդ ալիք։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան