Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Քնեցված» գործերը պետք է բացահայտվեն. հեղափոխությունն ու մամուլի ազատությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ մայիսի երեքը սահմանվեց որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: Հայաստանում այսօր իրավիճակ է փոխվել և մամուլի ազատության օրն ու խորհուրդը ևս այդ նոր իրավիճակի տրամաբանության մեջ են:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Past.am-ի հետ զրույցում նախ շնորհավորեց լրագրողներին: Այնուհետև, դիմելով նրանց, ասաց. «Ուզում եմ, որ ազատագրվեն նախորդ շրջանից. հեղափոխությունն արդեն կայացել է: Իսկ մինչ այս մեզ մոտ մամուլն ազատ չի եղել: Իշխանությունների կողմից վերահսկվող հեռուստաընկերություններ կային, որոնք միակողմանի լրատվություն էին մատուցում թե՛ տարբեր շարժումների, և թե՛ ընդդիմադիրների ձերբակալությունների ժամանակ: Հանրությունը, որն ամբողջական ինֆորմացիա ստանալու իրավունք ուներ, չէր ստանում այն: Իսկ միջազգային իրավապաշտպան կառույցները, օրինակ՝ «Freedom House»-ը, արդեն խիստ գնահատականներ էին տալիս մամուլի ազատության առումով: Երբեմն տեսնում էինք նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության նեգատիվ կամ խիստ գնահատականները: Բացի այդ, իշխանության կողմից իջեցված պատվերներ էինք տեսնում մամուլում: Հույս ունեմ, որ առաջիկայում դա այլևս չի լինի: Վստահ եմ, որ մենք առաջիկայում ունենալու ենք ազատ մամուլ, ինչի կարիքը շատ ունենք»:

Ինչ վերաբերում է ազատականացման նշույլներին, իրավապաշտպանը նկատեց. «Դիտարկենք վերջին մեկ շաբաթը: Այդ ընթացքում արդեն պարզ էր, որ իշխանությունը փոխվելու է: Վերջին մեկ շաբաթվա կտրվածքով, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը արդեն հանրահավաքներից հատվածներ էր ցուցադրում, մինչդեռ ծառայել էր իշխանությանը: Իսկ ամենավատն այն է, որ առհասարակ, անձնականացնում էին և իշխանության ոչ մի սխալը չէին տեսնում: Խոսքը կոնկրետ մեկ լրատվամիջոցի մասին չէ: Նման դրսևորումներ կային անգամ որոշ լրագրողների մոտ, ովքեր նման կեցվածքով սեպ էին խրում լրագրողական համայնքի մեջ՝ այն բաժանելով «մենք» և «դուք»-ի: Հիմա դեռ չնչին է դրական փոփոխությունը: Առաջիկայում, կարծում եմ, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը, որը կոչված է ծառայելու հանրության շահերին, կիրականացնի իր իրական գործառույթը և հանրությանը բազմակողմանի լրատվություն կմատուցի»:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ միջազգային հանրությունը հետևում է հայաստանյան իրադարձություններին ու տեսնում, որ շարժումն ինքնաբուխ է և արտաքին որևէ աջակցություն չկա:

«Իրենք տեսնում էին, որ կա երիտասարդների շարժում և այն կարող է տանել միայն ժողովրդավարական գործընթացների, որոնց թվում է նաև ազատ մամուլը: Ես այսօր կարդացել եմ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը, որտեղ կային մտահոգություններ նաև բռնությունների ենթարկված լրագրողների վերաբերյալ: Շատ գնահատելի էր հայտարարությունը: Բացի այդ, այնտեղ իշխանություններին ուղղված հստակ ուղերձ կար, ըստ որի՝ ազատ մամուլն ամենակարևորն է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում 2016 թ. Սարի թաղի դեպքերի ժամանակ նաև բազմաթիվ լրագրողներ էին տուժել. «Քրեական գործեր էին հարուցվել, բայց այդ գործերը «քնեցված» են: Մենք գիտենք նաև, որ Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնություններ իրականացնողները երբևիցե չեն պատժվում: Որևէ դեպք չի բացահայտվել: Իսկ Սերժ Սարգսյանն ասում էր՝ մյուս անգամ չի կրկնվի, մոռացե՛ք, այնինչ՝ հիմա մենք ենք իրեն մոռանալու: Ես հիմա հույս ունեմ, որ Գլխավոր դատախազությունը կվերանայի այդ գործերը»:

Հարցին, թե նշված գործերը վերանայելու հնարավորություններ կա՞ն նոր փուլում, նա պատասխանեց. «Այո: Կարծում եմ՝ հատկապես վերջին գործերը դժվար թե կարճած լինեն, քանի որ նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են: Կձևավորվի նոր կառավարություն, ինչից հետո մենք ինքներս պետք է պահանջենք, որ փակված, կեղծ ու սարքված գործերը բացահայտվեն, իսկ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը»:

Աննա Բադալյան

 

Քեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված է