Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թուրք-ադրբեջանական տրամադրությունները ներհայաստանյան իրադարձությունների ֆոնին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Past.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում Ադրբեջանի և Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում առկա կեցվածքին, նշեց, որ այդ երկրներում տիրող տրամադրությունները հարկավոր է առանձին-առանձին և տարբեր խմբերի բաժանելով դիտարկել:

«Ադրբեջանի և Թուրքիայի հետաքրքրությունները մի փոքր տարբերակված են Հայաստանի հետ ունեցած կոնֆլիկտի ավելի թեժ և ավելի սառը լինելու հանգամանքով պայմանավորված: Եվ բնականաբար, Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, լինի հասարակական, ներքաղաքական կամ կապցած լինեն արտաքին քաղաքականության հետ, Ադրբեջանում մեծ ուշադրության է արժանանում և իր արտացոլումն է ստանում ինչպես քաղաքական, վերլուծական շրջանակներում, այնպես էլ՝ մամուլում: Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա դրանք ես բաժանել եմ երեք մասի: Առաջինը՝ քիչ թե շատ անկախ և արտահայտվելու հնարավորություն ունեցող կամ արտասահմանում գտնվող տարբեր ադրբեջանցի գործիչներն են, ովքեր իրենց ֆեյսբուքյան գրառումներում և այլ առիթներով արտահայտում էին «դրական» տրամադրվածություն, բարի նախանձ, որն արտահայտվում էր՝ «Հայաստանում հնարավոր է խոսքի ազատության նման հնարավորություն, ընդվզման նման մակարդակ, ուսանողների նման համախմբվածություն» արտահայտություններով, և ենթագիտակցաբար այդ ամենը համեմատելով Ադրբեջանի հետ, տեսնում էին, որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, բացառվում է Ադրբեջանում»,- ասաց Ռ. Մելքոնյանը:

Թուրքագետի դիտարկմամբ` երկրորդ խմբում մեկտեղվել են այն տեսակետները, որոնք հիմնականում արտահայտել են իշխանական և իշխանամետ վերլուծական շրջանակների և մամուլի ներկայացուցիչները: Նրանց կողմից ներհայաստանյան իրադարձությունները կրկին առիթ են հանդիսացել մեր երկիրը քննադատելու և որոշ քաղաքական գործիչներին թիրախավորելու համար:

«Բնական է, որ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող քայլերը նրանք օգտագործում էին իրենց տեսակետները է՛լ ավելի համոզիչ դարձնելու համար, թե Հայաստանում բավականին խնդիրներ կան, իշխանությունները հալածում են իրենց ժողովրդին և այլն: Իսկ երրորդ խմբում այն մարդիկ են, ովքեր կարծում են, որ Հայաստանում ստեղծված անկայուն իրավիճակը լավ առիթ է հարձակվելու, կրկին արկածախնդրություն անելու և, ըստ իրենց, տարբեր ռազմական խնդիրներ լուծելու համար: Կարծում եմ, սահմանում նույնպես կարող են լինել որոշ ցուցադրական գործողություններ՝ զորքի, ռազմատեխնիկայի կուտակում լինել, ինչը ես շատ բնական եմ համարում, քանի որ ցանկացած նման իրավիճակում կարող են այդպիսի նկրտումներ լինել: Բայց Ադրբեջանում նաև լավ գիտեն մեր բանակի պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև անկախ հասարակական-քաղաքական հայացքներից Արցախի հարցի շուրջ բոլոր ուժերի և ժողովրդի միասնականության և համախմբվածության մասին»,- ասաց Ռ. Մելքոնյանը:

Նա նաև նշեց, որ հայկական կողմը պետք է բոլոր այսօրինակ տեսակետները հաշվի առնի և երբեք իր զգոնությունը չկորցնի, չնայած իրականում ադրբեջանական փորձագիտական շրջանակներն ու մամուլը հիմնականում զբաղված են ցանկալին իրականության փոխարեն մատուցելով: Թուրքագետի կարծիքով, ուշագրավ է նաև, որ ադրբեջանական և թուրքական մամուլի հրապարակումների վերնագրերը շատ հաճախ համընկնում էին:

«Թուրքական մամուլի շեշտադրումները կրկին Սերժ Սարգսյանի կամ իշխանությունների Թուրքիայի համար թշնամի լինելն էր: Կան նաև ռուսական գործոնի մասին շեշտադրումներ, բայց այն համատեքստում, թե արդյոք ներհայաստանյան իրադարձությունները տեղավորվո՞ւմ են հակառուսական տրամադրությունների մեջ, թե՝ ոչ: Այսինքն, եթե ադրբեջանցիները այս ամենն ընկալում են որպես ռազմական արկածախնդրության դիմելու պատեհ առիթ, ապա թուրքական կողմը ակնարկում է հայ-թուրքական սահմանի անձեռնմխելիության հարցում ռուսական կողմի դերակատարումը: Թուրքական առավել չեզոք հատվածը ներհայաստանյան իրադարձությունները կրկին դիտարկում էին որպես խոսքի ազատության դրսևորում, իսկ երրորդ խմբի կողմից, որոնք հիմնականում թուրքական ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչներ են, ադրբեջանցիների նման մեր երկրի հանդեպ ունեցած նախանձի դրսևորումներ էին ցուցաբերում»,- ասաց Ռ. Մելքոնյանը:

Ամփոփելով թեման, թուրքագետը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչների կարծիքները թե՛ շեշտադրումների առումով, թե՛ տեսակետների՝ միասնական չեն: Սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ հայկական կողմը պետք է իր զգոնությունը թուլացնի, քանի որ նման հարևանների պարագայում ամեն ինչ կարելի է սպասել: Ուստի հարկավոր է մշտապես աչալուրջ և զգոն լինել:      

 

Արմինե Գրիգորյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներ