Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Փորձառուները նույնպես գործ չունեն կառավարության կազմում». Լևոն Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով վերջին զարգացումներին և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր մեկնարկ տրվեց նոր պետականությանը՝ չորրորդ հանրապետությանը, որը որակական առումով նման չէ նախորդներին:

Շիրինյանը նշեց, որ այժմ խնդիրը ծրագրի ներկայացման մեջ է, այն պետք է բոլոր խմբակցություններով անցնի ու քվեարկեն: Բայց միևնույն ժամանակ դրա վրա շատ պետք չէ կենտրոնանալ, որովհետև երկրում քայքայումն այնքան շատ է, իսկ խմբակցությունները պետք է ըմբռնումով մոտենան, և վարչապետի ներկայացրած ծրագիրը անցկացնեն, որպեսզի պետական մեքենան սկսի աշխատել ու թափ վերցնել:

Շիրինյանի դիտարկմամբ, ճիշտ կլիներ, որ վարչապետը առաջին քայլն աներ՝ շեշտադրելով արդյունաբերության և գիտության վերականգնումը մեկ գիտակցումով՝ եթե մենք արդյունաբերություն և գիտություն չենք շարժելու, մշակույթը չենք վերականգնելու, ուրիշ ռեսուրսներ չունենք: Սա պետք է լինի մեխը:

«Հիմա բոլորը խոսում են՝ կքվեարկի՞ Հանրապետականը այդ ծրագրին, թե՝ ոչ: Վստահաբար կքվեարկի: Եթե չքվեարկի, նրանց նկատմամբ կարելի է կիրառել Սահմանադրության երկրորդ կետը, համաձայն որի՝ իշխանությունը բխում է ժողովրդից, ժողովուրդը ինքնիշխան է, իսկ պետական ինստիտուտները՝ խորհրդարան, կառավարություն, ՏԻՄ, սպասարկում են ժողովրդի կամքի ռեալիզացմանը:

Քանի որ համընդհանուր այդ գործադուլի օրերին ընդգրկված է եղել հանրապետության ազգաբնակչության 90 տոկոսը, ուրեմն ոչ ոք վարչապետի լեգիտիմության բարձր աստիճանի պայմաններում, որ աշխարհում եզակի դեպք է, իրավունք չունի դրա դեմ քվեարկելու: Եթե դեմ քվեարկեց, պետք է Սահմանադրական դատարան դիմել:

Պետք է ընթացքը չկասեցվի, որովհետև խնդիրը արտահերթ ընտրությունների անցկացումն է: Այս խորհրդարանը լեգիտիմ չէ, գիտենք՝ ինչպես է առաջացել: Եթե վարչապետի հետ հակադրություն կազմակերպեն, այդ քայլը կլինի հակասահմանադրական և հակապետական: Իսկ նոր իշխանությունը պետք է հասկանա, որ այս ժողովրդի կուտակված էներգետիկան գրեթե 100 % է: Դա չպիտի սպառվի»,- նշեց նա:

 

Մեր այն դիտարկմանը, թե նորընտիր վարչապետը զերծ մնաց կառավարության կազմի վերաբերյալ հարցերին պատասխանելուց, Շիրինյանը նկատեց, որ այս մասշտաբի գործ՝ սերժյան իշխանությունից ազատվելը, տասնյակ տարիներ Հայաստանը չէր կարողանում անել:

 

«Ենթադրում եմ, որ իրենք իրենց նկատառումներն ունեն: Սկզբունքը ճիշտ է վերցված՝ օլիգարխները կառավարության կազմում չպետք է լինեն, մեծահարուստները նույնպես: Թող գնան այլ աշխատանք անեն: Ֆինանսական և այլ հնարավորությունները պետության շահերի դեմ չպետք է ծառայեցնեն: Այս սկզբունքը եթե կիրառեն, մնացածը խնդիր չէ:

 

Օլիգարխներն ու մեծահարուստները գործ չունեն կառավարության կազմում: Մենք իրենց իշխանությունը տեսել ենք: Պետք է պրոֆեսիոնալներ ու մտավորականներ մեջտեղ բերվեն: Բայց և չպետք է շահարկեն փորձ ունենալը, որը երբեմն շատ բացասական է: Գողանալու, կոռուպցիայի փորձ էլ կա: Փորձառուներին առաջարկում եմ չընդգրկել կառավարության կազմում: Երիտասարդ ավյունով մարդկանց, այս հեղափոխության ռեսուրսը կօգտագործեն պետության համար»,- նշեց նա:

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) Ռուսաստանը պատրաստվում է հարձակման. Զելենսկի Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՇուտով կարդացեք ձեր մոնիտորների վրաԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ Խիստ անհրաժեշտություն կա, որ բոլորը միավորվեն. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձըԱրդարադատության նախարարության հայտարարությունը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում