Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թավշյա հեղափոխության մարզային արձագանքները … հեղափոխության անունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է՝ թավշյա հեղափոխության ալիքը մարզերում ու համայնքներում դեռ չի մարել: Եվ շարժման անունից ինչ-որ անհատներ սկսել են գործող մարզպետների, քաղաքապետների, համայնքապետների հրաժարականը պահանջել: Ավագանիները սկսել են նիստեր գումարել ու անվստահություն հայտնել իրենց ղեկավարներին: Ավելին, որոշ ճարպիկներ սկսել են տարածել, թե իրենք շարժման ակտիվիստների կողմից մարզպետի պաշտոնում արդեն նշանակվել են, և ընդամենը մնում է, որ այն իրավական տեսք ստանա: Ու չնայած ՀՀ տարածքային կառավարման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը փորձել է բացատրել, որ մարզպետների նշանակումն իրականացվում է կառավարության կողմից, վարչապետի առաջարկով, սակայն դա ամենևին էլ չի խանգարում, որ սկսված աթոռակռվի շրջանակներում մարդիկ ինքնանշանակումներով զբաղվեն ու համայնքներում ապրողներին էլ համոզեն, թե շարժման մասնակիցներն են իրենց արդեն «նշանակել»:

Պարզ է, որ 90-ական թվականները վաղուց անցյալում են մնացել, և անցել են այն ժամանակները, որ այս կամ այն լուրը տեղ հասցնելու համար օրեր ու ամիսներ պահանջվեին: Հիմա ամեն ինչ շատ պարզ է ու հստակ: Ստի ոտքն էլ այնքան է կարճացել, որ ինքնակոչների կողմից իրականացվող ցանկացած քայլ բացահայտելու և հանրայնացնելու համար առանձնապես շատ ժամանակ հարկավոր չէ: Իսկ նրանք, ովքեր, օգտվելով ստեղծված իրավիճակից՝ փորձում են տեղերում իրենց համար աթոռ զավթել, շուտով կհասկանան, որ այլևս նախկին զոռբայություններով շատ առաջ գնալ հնարավոր չէ: Կա օրենք, կա կարգ ու կա այդ կարգին հետևող գերատեսչություն, ով, սեփական իմիջից ելնելով, պետք է որ շահագրգռված լինի երևույթներին գնահատական տալ ու իրերն իրենց անուններով կոչել:

Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանն իր աշխատանքային առաջին օրն, անդրադարձել է ընթացիկ մի շարք խնդիրների: Գլխավորապես` գյուղապետերի հրաժարականներին: Նա նշել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, համաժողովրդական շարժման անունից հանդես գալով, գնում են տարբեր գյուղապետարաններ և պահանջում գյուղապետերի հրաժարականը:

«Ես, ի պաշտոնե, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ շարժման օրակարգում այդպիսի քայլեր չկան: Եվ բոլոր նրանք, ովքեր առանց մեզ հետ համաձայնեցնելու կատարել են նմանատիպ քայլեր, հորդորում եմ դադարեցնել ստահոդ տեղեկությունների տարածումը և անհարկի մեր անունից հանդես գալը»,- հայտարարել է Պապիկյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մարզպետներին նշանակում է կառավարությունը վարչապետի առաջարկությամբ և, ինչպես մյուս նշանակումները, ՀՀ վարչապետը կկատարի իր ընտրությունը:

«Այն խնդիրները, որոնք ներկայում կան, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Ես ի պաշտոնե հայտարարում եմ, որ շարժման օրակարգում գյուղապետերի հրաժարականը պահանջելու քայլերի պահանջ չկա: Եվ բոլոր նրանք, ովքեր առանց մեզ հետ համաձայնեցնելու նմանատիպ քայլեր են կատարել, հորդորում եմ դադարեցնել ստահոդ տեղեկությունների տարածումը և մեր անունից անհարկի հանդես գալը»,- ասաց Պապիկյանը:

Արմինե Գրիգորյան

Փաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձըԱրդարադատության նախարարության հայտարարությունը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան