Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


2023թ.-ին մուծված հարկերի ծավալն աճել է 14.8%-ով, առաջատարը ԶՊՄԿ-ն է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին  տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 70.88 մլրդ դրամ՝ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 50.75%-ով կամ 73.05 մլրդ դրամով։ 2022թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունն առաջինն էր։

Երկրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 55.29 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +10.25 մլրդ կամ 22.76%։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը երրորդն էր։

Երրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 48.56 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -3.72 մլրդ կամ -7.11%։ 2022թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը երկրորդն էր։

Մոբայլ Սենթր Արթ չորրորդ տեղում է՝ 46.11 մլրդ դրամ՝ +28.54 մլրդ դրամ կամ +162.45%։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։

Հինգերորդ տեղում է Փրիթի Ուեյ ընկերությունը (Վեստա), որը պետբյուջե է վճարել 33.29 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 24.77 մլրդ դրամով կամ 290.72%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 22-րդն էր։

Վեցերորդ տեղում է Վայլբերրիզը, որը պետբյուջե է վճարել 26.49 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 25.73 մլրդ դրամով կամ 3,378.23%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 346-րդն էր։

Յոթերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետբյուջե է վճարել 25.72 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 17.54 մլրդ դրամով կամ 214.32%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 24-րդն էր։

Ութերորդ տեղում է Արդշինբանկը, որը պետբյուջե է վճարել 24.87 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 17.54 մլրդ դրամով կամ 239.53%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 29-րդն էր։

Սի-Փի-Էս Էներջի Գրուպն 9-րդն է՝ 23.7 մլրդ դրամ՝ +6.72 մլրդ դրամ կամ +39.55%։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 9-րդ հորիզոնականում էր։

Ջեյ Թի Այ Արմենիան եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 22.7 մլրդ դրամ հարկ, 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.7 մլրդ դրամով կամ 33.56%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 8-րդն էր։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն հանքարդյունաբերության և առցանց առևտրի ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են էլեկտրոնիկայի վաճառքի, էներգակիրների, ծխախոտի արտադրության և բանկային ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 377.6 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.7 մլրդ դրամով կամ 0.99%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 975.88 մլրդ դրամ է, ինչը 133.38 մլրդ դրամով կամ 15.83%-ով ավել է 2022թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1.711 տրլն դրամ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 220.46 մլրդ դրամով կամ 14.80%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 22.07%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 57.05%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 25/01/24 դրությամբ՝ 404.21 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 934.18 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 2.41 մլրդ դոլար և 1,000-ի կողմից՝ 4.23 մլրդ դոլար։

Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը․ Տիգրան Աբրահամյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ինԶովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերըԹուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասին