Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կոչ ենք անում դրսևորել առավելագույն զգուշավորություն․ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ և կեղծ մեղադրանքների տարածման առնչությամբ, որը կարող է լրջագույն հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսական կայունության համար։ Միության անդամ կազմակերպությունները լավ են պատկերացնում ոլորտի խնդիրները եւ հետամուտ են լավագույն լուծումների ներդրման հարցում։

Վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը զգալի առաջընթաց է ապրել՝ կայուն կառավարման առումով։ Չէինք ակնկալում, որ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները կնկատեն կամ կխրախուսեն այդ փոփոխությունները։ Բայց առնվազն հույս ունեինք, որ զուտ ազգային շահերից ելնելով զգուշավորություն կդրսևորեն՝ չաջակցելու Հայաստանը որպես «տարածաշրջանային աղետ» ներկայացնելու և դեպի մեր երկիր ներդրումները կանխելու Ադրբեջանի քաղաքական նպատակների իրականացմանը։

Օրինակները բազմաթիվ են։ Ամենաթարմը՝ օրերս ադրբեջանական կազմակերպությունների և պաշտոնյաների կողմից Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի դեմ արված համախմբված հայտարարություններն են, որոնցում, ցավոք, հիմնական հղումը հենց հայաստանյան կազմակերպություններին է արվում: Ադրբեջանում արդեն բացահայտ աջակցություն են հայտնում հայաստանյան բնապահպանական կազմակերպություններին՝ ոլորտի դեմ պայքարում:

Ակնհայտ է, որ եթե նույնիսկ հայաստանյան որոշ ՀԿ-ներ նման մտադրություն չեն ունեցել, նրանց օգտագործել և օգտագործելու են մեր երկրի տնտեսության դեմ։ Մինչդեռ ոլորտի մասնագետները բազմիցս զգուշացրել են հայաստանյան ՀԿ-ներին նման շրջադարձի մասին։ Մեկ այլ օրինակ է վերջերս չեխական ինչ-որ կազմակերպության կողմից արված հետազոտությունը հայկական բնապահպանական հասարակական երկու կազմակերպության հետ համագործակցությամբ՝ Հայաստանի հանքարդյունաբերական մարզերում։

Հայաստանյան փորձագիտական շրջանակներից մտահոգություններ բարձրացվեցին թե՛ այդ կազմակերպության հետազոտության հնարավոր որակի, թե՛ որևէ կերպ չհավաստված այդ «արդյունքների» հրապարակման առումով, որոնք կարող են օգտագործվել ոչ բարեկամ երկրների կողմից։ Եվ, իրոք, այդ «հետազոտության» արդյունքների հրապարակմանն անմիջապես հաջորդեցին պրոադրբեջանական մամուլի ակտիվ հրապարակումները, որոնցով փորձ է արվում Հայաստանը ներկայացնել բնապահպանական դժոխք, իսկ հայկական հանքարդյունաբերությունը՝ տարածաշրջանի աղտոտման աղբյուր։

Հայտնի է, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է թուլացնել Հայաստանի տնտեսությունը։ Ցավով պետք է հիշեցնենք Երասխի մետաղաձուլական գործարանի նախագիծը։ Ադրբեջանն իր բոլոր միջոցները ներդրեց այդ նախագիծը վիժեցնելուն, ինչը հանգեցրեց նրան, որ գործարանը տեղափոխվեց, միլիոնավոր դոլարների վնաս պատճառվեց մեր տնտեսությանը։

Ադրբեջանի մշտական թիրախում են գտնվում Մեծամորի ատոմակայանը, Կապանի, Քաջարանի կոմբինատները, դեռևս չգործող Ամուլսարի հանքը, Արարատի ոսկու կորզման գործարանը, Թեղուտը՝ հիմնականում անհեթեթ, ակնհայտ կեղծ և վտանգավոր մեղադրանքներով, որոնց մեծ մասում, ցավոք, վկայակոչվում են հայաստանյան ՀԿ սեկտորի ներկայացուցիչները։

Զարմանալի կազմակերպվածությամբ միջազգային ատյաններին նամակներ գրելով հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հետևողականորեն աջակցում են Ադրբեջանի՝ Հայաստան ներդրումների մուտքը կանխելու ջանքերին։

Մենք որևէ մեկի՝ մտահոգություն արտահայտելու իրավունքը սահմանափակելու նպատակ չունենք։ Սակայն ուզում ենք հիշեցնել, որ ոչ մասնագիտական գնահատականները, անհիմն մեղադրանքները, ապատեղեկատվությունը պարարտ հող են տրամադրում Ադրբեջանի քարոզչական ռեսուրսներին, կասկածի տակ են դնում մեր երկրում պատասխանատու և ժամանակակից հանքարդյունաբերություն ունենալու հեռանկարը։

Դարձյալ ստիպված ենք կոչ անել հրապարակային հայտարարություններում դրսևորել առավելագույն զգուշավորություն, չանել զրպարտչական հայտարարություններ, որոնց ոլորտի կազմակերպությունները ստիպված են լինում արձագանքել դատական հայցերով՝ այդ թվում՝ երկրի շահերից ելնելով։

Եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը, պարտավոր ենք գնալ Եկեղեցու կանչով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Լարսը փակ է բեռնատարների համար Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը Այրվել է MAN մակնիշի ավտոբուս Խոշոր վթար՝ Շիրակում. բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, 6 վիրավոր կաԻրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ) Եվրոպական 11 երկներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանՈղբերգական դեպք՝ ՎանաձորումՀայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը Ժողովուրդ, վաղը ժամը 1-ին էստեղից շարժվում ենք, հիմա գնացեք, մալինայով տաք թեյ խմեք. Սրբազան (տեսանյութ) Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդ«Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ». Կիրանցի համայնքապետՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԵթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը․ Զաքարյան 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասինCrocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին․ Արցախի թեմ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԲավրայում ձյուն է եկել (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներինԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը ԱՄՆ-ն ՌԴ-ի միջուկային զորավարժությունները սպառնալիք չի համարում. Պետքարտուղարություն Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ)