Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այն ազգը, որը իրեն անհրաժեշտ ուժը իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր կործանումն է նախապատրաստում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դաստիարակեք անպարտելի հոգի և անհաղթ կամք․ ահա այս պատգամով էր ավարտել «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Գագիկ Գինոսյանն իր գրառումը Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուների տպավորությունների մատյանում, թանգարանի բացումից կարճ ժամանակ անց՝ 1996 թ. մարտի 6-ին: Նա իր գործունեությամբ հենց այդպիսի որակներ ունեցող սերունդ էր դաստիարակում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Գագիկ Գինոսյանի գրառումն ամբողջությամբ.

Հարգարժան Լավրենտի Բարսեղյան, նախ գլուխ եմ խոնարհում տարված աշխատանքի ծավալների և խորության համար, ինչպես նաև ճարտարապետական յուրօրինակ տեսքի և ներքին կառուցվածքի գեղեցկության համար: Բայց ուզում եմ նաև իմ տեսակետը հայտնել թանգարանի գաղափարական ուղղվածության վերաբերյալ: Մեր պատմությունը պետք է տարածենք (առաջին հերթին մեր ազգի մեջ) ոչ միայն իմանալու, այլև առաջին հերթին դասեր քաղելու և ապագայի մեջ կողմնորոշվելու համար: 1915 թ. ցեղասպանությունը առաջին հերթին մեր ազգի խայտառակությունն է և նոր ողբերգությունը, և միակողմանի ներկայացնել պատմությունը չի կարելի: Այստեղ բերված են Չերչիլի քննադատական խոսքերը ուղղված թուրքական կառավարությանը, բայց Չերչիլին են պատկանում նաև այն միտքը թե «երևի առհավետ կջնջվի աշխարհի քարտեզից Հայաստան անունը»: Երևի թե թանգարանի հիմնական նպատակն չէ նոր սերունդներին սովորեցնել լացել ողբերգությունների համար, կուրծք ծեծել և աշխարհից խնդրել ճանաչել մեր ողբերգությունը: «Ուժն է ծնում իրավունք» և ի վերջո «Մուրացիկներին և անգյալներին անգյալանոց են տալիս և ոչ անկախ հայրենիք», իսկ մենք սովորել էինք մուրալ մեր անկախությունը:

Իմ խնդրանքը Ձեզ և թանգարանի անձնակազմին՝ պատմությունը միմիայն թվերի ու փաստերի չոր արձանագրություն չէ, այլ ապագա պատմությունը կերտելու դաստիարակ: Կուզենայի գրել իմ աֆորիզմներից մեկը. «Ամեն սերունդ ազգի պատմագրքին մի նոր էջ է ավելացնում, բայց կարևորն այն է թե հետո ազգը այդ էջը կուզենա մոռացության մատնել, կամ ոչնչացնել, թե մեր պատմագրքի տիտղոսաթերթ կդարձնի»:

Թող ձեր թանգարանը ոչ միայն փնովի թուրք իշխանություններին, այլ նաև ասի, որ մենք ենք մեղավոր և հետո նոր մյուսները: «Հարձակվում է նա, ով իր դեմ թուլություն է տեսնում»: «Հաղթում է ուժեղը, և ոչ թե արդարը: Վա՜յ թույլերին»: «Այն ազգը, որը իրեն անհրաժեշտ ուժը իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր կործանումն է նախապատրաստում»:

Խնդրում եմ Ձեզ, որ Ձեր թանգարանը սովորեցնի մեր նոր սերունդներին լինել ուժեղ, հաղթող և առաջին հերթին իր վրա դնի հույսը և նոր սկսի փնտրել բարեկամներ: Ուժեղների հետ են բարեկամանում, իսկ թույլերին կամ հովանավոր են լինում, կամ որ ավելի հաճախ է լինում տիրություն են անում այնպես, ինչպես ստրուկներին են տիրություն անում:

Դաստիարակեք անպարտելի հոգի և անհաղթ կամք:

Նորեն շնորհակալություն Ձեր կատարած ահռելի աշխատանքի համար:

Բարին ընդ Ձեզ:

Գինոսյան Գագիկ

6.03.96

Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան