Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ փետրվարի 10-ի համար

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԽՈՅ

Հարմար օր է շփումների համար: Շրջապատողներն այսօր ձեզ շատ ուշադիր են լսելու: Շատ հարցերի վերաբերյալ ձեր տեսակետին կհամաձայնեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում շուրջը բոլորի հետ վիճում էին: Որոշ Խոյեր ոչ միայն համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն:

Հեշտությամբ կտրվի ուսուսմը, դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից: Խնդիրներ չեն առաջանա նրանց մոտ, ովքեր կաշխատեն փաստաթղթերի հետ, կզբաղվեն պաշտոնական նամակներ կազմելով: Սակայն կարևոր կլինի չծանրաբեռնվելը: Անպայման ժամանակ գտեք ձեզ ոգեշնչող և ուրախացնող բաների համար:

ՑՈՒԼ 

Հավանական են դրամական մուտքեր, հաջող գնումներ ու գործարքներ: Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել, կօգնի խուսափել չարդարացված ռիսկից: Կարող եք նաև աշխատանքի և բիզնեսի հետ կապված երկարաժամկետ ծրագրեր կառուցել. դուք ճիշտ կգնահատեք և՛ ստեղծված իրավիճակը, և՛ սեփական ուժերը:

Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի նաև անձնական հարաբերություններում: Մարդկանց հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի, շատերը հաճույքով ընդառաջ կգան ձեզ: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Ցուլերին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Շատ բան սովորականից հեշտությամբ կտրվի: Նույնիսկ միապաղաղ գործերին ստեղծագործաբար կմոտենաք, և հենց դա էլ թույլ կտա արագ գլուխ հանել դրանցից ու հրաշալի արդյունքի հասնել: Բարդ բան ստանձնած Երկվորյակներին հաճույքով կօգնեն ընկերները կամ պարզապես հին ծանոթները:

Հաճելի հանդիպումներ են սպասվում նշանի այն ներկայացուցիչներին, որոնք այսօր ուղևորությունների կմեկնեն: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները. ամենատպավորվող Երկվորյակները կարող են կորցնել գլուխները: Երեկոն բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ զրուցելու և ընդհանուր ծրագրերը քննարկելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում անհապաղ լուծում պահանջող կենցաղային խնդիրներ առաջանան, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը, հետաձգեք հանդիպումները կամ ժամանցային ուղևորությունները: Դրա պատճառով շատ չեք անհանգստանա: Ինտուիցիան կհուշի, որ ամեն ինչ կհաջողվի ավելի ուշ հասցնել, և այն չի սխալվի:

Շատ Խեցգետիններ այսօր հուզական, տպավորվող ու խոցելի կլինեն, ուստի նոր ծանոթների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Իսկ ահա մտերիմները կաշխատեն աջակցել ձեզ ու անպայման կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԱՌՅՈՒԾ 

Օրն անսովոր գաղափարներ ու նոր ծրագրեր կբերի, որոնք կուզենաք հնարավորինս արագ կյանքի կոչել: Բայց մտածածը միանգամից իրագործելուն անցնել չի հաջողվի. որոշ ժամանակ կանցնի, մինչև դրանց համար բարենպաստ պահը գա: Ցանկալի չէ լուրջ ֆինանսական պարտավորություններով կապվելն ու խոստումներ տալը. խոսքը պահելն ավելի դժվար է լինելու, քան մտածում էիք:

Առավոտյան շատ Առյուծներ կուզենան մենակ մնալ: Իսկ ահա օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Կարող եք չմտահոգվել մտերիմների հետ տարաձայնությունների համար, քանի որ շատերը ձեզ կես խոսքից կհասկանան: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները:

ԿՈՒՅՍ

Հավանական են դրամական մուտքեր: Գործարքների համար հարմար կլինի օրվա առաջին կեսը, երբ ավելի ուշադիր կլինեք, ոչ ոք չի կարողանա շեղել կամ խճճել ձեզ: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև տնային որոշ խնդիրներ լուծելու համար: Դրանցից միայնակ գլուխ հանելու կարիք չի լինի. եթե օգնության անհրաժեշտություն լինի, այն միանգամից կստանաք:

Օրը բարենպաստ կլինի ուսման և ստեղծագործ գործունեության համար: Անսովոր գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք իրագործել մտերիմների աջակցությամբ: Նոր ծանոթների հետ արժե զգույշ լինել, քանի որ նրանց մասին առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել:

ԿՇԵՌՔ 

Այսօր միանգամից մի քանի ինքնատիպ գաղափար կունենաք, և ոչ մի բան չի խանգարի դրանք անհապաղ իրագործելուն: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, ուստի կհասցնեք անել ավելին, քան մյուս նշանների ներկայացուցիչները: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին սովորել կամ աշխատել եք: Նրանց հետ շփումները հաճելի կլինեն, բացի այդ, հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Շատ Կշեռքներ այսօր հակված կլինեն թեթևամտության, հատկապես ֆինանսների հետ կապված հարցերում: Չմտածված գնումները հազիվ թե հաջող լինեն, բայց դուք դրանց վրա մեծ գումար չեք ծախսի, ուստի նաև չեք վշտանա:

ԿԱՐԻՃ 

Լավ է կարևոր որոշումներ չընդունեք, հատկապես օրվա առաջին կեսին: Դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, ուստի վտանգ կա ցավալի սխալներ անեք, ինչ-որ բան ձեր աչքից վրիպի: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: Մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչի եք ձգտում և ինչ խնդիրների եք բախվել, կհուշեն՝ ինչպես է լավ գործեք:

Օրվա սկզբին ոչ այնքան նկատելի դրական միտումները ժամանակի ընթացքում կուժեղանան: Երեկոն կուրախացնի: Հատկապես շատ հաճելի անակնկալներ են սպասվելու ընկերների հետ հանդիպման գնացող Կարիճներին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Նպատակին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց դա ձեզ չի վախեցնի ու չի վշտացնի: Շատ Աղեղնավորներ ոգևորությամբ կստանձնեն բարդ առաջադրանքները, ուրախ կլինեն իրենց ուժերը փորձել բարդ գործում: Պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ միանգամից կհասկանաք, թե ինչպես է պետք հաղթահարել բոլոր խոչընդոտները:

Հնարավորություն կունենաք կարևոր հարցերը քննարկել նրանց հետ, ում խորհուրդները ձեզ բազմիցս օգնել են: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, որ եկել է ապագայի ծրագրերը վերամշակելու, որոշ գաղափարներից հրաժարվելու և այլ գաղափարների իրագործման վրա կենտրոնանալու ժամանակը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Բարենպաստ օր է սպասվում, ձեր նախաձեռնություններից շատերը հաջող կլինեն: Լավ կանցնեն ուղևորությունները՝ ինչպես ծրագրվածները, այնպես էլ այնպիսիք, որոնց մասին որոշումը վերջին պահին կընդունեք: Անսովոր հանդիպումներ են սպասվում. հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նոր առաջարկներով, ինչպես նաև հաճելի լուրերով, որոնք կվերաբերեն ձեզ համար շատ կարևոր հարցին: Կհեշտանա ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելը. դուք կհասկանաք, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել:

ՋՐՀՈՍ

Բազմաթիվ անսովոր գաղափարներ կունենաք, դրանց իրագործումը երկար ժամանակով հետաձգել չեք ուզենա: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն ինչում օգնել: Նրանցից մի քանիսի հետ արագ կընկերանաք: Օրը բարենպաստ կլինի կարևոր հարցերը քննարկելու, լուրջ գործերի մասին զրուցելու համար: Դուք կկարողանաք ձեր կողմը գրավել նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ձեր մրցակիցներին էին աջակցում:

Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ խոսքն աննշան գումարի մասին է լինելու, բայց դուք, միևնույն է, հետո կզղջաք, որ ավելի խնայող չեք եղել:

ՁԿՆԵՐ 

Ձեզ բարենպաստ օր է սպասվում, որը հարմար կլինի և՛ նոր գործեր սկսելու, և՛ հներն ավարտելու համար: Դուք անսպասելի արագ գլուխ կհանեք մի բանից, ինչը նախկինում չի ստացվել, պատասխաններ կգտնեք ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Հավանական են դրամական մուտքեր ու անսպասելի նվերներ:

Շատ Ձկների համար դժվար կլինի հանգստություն պահպանելը: Հուզական դաշտը լարված կլինի, նշանի ներկայացուցիչները հակված կլինեն հուզվել մանրուքների պատճառով: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ու օգնել, եթե պետք է: Հենց նրանց շնորհիվ ամեն ինչից գլուխ կհանեք:

 

Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) «Ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը». Սեյրան Օհանյան Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանըԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Սի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը Վաալը Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի հազարավոր հասցեներում Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-նՓլուզում Երևանի Պարոնյան փողոցումՀայտնի է, թե երբ և որտեղից կմեկնարկի երթը դեպի ԵրևանԱյսօրվա մայիսը հրաշք է. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը