Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աստղագուշակ փետրվարի 10-ի համար

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԽՈՅ

Հարմար օր է շփումների համար: Շրջապատողներն այսօր ձեզ շատ ուշադիր են լսելու: Շատ հարցերի վերաբերյալ ձեր տեսակետին կհամաձայնեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում շուրջը բոլորի հետ վիճում էին: Որոշ Խոյեր ոչ միայն համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն:

Հեշտությամբ կտրվի ուսուսմը, դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից: Խնդիրներ չեն առաջանա նրանց մոտ, ովքեր կաշխատեն փաստաթղթերի հետ, կզբաղվեն պաշտոնական նամակներ կազմելով: Սակայն կարևոր կլինի չծանրաբեռնվելը: Անպայման ժամանակ գտեք ձեզ ոգեշնչող և ուրախացնող բաների համար:

ՑՈՒԼ 

Հավանական են դրամական մուտքեր, հաջող գնումներ ու գործարքներ: Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել, կօգնի խուսափել չարդարացված ռիսկից: Կարող եք նաև աշխատանքի և բիզնեսի հետ կապված երկարաժամկետ ծրագրեր կառուցել. դուք ճիշտ կգնահատեք և՛ ստեղծված իրավիճակը, և՛ սեփական ուժերը:

Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի նաև անձնական հարաբերություններում: Մարդկանց հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի, շատերը հաճույքով ընդառաջ կգան ձեզ: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Ցուլերին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Շատ բան սովորականից հեշտությամբ կտրվի: Նույնիսկ միապաղաղ գործերին ստեղծագործաբար կմոտենաք, և հենց դա էլ թույլ կտա արագ գլուխ հանել դրանցից ու հրաշալի արդյունքի հասնել: Բարդ բան ստանձնած Երկվորյակներին հաճույքով կօգնեն ընկերները կամ պարզապես հին ծանոթները:

Հաճելի հանդիպումներ են սպասվում նշանի այն ներկայացուցիչներին, որոնք այսօր ուղևորությունների կմեկնեն: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները. ամենատպավորվող Երկվորյակները կարող են կորցնել գլուխները: Երեկոն բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ զրուցելու և ընդհանուր ծրագրերը քննարկելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում անհապաղ լուծում պահանջող կենցաղային խնդիրներ առաջանան, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը, հետաձգեք հանդիպումները կամ ժամանցային ուղևորությունները: Դրա պատճառով շատ չեք անհանգստանա: Ինտուիցիան կհուշի, որ ամեն ինչ կհաջողվի ավելի ուշ հասցնել, և այն չի սխալվի:

Շատ Խեցգետիններ այսօր հուզական, տպավորվող ու խոցելի կլինեն, ուստի նոր ծանոթների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Իսկ ահա մտերիմները կաշխատեն աջակցել ձեզ ու անպայման կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԱՌՅՈՒԾ 

Օրն անսովոր գաղափարներ ու նոր ծրագրեր կբերի, որոնք կուզենաք հնարավորինս արագ կյանքի կոչել: Բայց մտածածը միանգամից իրագործելուն անցնել չի հաջողվի. որոշ ժամանակ կանցնի, մինչև դրանց համար բարենպաստ պահը գա: Ցանկալի չէ լուրջ ֆինանսական պարտավորություններով կապվելն ու խոստումներ տալը. խոսքը պահելն ավելի դժվար է լինելու, քան մտածում էիք:

Առավոտյան շատ Առյուծներ կուզենան մենակ մնալ: Իսկ ահա օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Կարող եք չմտահոգվել մտերիմների հետ տարաձայնությունների համար, քանի որ շատերը ձեզ կես խոսքից կհասկանան: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները:

ԿՈՒՅՍ

Հավանական են դրամական մուտքեր: Գործարքների համար հարմար կլինի օրվա առաջին կեսը, երբ ավելի ուշադիր կլինեք, ոչ ոք չի կարողանա շեղել կամ խճճել ձեզ: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև տնային որոշ խնդիրներ լուծելու համար: Դրանցից միայնակ գլուխ հանելու կարիք չի լինի. եթե օգնության անհրաժեշտություն լինի, այն միանգամից կստանաք:

Օրը բարենպաստ կլինի ուսման և ստեղծագործ գործունեության համար: Անսովոր գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք իրագործել մտերիմների աջակցությամբ: Նոր ծանոթների հետ արժե զգույշ լինել, քանի որ նրանց մասին առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել:

ԿՇԵՌՔ 

Այսօր միանգամից մի քանի ինքնատիպ գաղափար կունենաք, և ոչ մի բան չի խանգարի դրանք անհապաղ իրագործելուն: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, ուստի կհասցնեք անել ավելին, քան մյուս նշանների ներկայացուցիչները: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին սովորել կամ աշխատել եք: Նրանց հետ շփումները հաճելի կլինեն, բացի այդ, հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Շատ Կշեռքներ այսօր հակված կլինեն թեթևամտության, հատկապես ֆինանսների հետ կապված հարցերում: Չմտածված գնումները հազիվ թե հաջող լինեն, բայց դուք դրանց վրա մեծ գումար չեք ծախսի, ուստի նաև չեք վշտանա:

ԿԱՐԻՃ 

Լավ է կարևոր որոշումներ չընդունեք, հատկապես օրվա առաջին կեսին: Դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, ուստի վտանգ կա ցավալի սխալներ անեք, ինչ-որ բան ձեր աչքից վրիպի: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: Մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչի եք ձգտում և ինչ խնդիրների եք բախվել, կհուշեն՝ ինչպես է լավ գործեք:

Օրվա սկզբին ոչ այնքան նկատելի դրական միտումները ժամանակի ընթացքում կուժեղանան: Երեկոն կուրախացնի: Հատկապես շատ հաճելի անակնկալներ են սպասվելու ընկերների հետ հանդիպման գնացող Կարիճներին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Նպատակին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց դա ձեզ չի վախեցնի ու չի վշտացնի: Շատ Աղեղնավորներ ոգևորությամբ կստանձնեն բարդ առաջադրանքները, ուրախ կլինեն իրենց ուժերը փորձել բարդ գործում: Պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ միանգամից կհասկանաք, թե ինչպես է պետք հաղթահարել բոլոր խոչընդոտները:

Հնարավորություն կունենաք կարևոր հարցերը քննարկել նրանց հետ, ում խորհուրդները ձեզ բազմիցս օգնել են: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, որ եկել է ապագայի ծրագրերը վերամշակելու, որոշ գաղափարներից հրաժարվելու և այլ գաղափարների իրագործման վրա կենտրոնանալու ժամանակը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Բարենպաստ օր է սպասվում, ձեր նախաձեռնություններից շատերը հաջող կլինեն: Լավ կանցնեն ուղևորությունները՝ ինչպես ծրագրվածները, այնպես էլ այնպիսիք, որոնց մասին որոշումը վերջին պահին կընդունեք: Անսովոր հանդիպումներ են սպասվում. հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նոր առաջարկներով, ինչպես նաև հաճելի լուրերով, որոնք կվերաբերեն ձեզ համար շատ կարևոր հարցին: Կհեշտանա ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելը. դուք կհասկանաք, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել:

ՋՐՀՈՍ

Բազմաթիվ անսովոր գաղափարներ կունենաք, դրանց իրագործումը երկար ժամանակով հետաձգել չեք ուզենա: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն ինչում օգնել: Նրանցից մի քանիսի հետ արագ կընկերանաք: Օրը բարենպաստ կլինի կարևոր հարցերը քննարկելու, լուրջ գործերի մասին զրուցելու համար: Դուք կկարողանաք ձեր կողմը գրավել նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ձեր մրցակիցներին էին աջակցում:

Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ խոսքն աննշան գումարի մասին է լինելու, բայց դուք, միևնույն է, հետո կզղջաք, որ ավելի խնայող չեք եղել:

ՁԿՆԵՐ 

Ձեզ բարենպաստ օր է սպասվում, որը հարմար կլինի և՛ նոր գործեր սկսելու, և՛ հներն ավարտելու համար: Դուք անսպասելի արագ գլուխ կհանեք մի բանից, ինչը նախկինում չի ստացվել, պատասխաններ կգտնեք ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Հավանական են դրամական մուտքեր ու անսպասելի նվերներ:

Շատ Ձկների համար դժվար կլինի հանգստություն պահպանելը: Հուզական դաշտը լարված կլինի, նշանի ներկայացուցիչները հակված կլինեն հուզվել մանրուքների պատճառով: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ու օգնել, եթե պետք է: Հենց նրանց շնորհիվ ամեն ինչից գլուխ կհանեք:

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli