Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մյունխենում Փաշինյանը հերթական պասը տվեց Ալիևին. գոլը Հայաստանի դարպասին դժվար ուշանա

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Մյունխենում Փաշինյանը հերթական պասը տվեց Ալիեւին. գոլը Հայաստանի դարպասին դժվար ուշանա։

Հռետորական հարցեր մյունխենյան անհեթեթությանն ու նիկոլական ողորմելի «կրուտիտներին»։

Նիկոլ Փաշինյան, եթե քո հայրենիքը միայն ՀՀ-ն է, ինչու՞ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում հարտարարեցիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

2. Ինչու՞ թիմակիցներիդ չսաստեցիր,երբ նռան սելֆիներ էին անում ՝ Ակնան մեր հայրենիքն է վերտառությամբ։

3.Ինչու՞ որդուդ ուղարկեցիր «ոչ քո հայրենիքում» ծառայելու։

4. Ինչու՞ Շուշիում մասնակցեցիր նախագահի երդմնակալությանը։

Բա անհարմար չէ՞ր,առանց Ալիեւի թույլտվության գնացել էիր Շուշի։

5. Ինչու՞ 5.000 հայ մարդ տարար «վարի տվեցիր»։

Ասե՞մ. քանի որ քո նմանների համար հայրենիքի ընկալում գոյություն չունի…աթոռ,շահ,պաշտոն՝ դա ուրիշ հարց։ Նիկոլ, ասում ես՝ չենք կարող հեռանալ, քանի որ մեզ ժողովուրդը մանդատ է տվել։ Ո՞վ է քեզ մանդատ տվել Արցախը ճանաչես Ադրբեջանի կազմում ու հայաթափես Արցախը։

2021-ին դու ու քո թրքամետ խմբակն ընտրություններին ներկայացել էիք՝ «Արցախի անջատում՝ հանուն փրկության» թեզով։ Քո բերած «փրկությունը» Արցախի հայաթափու՞մն էր։ Ասում ես ՝ ով ասում է, թե Ղարաբաղը չէր լինելու Ադրբեջանի կազմում, սուտ ա ասում։ Սուտը դու ես ասել ու ասում։ Դու՝ Նիկոլ Փաշինյան։

Ասել մեր Մհեր Մկրտչյանի «պրոֆեսոր Խաչիկյանին» ՝ «сначала подумай, потом говори»:

 

Քո կիրթ ու կառուցողական Ալիեւն է 2016-ի հոկտեմբերի 7-ին ասել՝ փակ դռների հետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախուլյունը։ Ավելին. դու էիր Արցախի պատգամավորների հետ հանդիպմանն ասել՝ Ալիեւը գիտակցում է, որ Արցախն այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Զավզակություն անելու փոխարեն ցույց տուր գեթ մեկ նախկինների բանակցած փաստաթուղթ, որտեղ Արցախն Ադրբեջանի մաս էր համարվում։ Չես կարող, քանի որ չկա։

Հասանք քո իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի տխրահռչակ ստորագրությանը։ Ասում ես ՝ ՌԴ-ն ու Ադրբեջանը ճղել ու դեն են նետել եռակողմ հայտարարության դրույթները: Ադրբեջանի պահով ամեն բան պարզ է, բայց Ադրբեջանը դեն է նետել այդ փաստաթուղթը քո հետ միասին ու քո օգնությամբ։ Դու ես մերժել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու հայկական զորքերը Ղուբաթլուի շրջանից հետ քաշել Սյունիք։ Դու ես խախտել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու հայաթափել Լաչինի ողջ շրջանը։ Դու ես հրաժարվել կատարել քո իսկ կողմից ստորագրված 9-րդ կետը, որի արդյունքում ռումբ ես դրել մեր բոլորիս տակ։

Ասում ես՝ ցույց տվեք մի կետ,որտեղ ՌԴ-ն Հայաստանում որեւէ բան պետք է վերահսկի։ Չի կարելի այդքան անլուրջ լինել,չի կարելի։ Դու գոնե կարդացե՞լ ես քո իսկ կողմից ստորագրված փաստաթուղթը։

Մեջբերում եմ քո կողմից ստորագրված 9-րդ կետը.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։

Դու ես ստորագրել, կարդա. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։ Սա Հայաստանի ընդդիմությունը չէ ու միամիտ հայ ժողովուրդը չէ, որ քո «կրուտիսներն» ու զավզակություններն անցնեն։ Սա միջազգային փաստաթուղթ է, որի վրա ստորագրություն դնողը պետք է գիտակցի դրա չկատարման ողջ պատասխանատվությունը։

Դու դա կարող է մարսես, թռնես մի տեղ, գարանտիա ստանաս, բայց Հայաստանն ու հայ ժողովուրդն է վտանգի տակ հայտնվելու՝ Ալիեւին հիմա էլ «էստի համեցեք ես» ասում դեպի Սյունիք։

Մի կարեւոր կետ էլ կա, որն Ալիեւի ձեռքերն արձակում է Հայաստան ներխուժման համար։ Դու երբ ասում ես՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ չկա, դու գոնե հասկանու՞մ ես, որ դա նախ եւ առաջ զինադադարի մասին միակ փաստաթուղթն է։ Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն չկա զինադադար։ Հերթական պասը տվեցիր Ալիեւին. գոլը դժվար թե ուշանա»։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

Երևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան