Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Համաշխարհային տնտեսության փոփոխությունները և Հայաստանի հեռանկարը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գլոբալ մակարդակում աշխարհաքաղաքական տեղաշարժերը համաշխարհային տնտեսության մեջ մեծ փոփոխությունների պատճառ են դառնում։ Ըստ այդմ, տեղի են ունենում մատակարարման շղթաների փոփոխություններ, որոնք ընթանում են տնտեսական հարաբերությունների վերանայման պայմաններում։ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներն, ընդհանուր առմամբ, ցույց տվեցին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։ Օրինակ՝ էներգետիկ մատակարարումների առումով Եվրոպայի չափից ավելի կախվածությունը Ռուսաստանից այդ երկրի հետ հակասությունների սրման պարագայում վեր հանեց եվրոպական երկրների տնտեսական խոցելիությունը։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ եվրոպական երկրները սկսել են ավելացնել էներգետիկ մատակարարումները միաժամանակ տարբեր ուղղություններով, ինչն իրենց համար որոշակիորեն դիվերսիֆիկացման հնարավորություններ է ապահովում։

Ռուսական տնտեսությունն էլ, որը չափից շատ էր կախված դեպի Եվրոպա էներգետիկ մատակարարումներից, սկսեց մեծ վնասներ կրել, ինչից հետո էներգակիրների արտահանումը վերաուղղվեց հիմնականում դեպի Հնդկաստան ու Չինաստան։ Բայց ինչպես դեպի Եվրոպա մատակարարումների դեպքում, այնպես էլ դեպի Չինաստան ու Հնդկաստան էներգակիրների արտահանումից մեծ կախվածությունը խոցելիություն է ստեղծում ռուսական տնտեսության համար։ Այսինքն, երբ հնդկական կամ չինական ուղղություններով ռուսական էներգակիրների պահանջարկը նվազի, ապա այն էական բացասական ազդեցություն կունենա ռուսական տնտեսության վրա։ Այս հարցում նաև հումքի, արտադրանքի կամ ծառայությունների արտահանման բազմազանեցման խնդիրն է առաջ գալիս։ Եվ բազմաթիվ պետություններ փորձում են քայլեր ձեռնարկել այն ուղղությամբ, որ իրենց տնտեսությունն էական կախվածության մեջ չհայտնվի միայն մեկ ոլորտից։ Դրանով է պայմանավորված, որ Պարսից ծոցի երկրները, որոնց տնտեսությունները մեծապես կախված են նավթի ու գազի արտահանումից, ահռելի ներդրումներ են կատարում նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր տնտեսությունը ևս շատ բևեռացված է։ Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները մեծապես ազդում են ՀՀ տնտեսության վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսանկյունից։ Օրինակ՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ՀՀ տնտեսությունը սկսեց աշխուժանալ, քանի որ Հայաստան տեղափոխված ռուսաստանցի ռելոկանտների միջոցով ռուսական կապիտալը հոսեց մեր երկիր, իսկ հիմա, երբ այդ կապիտալը սկսել է դուրս գալ, տնտեսական ակտիվության նվազում է նկատվում։ Մյուս կողմից էլ՝ տեսանելի է, որ հայկական տնտեսության արտահանման հիմնական ուղղությունը մնում է Ռուսաստանը։ Ու երբ ժամանակ առ ժամանակ ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրներ են ծագում, դրա արդյունքում մեր արտահանողները գգալի վնասներ են կրում։ Մի կողմից՝ Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հարցը մնում է ակտուալ, քանի որ ՀՀ կառավարությունն այդպես էլ չի կարողանում լուծել այս խնդիրը՝ չնայած ամենատարբեր խոստումներին, իսկ մյուս կողմից էլ՝ հրատապ է նաև արտահանման այլ ուղղություններ գտնելու թեման։

ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե առաջ են շարժվում Հայաստանի անվտանգությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ ու փորձեր են կատարում Արևմուտքի հետ ռազմական փոխգործակցության հիմքեր ստեղծել, բայց ոչինչ չի ձեռնարկվում Հայաստանից արտահանումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Նույն Արևմուտքում ցանկություն չկա ընդունել հայկական արտադրության գյուղմթերքը և այլ արտադրանքը։ Փոխարենն արևմտյան սարքավորումները և այլ ապրանքները Հայաստանի միջոցով վերաարտահանվում են դեպի Ռուսաստան։ Իսկ դրա արդյունքում ՀՀ տնտեսությունը որևէ հավել յալ արժեք չի ստեղծում՝ չհաշված, որ վերաարտահանման ճանապարհը ցանկացած պահի կարող է փակվել։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը տարբեր ուղղություններով արտադրությունը և ծառայությունների ստեղծումը խթանելու խնդիր ունի, որպեսզի փոքրացնի իր կախվածությունը ներկրումից, քանի որ մեր տնտեսության մեջ համամասնությունը խախտված է հօգուտ ներկրման։

Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ տնտեսական առումով հատուկ կարևորություն են ստանում տարբեր տարածաշրջանային տրանսպորտային միջանցքները։ Անընդհատ խոսվում է Հայաստանի տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքի կամ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի իրականացման մասին, բայց այդ խոսակցություններն այդպես էլ գործնական տեսք չեն ստանում։ Որպեսզի տարածաշրջանային տրանսպորտային միջանցքները Հայաստանով անցնեն, հայկական կողմը նախ պետք է առաջին հերթին զարգացնի իր սեփական տրանսպորտային ենթակառուցվածքները։ Բայց խոշոր ենթակառուցվածքների մասին ուղղակի խոսք լինել չի կարող, քանի որ ամենախոշոր աշխատանքը, որ իրականացվում է, ճանապարհների ասֆալտապատումն է, որն էլ կատարվում է ոչ բարձր չափանիշներին համապատասխան։ Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունները ցույց են տալիս, որ բարձր աճին միտված տնտեսություն ունենալու համար առանցքային է դեմոգրաֆիկ գործոնը։ Բնակչությունը նաև տնտեսական հզորության չափանիշներից մեկն է։ Եվ այն երկրները, որոնց ժողովրդագրական աճի ցուցանիշները շատ ցածր են կամ բացասական են, տնտեսական խնդիրների առաջ են կանգնում։

Օրինակ՝ Ճապոնիայի տնտեսության աճի համար լուրջ խոչընդոտ է դարձել այն, որ տարեցտարի ավելանում է տարեցների քանակը, մյուս կողմից էլ՝ երիտասարդ ու աշխատող մարդկանց սղություն է նկատվում, իսկ ճապոնական հասարակությունն էլ դեմ է դրսից միգրանտներ ընդունելուն։ Եվ ահա, տնտեսության ծավալի փոքրացման ու ճապոնական իենի արժեզրկման արդյունքում Ճապոնիան անցյալ տարի աշխարհի երրորդ տնտեսության իր տեղը զիջել է Գերմանիային։ Չինաստանում տնտեսական աճի միտումների նվազման հարցում ժողովրդագրական թեման ևս ազդեցություն ունի։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Չինաստանի բնակչության թվաքանակը նվազում է, ինչն էլ իր հերթին ընտանիքում մեկ երեխա ունենալու քաղաքականության արդյունքն է։ Եվ չինական կառավարությունը փորձում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնական աճը խթանելու ուղղությամբ։

Հայաստանը նույնպես ժողովրդագրական խնդիրներ ունի, որոնք հրատապ չլուծելու դեպքում մեր երկիրը ոչ միայն կհամալրի ծերացող երկրների շարքը, այլև տնտեսական լուրջ կորուստներ կունենա։ Բայց բնակչության աճի խթանման հետ մեկտեղ առանցքային կարևորություն ունի նաև քաղաքացիների բարձր կրթական մակարդակը և մասնագիտացումը, որը շարժիչ ուժ կապահովի տնտեսության համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Զսպե՛ք ձեզ»․ լեզվակռիվ ԱԺ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստորացնողներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան Ջուր չի լինի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ինչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել ԶԼՄ-ները առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ժողովրդավարական պետության կայացման տեսանկյունից. ՄԻՊ Պլանային անջատումներ՝ մի քանի րոպեից Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը․ Տիգրան Աբրահամյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ինԶովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերըԹուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունը