Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանն անում է ամեն բան՝ Հայաստանից արցախցիների արտագաղթն արագացնելու համար

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Տեղահանվածների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները, իրավապաշտպաններն ահազանգում են՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվող արցախցիների աջակցության նոր ծրագիրը շատերին վարձով տներից բառացիորեն փողոց է գցելու։ Քառասուն ու տասը հազարական դրամը չեն ստանա չափահաս արցախցիները, երեխաները՝ կստանան, ամսական 20 հազար դրամ էլ նախատեսում են թոշակառուների ու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, սա՝ ըստ սոցապի քննարկման մասնակիցների։

Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում՝ ամեն տարի, Արցախի կարիքների համար միլիոնավոր գումարներ է փոխանցել պետբյուջե։ Տարեվերջին քննարկվում էր գումարի չափը, տարեսկզբին փոխանցվում էր Արցախ։ 2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։ Եթե այս թվին՝ 144 մլդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլդ 893 մլն դրամ։ Հայաստանի ցանկացած մարզում նորմալ պայմաններով տուն կամ բնակարան գնելու համար միջինում անհրաժեշտ է 50 հազար դոլար։ Առանց Հայաստանի բյուջեի հավելյալ ծախսի, եթե ստացված գումարը բաժանեն 50 հազար դոլարի համարժեք դրամի, այսինքն՝ 20 մլն դրամի, կստացվի 7 հազար 794: Այսինքն՝ արցախահայերի համար Հայաստան եկած գումարների եւ բյուջեի կանխատեսվող փոխանցումների արդյունքում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար կարող ենք գնել 7794 հատ տուն կամ բնակարան։ Բայց արի ու տես, որ իշխանություններն արցախահայերին ընդամենը կոպեկներ են հատկացնում՝ փաստացի ձեռքերը լվանալով նրանց խնդիրներից:

Ակնհայտ է, որ այս քաղաքականությունը պատահականություն չէ: Նիկոլ Փաշինյանն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի իր ապիկար քաղաքականության արդյունքում տունն ու տեղը կորցրած և Հայաստանում ապաստանած արցախցիներն այժմ էլ ստիպված լինեն արտագաղթել Հայաստանից: Իսկ պատճառները պարզ են՝ Փաշինյանին բնավ պետք չէ, որպեսզի Հայաստանում բնակվի իր դեմ օբյեկտիվ պատճառներով բացասաբար տրամադրված և հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեցող 120 հազար արցախցի: Ընտրությունների ժամանակ նրանց քվեն կարող է կանխորոշել Փաշինյանի հետագա քաղաքական ճակատագիրը: Բացի այդ, քանի դեռ ՀՀ տարածքում առկա են կոմպակտ բնակվող արցախցիներ, մշտապես բաց է լինելու Արցախի թեման, Արցախի վերադարձի թեման, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ ո՛չ Փաշինյանին, ո՛չ նրա «կիրթ» գործընկեր Իլհամ Ալիևին: Եվ հենց այս պատճառներից ելնելով էլ ՀՀ իշխանություններն իրենց քաղաքականությամբ դրդում են արցախցիներին հեռանալ Հայաստանից և համալրել հայկական սփյուռքը՝ փաստացի իրականացնելով հայաթափման ծրագրի հերթական արարը...

 

Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արելՀայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներինՆախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին