Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արտաքին քաղաքականությունը դարձրել են «լարախաղացություն». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում շատ տարօրինակ երևույթներ են տեղի ունենում։ Նախ՝ իշխանափոխությունից մոտ 6 տարի անց օրվա իշխանությունները հանկարծ հիշել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներ կան, և որոշել են պաշտոնապես դիմել Ռուսաստանին՝ նրանց հեռացնելու համար։ Ռուս սահմանապահներին հեռացնելու թեզերից մեկն այն է, թե նրանց գտնվելն օդանավակայանում որևէ միջպետական պայմանագրով չի կարգավորվել։ Բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ի՞նչ հիմքերով է այս հարցն ընդհանրապես կարգավորվել։ Ինչո՞ւ այս վեց տարում գոնե մեկ անգամ չհիշեցին այս մասին և ինչո՞ւ հիշեցին հենց հիմա: Այս իրողության համատեքստում իշխանական ու մերձիշխանական սատելիտները թմբկահարում են, թե նման քայլով ուժեղացնում ենք մեր ինքնիշխանությունը և թուլացնում ենք կախվածությունը Ռուսաստանից։

Իրականում կան տեղեկություններ, որ սա Արևմուտքի հերթական պահանջն է, որպեսզի ռուսները հնարավորություն չունենան վերահսկել իրենց հետ կապակցված անձանց ու միավորների ելումուտը: Բայց դա էլ դեռ մի կողմ: Այս ամենի հետ կապված՝ ի հայտ են գալիս մի շարք հարցեր: Եթե իշխանությունները կողմնակից են ընդհանրապես արտաքին քաղաքական կուրսը փոխելու, ապա ինչո՞ւ, օրինակ՝ Թուրքիայի ու Իրանի սահմանից չեն հեռացնում ռուս սահմանապահներին։ Ավելին, Փաշինյանն ու իր ԱԽ քարտուղարն ամեն անգամ շեշտում են, թե ռուսական ռազմաբազայի հեռացման հարց չկա։ Միևնույն ժամանակ, իշխանությունները հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի կամ ռուս դիտորդների տեղակայման հարցը չեն քննարկում, սակայն կողմնակից են, որ եվրոպական դիտորդները ոչ միայն մնան, այլև նրանց թիվն ավելանա։

Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ ռուս սահմանապահների հեռացման հարցն իշխանությունները չեն ցանկանում քննարկել, այնուամենայնիվ, նրանք խիստ շեշտադրումներով ընդգծում են, որ Ներքին Հանդում հենց ռուս սահմանապահներն են խոչընդոտել և թույլ չեն տվել, որ եվրոպացի դիտորդներն արձանագրումներ կատարեն։ Բայց դրանից առաջ բազմիցս ականատես ենք եղել այնպիսի դեպքերի, երբ նույն եվրոպացի դիտորդների դիտարկման տարածքում Ադրբեջանը սադրանքների է դիմել, խախտել է հրադադարը, որի արդյունքում հայ զինվորներ են զոհվել, բայց ՀՀ իշխանությունների մտքի ծայրով անգամ չի անցել որևէ կերպ արձագանքել կամ նշել եվրոպացի դիտորդների առաքելության ձախողման մասին։ Մյուս կողմից էլ՝ չնայած իշխանությունները փորձում են ցույց տալ, թե դեպի Արևմուտք տանող գիծ են որդեգրել, Հայաստանի նպատակը ԵՄ-ի հետ ինտեգրվելն է, սակայն որևէ խոսք չկա ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու մասին, որտեղ գերակայում է Ռուսաստանը։

Իշխանություններն անընդհատ շեշտում են, որ ԵԱՏՄ-ում տնտեսական համագործակցությունը բավական արդյունավետ բնույթ է կրում, և նաև դրա արդյունքում է, որ Հայաստանին հաջողվում է բարձր տնտեսական աճ արձանագրել։ Զավեշտն այն է, որ եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց ընդհանրապես դրված չէ, ապա հայտարարվում է ՀԱՊԿ-ի շրջանակում մեր անդամակցությունը սառեցնելու մասին։ Իշխանություններն անգամ չեն բացառում, որ հարկ եղած դեպքում կարող են ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալ։ Մի խոսքով, ինչպես բոլոր ոլորտները, Հայաստանի արտաքին քաղաքականությունն էլ այն աստիճանի շիլաշփոթ վիճակում է, որ անգամ դիվանագիտական դաշտի բարձրակարգ մասնագետները չեն կարող լիարժեք գլուխ հանել։

Լիակատար անորոշությունն ու երկակիությունը բոլոր հարցերում գերակայում է։ Ընդհանրապես, հստակություն չկա, թե ինչ տեսլական է դիտարկում Հայաստանը, ինչ նպատակների է փորձում հասնել։ Շարժվում ենք ընդամենը իրավիճակային ու կիսատ-պռատ որոշումներով։ Բայց արտաքին քաղաքականությունը փորձադաշտ կամ «որբի գլուխ» չէ, որի վրա իշխանությունները մազ կտրել կարող են սովորել։ Թեպետ, ինչպես ցույց է տվել ժամանակը, նրանք բոլոր ոլորտների հետ են այդպես վարվել ու վարվում՝ բերելով ավերումների: Այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ՝ նման «լարախաղացությունը» դիտավորությա՞ն, թե ապաշնորհության արդյունք է: Փաստը մնում է փաստ, որ այս ամենը ծանրագույն հետևանքներ է ունենում: Արցախի ողբերգությունը՝ օրինակ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արելՀայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներինՆախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին