Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ներկայացվել է երգը, որով Լադանիվան ելույթ է ունենալու Եվրատեսիլ 2024-ին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։
«Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։ Մեծանալիս ինձ միշտ ասել են, որ աղջիկը պետք է իրեն «խելոք պահի», խոնարհ լինի, նորմալ հագնվի, շատ չխոսի, խենթություններ չանի»,- բացատրում է Ժակլինը։ Այս երգով Ժակլինը քննադատում է հասարակության ստեղծած արհեստական կանոնների և սահմանափակումների կիրառումը, որոնք, ըստ նրա, ստիպում են աղջիկներին մոռանալ իրենց իրական ես-ը, քանի որ նրանց անընդհատ թելադրում են, թե ինչպես պիտի պահեն իրենց և ով պիտի լինեն:

Երգը հաղորդագրություն է՝ ուղղված ինքն իրեն և աշխարհի բոլոր փոքրիկ Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երն ու գտնեն իրենց կոչումը, ինչպես Ժակլինն է արել իր արվեստի շնորհիվ։ Այն հրավեր է՝ վեր կենալու ու պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։

«Լադանիվա»-ն էթնիկ հնչյունների, յուրօրինակ փորձառությունների և բնականության միջմշակութային խառնուրդ է։ Խմբի անդամները մշտապես ճամփորդում են ու միավորում աշխարհի տարբեր կետերում գտած գույներն իրենց երաժշտության մեջ՝ ներկայացնելով դրանք հայկական տեսանկյունից։ Ինչպես «Լադանիվա»-ի գրեթե բոլոր երգերը, «Jako»-ն ունի երաժշտական ազդեցություն տարբեր մշակույթներից: Այս երգը ստեղծելիս Ժակլինը և Լուին մեծապես ներշնչվել են Հայաստանի, Բալկանյան երկրների, Հնդկաստանի և այլ մշակույթների հնչյուններից ու մեղեդիներից:

«Մեզ վրա մեծ ազդեցություն է թողել ֆրանսիական կղզու՝ Ռեյունիոնի տեղական երաժշտությունը։ Այնտեղ մենք հաճախ ենք լինում, և մեզ զարմացնում է, որ նրանց ռիթմերը շատ նման են հայկական երգերի ռիթմերին: Երբ այս հնչյուններով երգեր ենք նվագում, բոլորը պարում են՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում»,- ասում է Լուին։ «Ընդհանրապես այդ կղզին շատ նման է Հայաստանին՝ լեռնային, սուրճի բույրով, որը հուշեր է արթնացնում իմ սիրելի հայկական մթնոլորտի մասին»,- ավելացնում է Ժակլինը։

Երգը թողարկվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ որպես «Լադանիվա»-ի առաջին համանուն ալբոմի մաս՝ ֆրանսիական PIAS լեյբլի ներքո։ «Լադանիվա»-ն առաջադրել է «Jako»-ն՝ որպես «Եվրատեսիլ 2024»-ում իրենց երգ, և հաստատվելուց հետո այն մի շարք փոփոխությունների է ենթարկվել արդեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար: «Jako» երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակները հենց այս տարվա պատվիրակներն են. խոսքերը գրել են Ժակլինն ու Լուին, իսկ երաժշտության համահեղինակն է նաև Օդրի Լյուկլերը։ Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։  Տեսահոլովակի հագուստների հեղինակներն են Մերի Ստեփանյանը և Աստղիկ Սամվելյանը։

Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը նշում է. «Տեսահոլովակում փորձել ենք պահպանել այն բնականությունը, որով այդքան սիրելի է դարձել Լադանիվան։ Այս անգամ, ի նշան հռչակավոր կինոռեժիսորի 100-ամյակի, որոշեցինք փարաջանովյան շնչով ներկայացնել Լադանիվայի յուրօրինակ և միջմշակութային արվեստն ու այնպես անել, որ ամեն դետալ լինի հայկական։ Փարաջանովից ներշնչված էլեմենտներն ու տրամադրությունը լրացնում են խմբի երաժշտական խտությունն ու բազմաշերտությունը՝ պահպանելով Լադանիվայի հոլովակների ազատ ու բնական ոճը»։

Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ասում է. «Jako»-ն լավագույն ձևով է ներկայացնում «Լադանիվա»-ի երաժշտական բազմազանությունն ու ստեղծարարությունը։ Երգը շատ լուրջ հաղորդագրություն ունի, բայց այն ներկայացնում է զվարթ ու թեթև տրամադրությամբ։ Մենք հուսով ենք, որ այն կոգեշնչի մարդկանց ամբողջ աշխարհում՝ ընդունելու իրենց ներքին «Ժակոյին» և միանալու ազատության մեր այս ոգեշնչող պարին»:

Էթնիկ մեղեդիների միախառնման մեջ յուրահատուկ բան կա, և «Լադանիվա»-ն «Jako» երգով բոլորին հրավիրում է ամբողջ սրտով պարելու:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԶորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներ են անցկացվում. ՊՆ Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդը․ Վարչապետի ուղերձը 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Էլեկտրական շչակների գործարկում Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրերում Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Շնորհավորում եմ բոլորին և նորանոր հաջողություններ եմ մաղթում աշխատանքային գործունեությունում. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբԱրմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը Սևան քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հրդեհ` Ալավերդիում, այրվել է ավտոմեքենա Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրվածԹբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Լույս չի լինելու Երևանում և մարզերումԻնպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերինԻնդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրումՌուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենան Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացել Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականիԱռեղծվածային դեպք․ դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի ՙԿենտրոն՚ մասնաճյուղըՄայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանԹուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ)