Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե սրտացավ են Արցախի համար, թող գան, միասին քննարկենք». Արտակ Բեգլարյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Մարտի 20-ին Ազատության հրապարակում Արցախի Հանրապետության մի շարք հասարակական կազմակերպություններ իրականացնելու են հանրահավաք: Քննարկելու են Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի, արցախահայերի իրավունքների ու տարբեր այլ խնդիրների մասին հարցեր։

168.am հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը փոխանցեց, որ հանրահավաքի առիթը, կարելի է  ասել, բնակարանային կարիքների ապահովման ծրագիրն է, սակայն իրականում միայն այդ հարցը չէ, որ բարձրաձայնվելու է, այլ նաև արցախահայերին առնչվող մի շարք հարցեր՝ հավաքական իրավունքներ, որոնք կարող են կապված լինել արցախահայերի վերադարձի հետ, բացի դրանից, սոցիալական ու հումանիտար բնույթի հարցեր։

«Սա ընդհանուր նախաձեռնություն է, իմ կազմակերպությունն անդամներից մեկն է, նախաձեռնությունն առաջնորդ չունի, սա կոլեգիալ պայքար է։

Ակնկալում ենք, որ հանրահավաքին կմասնակցեն ոչ միայն արցախցիներ, այլև բոլոր այն մարդիկ, որոնք մտահոգված են այդ հարցերով։ Եվ սա միայն արցախահայերի հավաք չէ, սա ուղղակի արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանության համար կազմակերպվող հավաք է։ Իսկ թե ինչ տեղի կունենա, արդեն որոշակի ծրագրեր կազմակերպիչներով մշակել ենք՝ կլինեն ելույթներ, համապատասխան հայտարարություններ։ Կարծում եմ՝ այդ օրը կհայտարարենք նաև մեր հաջորդ քայլերի մասին»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը։

Հարցին՝ հավաքը շարունակական բնո՞ւյթ է կրելու, մեր զրուցակիցը պատասխանեց, որ մանրամասնել չի կարող, սակայն գործողություններն ու պայքարը միանշանակ շարունակական բնույթ են կրելու։

«Այս նախաձեռնությունը նպատակ ունի Արցախի ժողովրդի հիմնական իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվել։ Թե մարտավարական ինչ գործիքակազմերով այդ աշխատանքը կտարվի, մենք որոշումներն արդեն կկայացնենք։ Սակայն չեմ բացառում, որ այլ հանրահավաքներ էլ կարող են լինել, դա արդեն ժամանակի հարց է՝ կորոշենք»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Իսկ մտավախություններ չունե՞ն, որ կմեղադրվեն Հայաստանում իշխանափոխության փորձ կատարելու մեջ, Արտակ Բեգլարյանը մեր այս հարցին պատասխանեց՝ դա պարզապես աբսուրդ է, քանի որ հանրահավաքում բարձրացնելու են արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցեր, և յուրաքանչյուր ոք հավաքների ազատություն ունի։

«Մեր կարծիքը Հայաստանի կառավարությունը, միջազգային հանրությունը շատ դեպքերում հաշվի չի էլ առնում, մենք ներառված չենք եղել որոշումների կայացման գործընթացում։ Եվ իրավիճակը հասել է այստեղ, որ ստիպված ենք հավաքի միջոցով բարձրացնել մեր խնդիրներն ու առաջարկել լուծումներ, իրականացնել հանրային քննարկում։ Հավաքը նաև քննարկման որոշակի գործառույթ ունի։ Այս հավաքը որևէ քաղաքական ուժի հետ առնչություն չունի ոչ Հայաստանից, ոչ Արցախից։ Սա բացառապես հասարակական-հանրային նախաձեռնություն է՝ նպատակը մեր ժողովրդի կարիքների ու իրավունքների մասին հարցերի քննարկումն է։ Բնականաբար, դա կապ ունի քաղաքականության հետ, և ցանկացած հարց կարելի է կապել քաղաքականության հետ, բայց մեր օրակարգում որևէ ներքաղաքական հարց չկա»,- հավելեց Արցախի նախկին պետնախարարը։

Արտակ Բեգլարյանից ճշտեցինք նաև՝ տեղեկություններ կա՞ն, Արցախի ղեկավար մարմիններից որևէ մեկը կմասնակցի՞ հանրահավաքին և հանրային ելույթ կհնչի՞: Արտակ Բեգլարյանը դժվարացավ ասել, սակայն վստահեցրեց, որ տարբեր շրջանակների հետ հանդիպումներ ու քննարկումներ իրականացրել են։

«Ովքեր ցանկանում են, մենք բոլորի առջև բաց ենք, բայց որևէ պաշտոնյա ներգրավվածություն չունի։ Հիմա պաշտոնյաները կարող են գալ հանրահավաքին՝ որպես սովորական անձինք ու սովորական քաղաքացի, ոչ ավելին։

Սա բոլոր արցախցիներին առնչվող խնդիր է՝ ուղիղ կերպով, անուղղակի կերպով ամբողջ հայ ժողովրդին է առնչվում, քանի որ Արցախին առնչվող հարցեր ենք քննարկելու։

Մարտի 6-ի քննարկումներից հետո որոշակի շտկումներ են եղել նաև դիրքորոշումներում։ Կարծում եմ, որևէ մեկը չպետք է տատանվի՝ հանրահավաքին գա՞լ, թե՞ չգալ, անկախ նրանից՝ Արցախի՞ց է, թե՞ ոչ։ Եթե սրտացավ են Արցախի համար, թող գան, միասին քննարկենք այդ հարցերը, որոնք բոլորիս են մտահոգում»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը։

Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին