Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Արմեն Աշոտյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԲՈՒՀ-երը Երևանից հանելու նախագծին և ներկայացրել դրանք Երևանից չհանելու 7 պատճառ․

«Հայաստանի աղմկահարույց մարտահրավերների կույտում օրերս սրացավ ևս մեկը. Փաշինյանը մտադիր է հիմնահատակ քանդել Հայաստանի բուհական համակարգն «Ակադեմիական քաղաք» նախագծի անվան տակ: Իրեն բնորոշ ձեռագրով նա խառնում է թացը չորի հետ, իրական խնդիրները՝ զավեշտալի լուծումներով, միջազգային պրակտիկան՝ փող աշխատելու մոլուցքով:

Նրա բերած «հիմնավորումներն» այնքան զավեշտալի և քաոսային են, որ անգամ մասնագետները կարող են գլուխ չհանել ամբողջությամբ: Փորձենք տարանջատել մի քանի սկզբունքային հարց:

1. Գաղտնիք չէ, որ բուհական համակարգում իրոք առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ հարցերը կուտակվել են տասնյակ տարիների ընթացքում, սակայն կարոտ են համակարգային և ֆունդամենտալ լուծման: Նիկոլի առաջարկած տարբերակը ոչ թե խնդիրների լուծում է, այլ խնդիրները կատաստրոֆայի վերածելու նախագիծ: Գլխացավի դեպքում գլուխը չեն կտրում:

2. Իրար խառնել մասնավոր, հանրային և միջպետական բուհերի խնդիրները՝ նույնն է, ինչ արձանագրել հիվանդների միջին ջերմությունը հիվանդանոցում: Խիստ կասկածում եմ, որ նույն Ամերիկյան, Ֆրանսիական կամ Սլավոնական համալսարանների դեպքում Փաշինյանը կհաջողի առաջ մղել իր ցնորքը նման խոցելի և դատարկ հիմնավորումներով: Իր մատնանշած դրվագները, որոնք կապված են մի շարք մասնավոր հայաստանյան բուհերի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ միջազգային մամուլի հրապարակումների հետ, իրենց լուծումները ստացել էին մասնավորապես իմ՝ որպես կրթության նախարար, պաշտոնավարման ժամանակ: Կտրուկ ուժեղացնել պետական վերահսկողությունը, մատչելի դարձնել իրական տեղեկատվությունը հասարակության համար, ապահովել միասնական իրավակարգավորումներ բոլոր բուհերի համար. այս և մի շարք այլ գործիքներ պետությունը պարտավոր է կիրառել ոլորտում կրթական ստանդարտների ապահովման նպատակով:

3. Առանձին ուսանողական կամպուսները բուհերի զարգացման ընդունված մոդել են, սակայն այդ մոդելը չի ենթադրում վերացնել բուհական առկա ենթակառուցվածքները՝ նորերը ստեղծելու պատրվակով: Հակառակը, բուհերի հետագա զարգացման համար պահպանվում են գոյություն ունեցող կառույցները, իսկ նորերը կառուցվում են արդեն այլ վայրերում՝ հանրակացարաններ, լաբորատորիաներ, գրադարաններ, սպորտային համալիրներ և այլն: Այս ճանապարհով են գնացել բոլոր եվրոպական երկրներում:

Նիկոլի բերած հիմնավորումն առ այն, որ ներկայիս բուհական շենքային համալիրներն օգտագործվելու են այլ նպատակներով, երկաթե ապացույց է, որ տվյալ «բարեփոխման» հիմքում ոչ թե կրթական շարժառիթներ են, այլ բացառապես որոշ շրջանակների նեղ ֆինանսատնտեսական շահեր: Բուհերը փակում են՝ մեծ փող աշխատելու, այլ ոչ թե՝ կրթության որակի համար: Սա աներկբա ճշմարտություն է:

4. Մեկ այլ լրջագույն խնդիր է ծագում՝ կապված եվրոպական բարձրագույն կրթական տարածքի՝ Բուլոնյան գործընթացի հետ: Այս պրոցեսի կարևորագույն ուղղություն է բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնումը, այնինչ Փաշինյանի առաջարկն աննախադեպ կոշտ, կոպիտ միջամտություն է բուհերի գործունեության մեջ, ինչը Հայաստանի բռնապետացման հերթական աղաղակող օրինակն է:

Ի դեպ, ոչ միայն կառավարությունն է անհատույց և անժամկետ վարձակալության տվել պետական շենք-շինություններ բուհերին, այլև բուհերն ունեն բազմաթիվ սեփական շենքեր և ենթակառուցվածքներ, որոնք բուհերինն են, այլ ոչ թե կառավարությանը: Բուհերի գործունեությանն ուղղված այս հարվածը չպետք է թողնել միջազգային պատկան կառույցների ուշադրությունից դուրս՝ Բուլոնյան գործընթացի քարտուղարություն, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական բուհերի և ուսանողների ասոցիացիաներ և այլն:

5. Հարցի ֆինանսական կողմը նույնպես ապացուցում է, որ Նիկոլի առաջարկը բացարձակ կապ չունի կրթական մոտիվների հետ: Երևանի բոլոր բուհերը տեղափոխել մեկ վայր անհնար է 1 միլիարդ դոլարով: Նույն ԵՊՀ-ն, Բժշկականը, Պոլիտեխը ոչ թե սովորական շենքեր են, այլ «городок»-ներ են՝ իրենց ենթակառուցվածքով, հիվանդանոցներով, լաբորատորիաներով և այլն: Վերջին տարածաշրջանային փորձը՝ նոր բուհ կառուցելու, ունեցել է Վրաստանը, որը Սահակաշվիլիի օրոք ամերիկյան փողով Բաթումում ստեղծում էր ժամանակակից տեխնոլոգիական համալսարան:

Նախագծի վրա դեռևս 10 տարի առաջ ծախսվել էր 100 միլիոն դոլարից ավելի փող, սակայն պրոյեկտը հաջողությամբ չավարտվեց, և Բաթումում կառուցված շենքն այժմ ծառայում է այլ նպատակների: Այս փորձը ևս վկայում է, որ 1 միլիարդով հնարավոր չի լինելու իրականացնել «Ակադեմ քաղաքի» պրոյեկտը:

6. Փաշինյանի առաջարկը Երևանում ոչ մի բուհ չթողնելու առնչությամբ՝ նաև կատաստրոֆիկ է քաղաքակրթական առումով: Ավանդական բուհերը, նրանց շենքերը, նրանց հետ կապված պատմությունը և մշակույթն իրեն հարգող ցանկացած քաղաքի դիմագծի բաղկացուցիչ մասն են: Եթե Նիկոլի զառանցանքը կյանքի կոչվի, ապա Հայաստանը կդառնա առաջին և միակ երկիրը, որի մայրաքաղաքի տարածքում չի լինի և ոչ մի բուհ:

Մշակութաբանական առումով այս ցնորքը մեծագույն հարված է ոչ միայն Հայաստանի գիտակրթական դիմագծին, այլև Երևանի պատմությանը և քաղաքային մշակույթին: Փաշինյանական նույն տրամաբանությամբ մի օր մայրաքաղաքից կհանեն բոլոր թանգարանները, թատրոնները, համերգասրահները՝ հիմա էլ «մշակութային քաղաք» ստեղծելու դատարկաբանությամբ: Ցանկացած մեծ քաղաքում բուհերը մտավորականության, ակադեմիական էլիտայի դարբնոցներ և օջախներ են, առանց որոնց չկա քաղաքային մշակույթ, չկա քաղաք. կա բնակավայր: Դեմիրճյանի ժամանակ Երևանը միլիոնանոց քաղաք էին սարքում, որ քաղաքը մետրո ունենա, իսկ Նիկոլի օրոք մայրաքաղաք Երևանը վերածվելու է մի մեծ բարաքի:

7. Այս իշխանություններն արդեն սահմանել են ձախողված կառավարման համաշխարհային ռեկորդներ՝ տապալելով անգամ կայացած և նախկինում անխափան և բնականոն աշխատող ոլորտներ: Ուր մնաց, թե «թավշյա» բրիգադը՝ իրենց բրիգադիրի գլխավորությամբ, ի վիճակի լինի կյանքի կոչել որևէ միջին, էլ չասած՝ նման խոշոր տրամաչափի նախագիծ: 20 կգ ծանրաձողի տակ մնացած, բայց 200 կգ քաշ պատվիրողների լոպազության տակից մեր հասարակությունը կրկին դուրս է գալու կոտրված ողնաշարով:

Այսքանով, անշուշտ, փաշինյանական «Ակադեմ քաղաքի» դեմ փաստարկները չեն սպառվում: Առկա են բազմաթիվ այլ, այդ թվում՝ խիստ մասնագիտական հակացուցումներ, որոնց գործող նախարարը, վստահ եմ, տիրապետում է, սակայն ակնհայտորեն գերադասում է ոտնակոխ անել նաև սեփական մասնագիտական «ես»-ը՝ հանուն խիստ կասկածելի շահագրգռվածությունների:

Հաշվի առնելով այս չարաբաստիկ «ռեֆորմի» շահառուների մեծ թիվը՝ կարելի է ակնկալել ավելի մեծ հանրային ընդվզում, քան պարզապես Կոնսերվատորիայի կոլեկտիվի դժգոհությունը, ով ստանձնել է ողջ բուհական համակարգի շահերի պաշտպանության առաքելությունը: Տարիներ առաջ, երբ որպես ԿԳ նախարար՝ այցելել էի Իրանի Իսլամական Հանրապետություն, առանձին հանդիպում էի ունեցել նաև Իրանի այդ ժամանակների նախագահ Ահմադինեջադի հետ: Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր Իրանի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնում մեզ Երևանի պետական կոնսերվատորիայի գոյության համար, որն իր լուման ուներ բարեկամ երկրում երաժշտական կրթության զարգացման գործում:

Ճշմարտության համար պետք է ասել, որ նույն դրական խոսքերին արժանացավ նաև Ագրարային համալսարանը: Ո՞վ իմանար, որ տարիներ անց Հայաստանի ղեկավարը կցանկանա փակել նաև այդ բուհը, որին շնորհակալ էր Իրանի ղեկավարը…»։

 

 

Խոշոր վթար՝ Շիրակում. բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, 6 վիրավոր կաԻրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ) Եվրոպական 11 երկներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանՈղբերգական դեպք՝ ՎանաձորումՀայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը Ժողովուրդ, վաղը ժամը 1-ին էստեղից շարժվում ենք, հիմա գնացեք, մալինայով տաք թեյ խմեք. Սրբազան (տեսանյութ) Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդ«Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ». Կիրանցի համայնքապետՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԵթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը․ Զաքարյան 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասինCrocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին․ Արցախի թեմ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԲավրայում ձյուն է եկել (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներինԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը ԱՄՆ-ն ՌԴ-ի միջուկային զորավարժությունները սպառնալիք չի համարում. Պետքարտուղարություն Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Մինչև 18։00-ն ջուր չի լինի Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Խուճապի չմատնվել. ՀՀ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում Խաչատրյանը՝ Պուտինի երդմնակալությանը վարչապետի չգնալու մասինՀազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ)