Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արևմուտքը միջամտում է ՀՀ ներքին գործերին՝ սլաքներն ուղղելով Մոսկվայի կողմը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Թեև հավաքական Արևմուտքը հաճախ է ՌԴ-ին մեղադրում այլ երկրների ինքնիշխանությունը խախտելու և նրանց ներքին գործերին միջամտելու մեջ, փաստերը ցույց են տալիս, որ հենց արևմտյան երկրներն են աչքի ընկնում նման վարքագծով: Ասվածի վառ ապացույցը հետհեղափոխական Հայաստանն է, տպավորություն է, որ Փաշինյանն ու նրա թիմակիցներ որևէ առանցքային հարցում ինքնուրույն որոշում չեն կայացնում՝ սպասելով Արևմուտքից հնչող հուշումների: Իսկ երբ դրանք հայտնվում են՝ գործում են դրանց համապատասխան:

Առաջին նման դրվագը եղավ դեռևս 2018-ին, երբ Հայաստան էր այցելել ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը: Նա հայտնի է որպես Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից, ով 2007թ.-ին անգամ հանդես էր գալիս Իրանի նկատմամբ ռազմական գործողություն սկսելու կոչերով: Նա բավական մեծ դերակատարում ունի Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման գործում: Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է ենթադրել, որ Իրանի նկատմամբ հարավկովկասյան երկրների մոտեցումների հստակեցումը Ջ. Բոլթոնի տարածաշրջանային այցի հիմնական խնդիրներից էր: Եվ զարմանալի չէ, որ անմիջապես Բոլթոնի այցից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ հայ-իրանական սահմանը կարող է ինչ-որ պահի փակվել: Անգամ այսօր սահմանին ԵՄ դիտորդներին տեղակայելը նույնպես հարված է Իրանի շահերին:

Մեկ այլ օրինակ: Ամիսներ առաջ Միացյալ Նահանգները  հայտարարել էին, որ որոշ «դերակատարներ շարունակում են փորձել խուսափել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցներից՝ փորձելով շրջանցել արտահանման վերահսկողությունը», այդ թվում՝ երրորդ կողմի միջնորդությամբ: Հրապարակված ուղեցույցում Չինաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի կողքին նշված է նաև Հայաստանը։ Եվ արի ու տես, որ անմիջապես դրանից հետո հայկական կոմերցիոն բանկերը սինխրոն որոշում են կայացնում դադարեցնել ռուսական «ՄԻՐ» վճարային համակարգի սպասարկումը:

Կամ ինչպես հասկանալ այն, որ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը բացահայտ Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով է զբաղվում: «Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ Ես գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես կրկնում եմ՝ այն կանանց պաշտպանության համար է։ Ես ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները պիտի կարողանան մեզ աջակցել»,- «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասել էր նա։ Եվ անմիջապես դրանից հետո ՔՊ-ական պատգամավորներն ԱԺ են բերում նախագիծ, որը կարելի է համարել կոնվենցիայի ընդունման նախերգանք և ըստ որի՝ ընտանիքի սահմանումն ընդլայնված է եւ ավելացել է զուգընկեր եւ զուգընկերուհի հասկացությունները: Իսկ Սահմանադրության նոր տարբերակում, ըստ որոշ տեղեկությունների, պատրաստվում են ամրագրել գենդերային բազմազանություն տերմինը:

Իրեն չի կորցնում նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը, ով օրը ցերեկով այցելում Է ՀՀ Սահմանադրական դատարան: Սուրճ խմելո՞ւ, թե ցուցումներ տալո՞ւ նպատակով էր նա հանդիպում դատավորների հետ: 

Եվ այս ամենն ընդամենը մի քանի օրինակներ են, ինչպես տեսնում ենք՝ ՌԴ-ն չէ, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին և արտաքին ու ներքին քաղաքական օրակարգ թելադրում...

Ողբերգական դեպք՝ ՎանաձորումՀայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը Ժողովուրդ, վաղը ժամը 1-ին էստեղից շարժվում ենք, հիմա գնացեք, մալինայով տաք թեյ խմեք. Սրբազան (տեսանյութ) Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդ«Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ». Կիրանցի համայնքապետՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԵթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը․ Զաքարյան 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասինCrocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին․ Արցախի թեմ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԲավրայում ձյուն է եկել (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներինԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը ԱՄՆ-ն ՌԴ-ի միջուկային զորավարժությունները սպառնալիք չի համարում. Պետքարտուղարություն Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Մինչև 18։00-ն ջուր չի լինի Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Խուճապի չմատնվել. ՀՀ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում Խաչատրյանը՝ Պուտինի երդմնակալությանը վարչապետի չգնալու մասինՀազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Սրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում