Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իսկապե՞ս Կրակովում է առաջին անգամ ստեղծվել... կրակովյան երշիկը ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրակովյան երշիկը եփած-ապխտած երշիկի տեսակ է, որը հայտնի է Կենտրոնական Եվրոպայի երկրներում, հիմնականում՝ Լեհաստանում, Գերմանիայում, Ավստրիայում և նախկին ԽՍՀՄ տարածքներում։ Այն նման կերպ է անվանվել լեհական Կրակով քաղաքի պատվին, և բնական է, որ ծագել է Լեհաստանում՝ մոտավորապես 18-19-րդ դարերում, ենթադրաբար՝ Կրակովում։ Այնուամենայնիվ, որոշ հետազոտողներ կտրականապես պնդում են, որ կրակովյան երշիկը գոյություն է ունեցել դեռևս 17-րդ դարում, անգամ 16րդ դարում... Ինչևէ... Ավանդական խոշոր աղացած խոզի մսից երշիկը՝ համեմունքների, աղի և կարտոֆիլի օսլայի ավելացումով (մսի պարունակությունը պետք է ներառի առնվազն 85% խոզապուխտ), լեհական Գալիցիայում և Փոքր Լեհաստանում հայտնի էր որպես բարձրորակ մսամթերք առնվազն 19-րդ դարի սկզբից:

Իսկ Կրակովի ամենահմուտ երշիկագործներից մեկը վարպետ Վինսենթ Սատալեցկին էր (մահացել է 1914 թ.), որը խոհարարական գաղտնիքները ժառանգել էր իր հորից: Կրակովի կենտրոնում՝ Ֆլորյանսկա փողոցում գտնվում էր «Սատալեցկու տունը», որտեղ մինչև 1918 թվականը գտնվում էր կրակովյան երշիկի արտադրության և վաճառքի առաջին գործարանը։ Առկա էր ինչպես երկարատև պահպանման («չոր»), այնպես էլ սովորական տեսականի, որը նախատեսված չէր երկարաժամկետ պահպանման համար: Ամեն դեպքում, համեմունքներով խոզի աղացած մսից երշիկը միաժամանակ հագեցնող էր, համեղ և էժան: Դրա հիմնական սպառողը միջին խավն էր։

Զարմանալի չէ նաև այն, որ այդ երշիկի պատրաստումը բավականին շահավետ էր, և արտադրողները գործնականում մրցակցություն չունեին։ Ընդ որում, ոչ մի խիստ բաղադրատոմս չկար։ Գերմանիայում և Ավստրիայում «կրակաուերը» պատրաստվում էր կոպիտ աղացած (առնվազն 5 մմ) տավարի մսից և խոզի ենթամթերքներից (հիմնականում՝ խոզի փորոտիք): Օգտագործվող համեմունքներն են եղել աղը, սև պղպեղը, աղացած կարմիր պղպեղը, մշկընկույզը և սխտորը։ Պատրաստի զանգվածը լցոնել են առնվազն 45 մմ տրամագծով աղիքի մեջ։ Այնուհետև 1 ժամ տաք ապխտել են, ապա սառը ծխեցրել 6 ժամ: Այս երշիկեղենի մեկ այլ տեսակի՝ Կրակովյան խոզապուխտի համար վերցվում է եփելու համար հավասար քանակությամբ ցածր յուղայնությամբ խոզի և տավարի միս ջլերով, իսկ պատրաստման գործընթացը նույնն է:

Ավստրիայում «գերազանց որակի կրակաուերը» (Krakauer mit hervorhebender Bezeichnung) երշիկ է, որը պատրաստված է 85 % աղացած նիհար խոզի և 15 % տավարի մսից՝ կարտոֆիլի օսլայի ավելացմամբ: Ռուսական Կրակովյան երշիկը, այսինքն՝ այն, ինչ արտադրվում է նաև Հայաստանում, նկատելիորեն տարբերվում է լեհական կրակովյան երշիկից։ Լեհաստանում այն բաղկացած է միայն մսից, իսկ մեզ մոտ մսի մեջ բեկոն են ավելացնում։ Թերահավատը կասի, որ դա խնայողության պատճառով է, իսկ ուրիշը կասի, որ նման երշիկը ավելի հյութալի է, ավելի քնքուշ: Երկուսն էլ ճիշտ կլինեն։ Նշենք նաև, որ 20-րդ դարի կեսերին կրակովյան երշիկն ուներ կրտսեր քույր՝ օդեսական երշիկը։ Վերջինս ավելի հաստ էր, ուներ ավելի քիչ միս, բայց ավելի շատ պղպեղ, սխտոր և ճարպ: Այլ էական տարբերություններ չկային։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արելՀայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներինՆախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը