Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներգաղթյալներ, փախստականներ, զբոսաշրջիկներ, տուն վերադարձողներ. Ազատության արձանն է ողջունում բոլոր նրանց, ովքեր մտնում են Նյու Յորքի նավահանգիստ: Ազատության արձանը աշխարհի ամենահայտնի արձաններից մեկն է, որը հաճախ անվանում են «Նյու Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ», «Ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ», «Ազատության լեդի» և այլն: Ազատության արձանը Ֆրանսիայի կառավարությունն է նվիրել ԱՄՆ-ին՝ Ամերիկայի Անկախության հռչակագրի հարյուրամյակի առթիվ: Հսկայական այդ քանդակը կոչվում էր «Աշխարհը լուսավորող ազատություն» և ստեղծվել է 10 տարվա ընթացքում քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդիի արվեստի ստուդիայում:

Էյֆել յան աշտարակի ստեղծող Գուստավ Էյֆելն էլ նախագծել է արձանի պողպատե ներքին կարկասը: Ի սկզբանե նախատեսվում էր այդ նվերը ներկայացնել 1876 թվականի հուլիսի 4-ին, սակայն միջոցների սղության պատճառով դա հետաձգվեց. պետք էր կամավոր նվիրատվություններ հավաքել։ Բայց գործնական ամերիկացիները չէին հասկանում, թե ինչո՞ւ պետք է ինչ-որ ռոմանտիկ ուտոպիայի համար բաժանվեն փողից։ Եվ Բարտոլդին ստիպված էր նահանգներ ուղարկել արձանի 15 մետրանոց բեկորը՝ աջ ձեռքը և ջահը, որը տեղադրվեց Ֆիլադելֆիայում՝ հարյուրամյակի ցուցահանդեսին։ Բուն ջահին բարձրանալ ցանկացողներից գանձվում էր 50 ցենտ (այն ժամանակվա համար՝ արժանապատիվ գումար): Այնուհետև ջահով ձեռքը տեղափոխվեց Նյու Յորք և տեղադրվեց Մեդիսոն Սքուեր Գարդենում, սակայն պահանջվող գումարը այդպես էլ չէր հավաքվել: Եվ այդ ժամանակ երիտասարդ լրագրող, «World» թերթի խմբագիր և հրատարակիչ Ջոզեֆ Պուլիտցերը գործի անցավ:

18 տարեկանում նա Հունգարիայից առանց գրոշի էր ժամանել Նյու Յորք և սկսել իր աշխատանքային կարիերան՝ որպես թերթի առաքիչ: Այնուհետև նա սկսել էր գրել ոստիկանական քրոնիկոններ, փոքրիկ գրառումներ և բավականին արագ դարձել մահացող «Նյու Յորք Ուորլդ» թերթի սեփականատերը։ Այսպիսով, Պուլիտցերը թափով միացավ դրամահավաքի արշավին: «Այդ արձանը Ֆրանսիայի միլիոնատերերի նվերը չէ Ամերիկայի միլիոնատերերին,- զայրացած գրեց նա,- այն ֆրանսիացիների նվերն է բոլոր ամերիկացիներին: Սա ընդունեք որպես անձամբ ձեզ ուղղված կոչ»։ 5 ամսվա ընթացքում հավաքվեց անհրաժեշտ գումարը։ Այդ ակցիան փառք բերեց Պուլիտցերին և թույլ տվեց թերթի տպաքանակը եռապատկել, իսկ ներկայում Պուլիտցերյան մրցանակը լրագրողների ամենահեղինակավոր մրցանակն է։ Ի վերջո, 1886 թվականի հոկտեմբերի 28ին ԱՄՆ նախագահ Գրովեր Քլիվլենդը ընդունեց Ազատության արձանը Բեդլոու կղզում, որը 1956 թվականին վերանվանվեց Ազատության կղզի՝ ի պատիվ արձանի:

Ե՛վ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները համաձայնեցին, որ Նյու Յորքի նավահանգստի մուտքի մոտ գտնվող այդ փոքրիկ կղզին է լավագույնս հարմար տեղ Ազատության արձանի համար: Բարտոլդին նախատեսում էր 47 մ բարձրությամբ արձանը ծածկել 2,4 մմ-ից ոչ ավելի հաստությամբ պղնձե թիթեղներով։ Բարակ պղնձե թերթերը պետք էր պատրաստել հատուկ փայտե կաղապարների միջոցով։ Արդյունքում Բարտոլդին և նրա օգնականները պատրաստեցին արձանի 350 առանձին մասերը, որոնք 1884 թվականի հուլիսին նավերով ուղարկվեցին ԱՄՆ։ Բեդլո կղզում դրանք հավաքվել են հսկայական շինարարական կոնստրուկտորի նման և դրվել Էյֆելի կողմից պատրաստված պողպատե հենքի վրա: Արձանի հենքը բաղկացած է չորս պողպատե հենարաններից, որոնք ամրացված են պատվանդանին հսկայական պողպատե պտուտակներով: Արձանին բավարար ամրություն և ճկունություն տալու համար պղնձապատման յուրաքանչյուր տարր հագեցած էր իր անկախ հենքով:

Պղնձի օգտագործումը հեշտացրել է արձանը հավաքելը, քանի որ պղինձը հեշտությամբ թեքվում և կտրվում է, որը հնարավորություն է տալիս հավաքման գործընթացում կատարել մասերի վերջնական ճշգրտում անմիջապես արձանի վրա: Այսպես թե այնպես, Ազատության արձանը, անկասկած, տաղանդավոր ֆրանսիացի ինժեների վարպետության օրինակն է։ Ճարտարապետ Ռիչարդ Հանթի կողմից դասական ոճով պատրաստված պատվանդանով արձանի բարձրությունը հիմքից մինչև ոսկե բոցերի գագաթը 95 մ է: 1986 թվականին իր 100-ամյակի կապակցությամբ Ազատության արձանը դիմահարդարվեց։ Ծովի աղի օդն այնքան էր կոռոզիայի ենթարկել նրա կառուցվածքը, որ լուրջ վերականգնում էր պետք: Ամբողջ Ամերիկայի քաղաքացիների նվիրատվությունների շնորհիվ հավաքված 2 միլիոն դոլարով էլ իրականացվեցին վերականգնման աշխատանքները: Այդ արձանը շատ բան է նշանակում Ամերիկայի քաղաքացիների և ոչ միայն նրանց համար: Ատլանտյան օվկիանոսով Ամերիկա հասած շատ ճանապարհորդների համար Ազատության արձանը ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում