Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, թե իր քայլերով պաշտպանում է 29743 քառակուսի կմ տարածք ունեցող Հայաստանը, որի արդյունքում մեր ինքնիշխանությունը ամրապնդվում է, իսկ մյուս կողմից էլ՝ ցույց է տրվում, որ դրանից անդին Հայաստանը որևէ հավակնություն չունի։ Ու այս ֆոնին, որպեսզի ցույց տա, թե իրոք ինքնիշխան ենք դառնում, նա հատուկ ընդգծում է, որ թույլ չի տա Հայաստանի ֆորպոստացում, ու, ըստ այդմ էլ, զարկ է տալիս հակառուսական քարոզչությանը։ Եվ առաջին հայացքից, իրոք, կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե Հայաստանն ազատվի ռուսական կախվածությունից, ապա դրանով կընդգծվի մեր ինքնուրույն որոշումներ ընդունելու ու առավել ինքնիշխան լինելու գործոնը։ Այս ֆոնի ներքո էլ ՀՀ իշխանությունները փորձում են քայլեր ձեռնարկել Արևմուտքին ընդառաջ գնալու ուղղությամբ։ Բայց Արևմուտքը գործնականում ներկայություն չունի մեր տարածաշրջանում։

Արևմտյան ռազմաքաղաքական բլոկը մեր տարածաշրջանում ավելի շատ ներկա է միայն ՆԱՏՕ-ի՝ իրենց դաշնակից Թուրքիայի տեսքով։ Ու պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասը հիմնականում որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի ազդեցության տակ է եղել։ Իսկ եթե Ռուսաստանը դուրս է հանվում տարածաշրջանից, ապա առկա իրավիճակում միայն Թուրքիան է ի վիճակի լցնել այդ վակուումը և ունի համապատասխան ռեսուրսներ։ Ու պատահական չէ նաև, որ նույնիսկ արևմտյան վերլուծական շրջանակներում քննարկվում է հենց Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղելու հարցը։ Ճիշտ է, Թուրքիան դեռևս համագործակցում է Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ Անկարան հետևողականորեն սպասում է, որ Ուկրաինայում ընթացող հակամարտության արդյունքում Ռուսաստանը թուլանա, որպեսզի հարմար պահի միանգամից մեջքից հարվածի։

Իսկ ներկայում առանց այն էլ Թուրքիայի ազդեցությունը շատ է ավելացել մեր տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանն այսօր փաստացի Թուրքիայի տիրապետության տակ է, Վրաստանում գերիշխում է թուրքական կապիտալը. մնում է միայն Հայաստանի հարցը լուծել, ու Հարավային Կովկասը կհայտնվի Անկարայի բռի մեջ, ինչին էլ փորձում են հասնել։ Ու պատահական չէ, որ Անկարան Բաքվի միջոցով նախապայմաններ է առաջ քաշում, որոնք բացառապես մեր պետության ներքին հարցերն են։ Օրինակ՝ Ալիևը Հայտարարում է, թե Հայաստանը պետք է Սահմանադրություն փոխի, ինչը իրենց համար նախապայման է։ Ըստ էության, թուրք-ադրբեջանական պահանջը ենթադրում է, որ այնպիսի Սահմանադրություն պետք է ընդունենք, ինչպես իրենք կթելադրեն։ Այսինքն, ՀՀ քաղաքացիների փոխարեն պաշտոնական Անկարան ու Բաքուն պետք է կազմեն մեր Սահմանադրությունը։

Ավելին՝ Ադրբեջանի նախագահն ավելի հեռուն է գնում՝ պահանջելով ՀՀ զինանշանի վրայից հանել Արարատ լեռան պատկերը։ Ու բացառված չէ, որ ժամանակի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ նույնպես առաջադրվեն, օրինակ՝ Հայաստանը պետք է փոխի օրենքները, օրենսդրական եղանակով ամրագրի ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և այլն։ Ուշագրավ է, որ նախօրեին շատ «թափանցիկ» հայտարարություններ է արել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից»,-հայտարարել է նա, ապա գովել Նիկոլ Փաշինյանին: «Հիմա Փաշինյանը ևս դա հասկանում է։ Այժմ ժամանակն է ստեղծել ճանապարհային նոր քարտեզներ իրական հիմքերի վրա։ Հուսով եմ՝ Հայաստանը կձերբազատվի խավարից, ուր նրան ներքաշել է Սփյուռքը, և կընտրի նոր սկզբի ճանապարհը պայծառ ապագայի համար»,-ասել է Էրդողանը:

Հետաքրքրական է, որ այս համատեքստում Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանը պատրաստ է գազ տրամադրել Հայաստանին։ Պարզ է, որ եթե թուրքական, ադրբեջանական կապիտալը, ապրանքներն ու էներգետիկան Հայաստան ներխուժեն, ապա Հայաստանը տնտեսապես ա մ բող ջ ա կան կախ վ ա ծու թ յ ա ն տ ա կ կհայտնվի այդ երկրներից՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով։ Այսինքն, Հայաստանի տնտեսությունը կհանձնվի թուրքական ողորմածությանը, ու եթե մի օր Անկարայից որոշեն, օրինակ՝ նորից սահմանափակումներ մտցնել, ապա Հայաս տ ա նի տնտե սու թյունն ուղ ղ ա կ ի փլուզման առաջ կկանգնի։

Ու ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ցույց է տալ իս, որ իրենք առաջ են ընթանում թուրք-ադրբեջանական նախապայմանները մեկը մյուսի հետևից կատարելու ուղեգծով։ Պատահական չէ, որ Փաշինյանը քաղաքական օրակարգ է բերել ՀՀ Սահմանադրությունը և զինանշանը փոխելու թեմաները։ Ստացվում է այնպես, որ մեր իշխանությունները խոսում են «ֆորպոստացումը» բացառելու, ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդելու մասին, սակայն փաստացի մեր երկիրը տանում են թուրքական «վիլայեթ» դարձնելու ճանապարհով...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ Եկեղեցու զանգերի կոչնակով Գյումրիից երթը մեկնարկեց Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով ՓԲ ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,7 դոլար Ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան Ուկրաինայի ամբողջ տարածքում 1 օրում 2-րդ անգամ ավիահարվածի տագնապ է հայտարարվել Փաշինյանը նախագահելու է ԵԱՏՄ գագաթնաժողովը․ ի՞նչ կառաջարկի ԵրևանըՌուսաստանը չի ծրագրում միջուկային զենք կիրառել. Պենտագոն ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Հայաստանում ձյուն է գալիս Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Աճ տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Տաք հարիսա Չարենցավանում․ Քաղաքացիների հյուրասիրությունը՝ երթի մասնակիցներին (տեսանյութ) Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էրՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելՎաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ