Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան

ԲԼՈԳ

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանի ծնունդից 7 տարի, և նրա Ոսկեպար այցելությունից ամբողջ 56 տարի առաջ ֆանտաստ գրող Քլիֆորդ Սիմակը, գրել է «Գոբլինների ռեզերվացիա» վիպակը (Գոբլինը անճոռնի արտաքինով հեքիաթային գաճաճ կերպար է): Զարմանալի ճշգրտությամբ և պայծառատեսությամբ նա նկարագրել է այն ամենը, ինչ Փաշինյանը վերջերս ասել է Ոսկեպարում, պարբերաբար կրկնում է Կառավարության նիստերին, կամ Ազգային ժողովում իր ճամարտակությունների ժամանակ։
Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա, և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես "խաղաղության" մասին բարի հեքիաթ։ Իսկ մեր երկրի խելամիտ քաղաքացիներին մնում է կարդալ և հետևություններ կատարել, թե ինչու է այսքանից հետո նա շարունակում մնալ իշխանության մեջ։
Տեքստ ստորև, շնորհակալ կլինեմ, եթե փոխանցեք նաև Ֆեյսբուքում ձեր ընկերներին։ Թարգմանությունը Եկատերինա Թաիրյանի։
++++++++++++++++++
Կիսա-էլֆ. «Գովազդում գրված էր, որ դուք կարող եք այստեղ ասպետական առաքելության մասնակցել», - ասաց Կիսա-Էլֆը քաղաքագլխին: ― Բայց դա չի բացատրում, թե դա ինչ է ներառում։ Կարո՞ղ եք պարզաբանել։
Քաղաքագլուխ. «Պարզ է», ուսերը թոթվեց քաղաքագլուխը՝ ցույց տալով դիմացի բլուրը: ― Այդ բլրի վրա թնդանոթով մի անճոռնի գաճաճ է նստած, որը պարբերաբար գնդակոծում է քաղաքը։ Դա է հիմնական խնդիրը»։
Կիսա-Էլֆ. «Ահ, հասկանում եմ: Այսպիսով, գաճաճին պետք է սպանել...»:
Քաղաքագլուխ. «Ի՞նչ: Ո՛չ։ բացականչեց քաղաքագլուխը, աչքերը չռած, ձեռքերը թափահարելով։ ― Մենք չե՛նք կարող սպանել նրան։ Եթե մենք դա անենք, միջազգային հանրությունը կասի, որ դա ցեղասպանություն է, իսկ մենք ռասիստ ենք»:
Կիսա-Էլֆ. «Ուրեմն ի՞նչ: Ինչ ուզում են, թող ասե~ն»։
Քաղաքագլուխ. «Ուրեմն զորք կուղարկեն այստեղ», - մռայլ ավարտեց քաղաքագլուխը:
Կիսա-Էլֆ. «Հմմ», մտածեց Կիսա-Էլֆը: ― Ուրեմն, այս վնասատուն կրակում է քեզ վրա, իսկ դու միայն համբերում ես ու չե՞ս համարձակվում հակահարված տալ։
Քաղաքագլուխ. «Չենք համարձակվում»,- ձեռքերը տարածեց քաղաքագլուխը. «Հակառակ դեպքում մեզ ագրեսոր կկոչեն»։
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, իսկ եթե մենք չսպանենք գաճաճին, այլ քշե՞նք նրան»:
Քաղաքագլուխ. «Իր բլուրի՞ց. Անհնարին է. Այդ ժամանակ մեզ կկոչեն օկուպանտներ»։
Կիսա-Էլֆ. «Բռնե՞լ նրան և խլե՞լ թնդանոթը»:
Քաղաքագլուխ. «Զավթիչներ կասեն մեզ…».
Կիսա-Էլֆ. «Փակեք նրան իր զենքով... Լավ, լավ, մի պատասխանեք», - արագ ասաց Կիսա-Էլֆը, երբ քաղաքագլուխը սկսեց խոսել: Ես հասկանում եմ. Իսկապես, հետաքրքիր դեպք է։
Արքայադուստր. ― Ուրեմն, ի՞նչ եք ուզում մեզնից, անհամբեր հարցրեց արքայադուստրը։ «Մենք չենք կարող սպանել, զինաթափել, բռնել կամ քշել, ուրեմն ի՞նչ է մնում։ Վերադաստիարակե՞լ։ Դա մեր տիրույթում չէ»։
Քաղաքագլուխ. «Ոչ, իհարկե ոչ... Նման աշխատանքի համար մենք հոգեբան կկանչեինք: Բայց հետո միջազգային հանրությունը մեզ կմեղադրի հոգեբանական ճնշման մեջ»։
Թզուկ. «Եվ բնիկների ավանդույթները պղծելու համար», - ավելացրեց Թզուկը՝ հանդիսավոր գլխով անելով: «Թնդանոթով մարդկանց վրա կրակելը գաճաճների սուրբ գործն է»։
Քաղաքագլուխ. «Ճիշտ այդպես»,- գոհացած բացականչեց քաղաքագլուխը: 'Դու ինձ հասկանում ես.'
Արքայադուստր. «Ուրեմն ի՞նչ է ձեզ պետք մեզանից»:
Քաղաքագլուխ. «Ծանրոց հասցնել»,- հառաչեց քաղաքագլուխը:
Արքայադուստր. «Գաճաճի՞ն»:
Քաղաքագլուխ. «Այո։ Այդ բլրի վրա սննդի պաշար չկա։ Մեկ ժամից գաճաճը սովի կմատնվի, զինադադար կհայտարարի, բանակցություններ կսկսի։ Նա դա անում է ամեն օր։ Պահանջում է ուտելիք, գինի, զենք, երբեմն՝ այլ բան... Հետո, երբ կշտանում է, հայտարարում է, որ խաղաղ բանակցությունները կանգ են առել և վերսկսում է կրակոցները։ Միջազգային հանրությունը շատ համակրում է նրան։ Կարծում է, որ նա սկզբունքային է»։
Կիսա-Էլֆ. «Եվ եթե հրաժարվեք նրան սնունդ և զենք տրամադրել...»
Քաղաքագլուխ. «Հետո կասեն, որ…»
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, հասկացանք», - ձեռքը թափահարեց Կիսա-Էլֆը:
Քաղաքագլուխ. «...և զորք կուղարկեն», փնթփնթաց քաղաքագլուխը:
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, բայց ինչո՞ւ մենք: Դուք կարող եք ուղարկել ինչ-որ մեկին ձեր ժողովրդից՝ ծանրոցը տանելու համար»։
Քաղաքագլուխ. «Մենք արդեն ուղարկել ենք: Ոչ ոք չի վերադարձել։
Կիսա-Էլֆ. «Ի՞նչ է, գաճաճը սպանե՞լ է բոլորին»:
Քաղաքագլուխ. «Նա պնդում է, որ չի արել այդպիսի բան»:
Կեսա-Էլֆ. «Ե՞վ...»
Քաղաքագլուխ. «Եվ միջազգային հանրությունը հավատում է նրան»:
Կեսա Էլֆ. «Եվ...»
Քաղաքագլուխ. «Հետո կասեն՝ մենք սադրիչներ ենք։ Տեսեք, նա`գաճաճը,հանդես է գալիս խաղաղ նախաձեռնությամբ, ցուցաբերում բարի կամք: Եվ եթե ինչ-որ բան այն չէ, ակնհայտ է, որ մենք մեղավոր ենք դուրս գալիս: Բայց դու... դե դու դրսից մարդ ես, կարող է քեզ չդիպչեն»:
Կիսա-Էլֆ. «Լավ», եզրափակեց Կիսա-Էլֆը: «Եթե մենք մի կողմ թողնենք բոլոր քաղաքական անհեթեթությունները, ապա ձեզ պետք է, որ մենք հաճախորդից ծանրոց վերցնենք և հասցնենք ստացողին, չէ՞։ Պարզապես սովորական փոստային առաքելություն: Մնացածը քո խնդիրն է։ Ճիշտ է՞'
Քաղաքագլուխ. «Ճիշտ այդպես»,- հաստատեց քաղաքագլուխը։ ― Դե ինչ, գործարքը կայացած է՞։
Կիսա-Էլֆ. «Համաձայն եմ», - գլխով արեց Կիսա-Էլֆը: Քաղաքագլուխը թեթևացած հառաչեց:
Արքայադուստր. «Կարո՞ղ եմ մի հարց տալ», ձեռքը բարձրացրեց Արքայադուստրը: «Դուք այնքան վախենում եք, որ միջազգային հանրությունը ձեզ անվանի ագրեսոր, միլիտարիստ կամ ավելի վատ բան, բայց ինչպե՞ս են ձեզ հիմա անվանում»:
Քաղաքագլուխ. «Կատարյալ ապուշներ»,- տխուր պատասխանեց քաղաքագլուխը։
(C) Clifford Simak «Goblin Reservation» 1968 թ
 

Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման