Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան

ԲԼՈԳ
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում գրառում է հայտնվել Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Նևիլ Չեմբերլենի և Ուինստոն Չերչիլի գործունեության համեմատության մասին, որի ներքո քողարկված կերպով արդարացվում է գործող իշխանությունների պարտվողական, հանձնվողական, դավաճանական քաղաքականությունը։
Տեքստի հիմնական միտքն այն է, որ գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը՝ ադրբեջանական ագրեսիան Հայաստանից հեռացնելու համար, մինչև Հայաստանը պատրաստ կլինի դիմագրավել Ադրբեջանին զենքով։ Այս միտքը տեքստի մեջ ներկայացվում է այն շարադրանքով, որ 1938թ․ սեպտեմբերի մյունխենյան հայտնի գործարքը կնքելով (որով Չեխոսլովակիային պատկանող Սուդետական մարզը նվիրաբերվում էր նացիստական Գերմանիային՝ «ագրեսորին խաղաղեցնելու» նկատառումով) և Գերմանիային չդիմադրելով՝ Չեմբերլենը ժամանակ էր շահում ու հեռացնում պատերազմը Մեծ Բրիտանիայից, որ այդ ընթացքում և դրանից առաջ հենց Չեմբերլենն էր ձեռնամուխ եղել բրիտանական հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծմանը և այլն։
Զուտ ռազմի ոլորտից որոշ չափով տեղյակ, բայց աշխարհաքաղաքականությունից, քաղաքական պատմությունից, դիվանագիտությունից, միջազգային հարաբերությունների տեսությունից անտեղյակ հեղինակի ձեռագիրն ակնհայտ է։ Բայց ամենազավեշտալին այն է, որ այս տեքստի հեղինակը հավանաբար «անտեղյակ է» նաև գործող իշխանությունների պոպուլիստական գործելակերպից, նրանց ընդդիմադիր ժամանակների կեցվածքից, հայտարարություններից և այլն։
Եվ այսպես, չուզենալով երկարաշունչ տեքստով ծանրաբեռնել ընթերցողին, մի քանի հարցադրումներ եմ թողնում ստորև․
1) Կարելի՞ է արդյոք նույն հարթության մեջ դնել իրենց երկրից 2000 կմ հեռավորության վրա գտնվող, գերմանացիներով բնակեցված Սուդետական մարզի արժեքը բրիտանացիների համար և Արցախի արժեքը հայերի համար։
2) Կարելի՞ է ասել, որ ժամանակ շահելուն զուգընթաց Չեմբերլենը հետևողականորեն ավերում էր Մեծ Բրիտանիայի հարաբերություններն իր գործընկերների, դաշնակիցների հետ։ Կարելի՞ է ասել, որ Մեծ Բրիտանիան դիվանագիտական մեկուսացման մեջ էր հայտնվել այն ժամանակ, ինչպես Հայաստանն է հայտնվել ներկայում։
3) Կարելի՞ է ասել, որ Հայաստանի տնտեսությունը ներկայում համակարգված կերպով դրվում է ռազմական ռելսերի վրա․ այս տեմպերով «ռազմականացվելու» դեպքում ի՞նչ կմնա Հայաստանից։
4) Նշելով բարձրաստիճան զինվորականներ Հյու Դաուդինգի, Հարոլդ Ալեքսանդերի, Բերնարդ Մոնթգոմերիի անունները՝ մի՞թե հարցեր չեն ծագել հեղինակի մոտ, թե ինչու՞ հայ բարձրաստիճան բազմաթիվ զինվորականներ դուրս են մնացել երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու գործից։
5) Հիշելով Չեմբերլենին տրված զեկույցի մասին առ այն, որ 1938թ․ սեպտեմբերին Մեծ Բրիտանիան պատրաստ չէ Գերմանիայի հետ մեծամասշտաբ բախմանը, հեղինակն ինչու՞ է մոռացել, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերին ՀՀ ԶՈՒ սպայակույտը ահազանգել է պատերազմը արագ դադարեցնելու մասին, ինչու՞ ՀՀ քաղաքական ղեկավարությունը չի անսացել այդ ահազանգին։
6) Ակնարկելով ՀՀ ներկայիս ղեկավարության չափազանց «շրջահայաց», «չափավոր» գործելակերպի մասին և դատապարտելով քաղաքական նկատառումներով հայտարարությունները՝ ինչու՞ է մոռացության տրվում գործող ղեկավարության ներկայացուցիչների շահարկումներն ու հայտարարությունները «800 հեկտար», «Աղդամն իմ հայրենիքն է», «Արցախը Հայաստան է և վերջ» և այլ խորագրերով։

Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը