Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Վտանգավոր իրավիճակ, անտեր թողնված ժողովուրդ.

Մի տխմար ձևակերպում կա, որն անում են կամ կոմֆորտ զոնայից կամ սեփական անելիքի չիմացության պատճառով՝ «քաղաքացին պետք է տեր կանգնի իր հայրենիքին»։

Բա դո՞ւք ինչ անեք։ Առանց քաղաքական ուժերի կողմից գրագետ կազմակերպման, առանց ճիշտ բովանդակության, մենեջմենթի ու ինքնազոհողության զրոյական պատրաստակամության, քաղաքացին ինչպե՞ս տեր կանգնի հայրենիքին։

Էդ ի՞նչ դեմագոգիա է։ Ձեր ու քաղաքացու հայրենիքի ընկալումը 100 տոկոսով տարբեր է, ու դրան հասել ենք ընդամենը 30 տարում։ «Հին էլիտաները» իրենց դիզած կապիտալի բարձունքից են նայում հայրենիքին, քաղաքացին՝ իր երեխուն մեծացնելու ամենօրյա հոգսից։

Իսկ մենք քաղաքացի ունե՞նք։ Իսկ ո՞վ խնդիր դրեց՝ անկախություն ստանալուց հետո անկախ պետության քաղաքացի ձևավորել։ Մեծ հաշվով, մենք ունեցել ենք սխալ հասկացված պետություն, որի միջավայրում է ձևավորվել այսօրվա քաղաքացին։ Եվ հենց դրա շնորհիվ Նիկոլն իր դատարկ պոպուլիստական գործելաոճով կարողացավ գրավել «քաղաքացու» սրտերը։

Անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ․

Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։ Սա ծանր իրողություն է, բայց  մենք պետք է ունենանք խիզախություն՝ սա ընդունելու, որովհետև դա կհուշի-կստիպի հետագա ճիշտ քայլերը։

1. Պետք է տեր կանգնել ընտրազանգվածներին, և ոչ թե՝ տարվա մեջ մի քանի օր կոչ անել կենաց ու մահու ընդվզման, իսկ մնացած ժամանակ մոռանալ մարդկանց մասին։ Ընտրազանգվածներին պետք է տալ ապագայի ամբողջական փաթեթ, որտեղ մարդը կտեսնի իր, իր ընտանիքի, իր գյուղի-քաղաքի, իր պետության շահը։ Քաղաքական-հանրային ձևաչափերի առաքելությունը դա է, ոչ թե ապագա մանդատի կամ հաստիքի հաշվարկը։

2. Պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Սա է լիդերությունը, սա է սոլիդությունը։ Նիկոլի ընտրազանգվածի 80 տոկոսն արդեն իրենը չէ, բայց մենք այս մարդկանց հետ խոսելու, ընտրություն առաջարկելու, համագործակցության դաշտ բերելու փոխարեն շարունակում ենք սպառնալ կամ վիրավորել։ Տավուշի թեման հենց բացվեց, ընդդիմադիր շրջանակներից սկսեցին տարածվել այդ գյուղերի՝ 2021թ. քվեարկության արդյունքները։ Ինչքա´ն պետք է չհասկանալ Հայաստանը, չհասկանալ ժողովրդին, ու չհասկանալ հասարակ մարդուն՝ սա անելու համար։ Ի՞նչ էիք ուզում ասել դրանով, որ ձեզ հասնու՞մ է։ Բայց սա Տավուշի խեղճուկրակ գյուղացու կամ քարոզչության ճնշման տակ քվեարկածի խնդիրը չէ, սա մեր բոլորի խնդիրն է, մեր բոլորի սահմանն է, մեր բոլոր հետագա սերունդների, հետագա տասնամյակների կամ հարյուրամյակների խնդիրն է։

Կա գործ՝ անելու․

Հայաստանին ապագա է պետք, իսկ ապագայի մենեջմենթը պետք է իրականացնեն նոր ձևավորված կամ ձևավորվող ուժերը։ Նրանք, ովքեր խիզախություն ունեցան՝ կազմավորվելու և հանրության հետ բաց խոսելու։ Այդ ուժերն ունեն բոլոր բարոյական իրավունքները՝ կազմելու նոր քաղաքական վերնախավը. «Հայաքվե», «Մայր հայրենիք», «Նոր ուժ», «Միասին» և այլն։ Վստահ եմ՝ առաջիկայում ձևավորվելու են նոր ուժեր ևս, նոր ձևաչափեր, որովհետև օբյեկտիվորեն կա ընտրազանգված ու բովանդակության բաց։ Բացառիկ դեր պետք է ունենա եկեղեցին, և կյանքը ստիպում է վերանայել «եկեղեցին ու պետությունը առանձին են» թեզը (սրա մասին  մանրամասն կխոսվի առաջիկայում)։ Կարևոր դերակատարում պետք է ունենան պայմանական «հին» գործիչների մի անվանացանկ, ովքեր իրենց մարդկային որակներով և գրագիտությամբ ապագայում պետք է ներդրում ունենան։

Նախկին բոլոր արատավոր երևույթները հանրությունն ասոցիացնում է ՀՀԿ-ի հետ, բայց այսօրվա «նոր» ՀՀԿ-ում մնացել են իրոք քաղաքական մտածողությամբ, լուրջ դեմքերը, որոնք նաև մարդկային կարևոր հատկանիշներ ունեն և պատրաստ են հետագա զարգացումներին։ Եվ այդ բանաձևով մենք ամենուր կարող ենք գտնել քաղաքական նոր դաշտը ձևավորող մարդկանց։ Հայաստանի ապագային պետք են իրական մարդիկ, ոչ թե հերթական անհասկանալիները, որոնց խաղացնում են ներսից կամ դրսից։ Հայաստանն ունի նոր, իրական խնդիրներ, և մեզ պետք է պետք է նոր, իրական քաղաքական բովանդակություն, նոր մենեջմենթ»:

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան