Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եթե հիմա բանակը կտրուկ գործողությունների դիմի, լարվածությունն ավելի կշատանա

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հաղորդել է, որ Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով հետևել են գյուղատնտեսական աշխատանքներին` գյուղացիների անվտանգությունն ապահովելու համար: Չնայած նրան, որ Խաչիկ համայնքի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, իսկ ԵՄ դիտորդներին պարզապես` ապահովության համար են հրավիրել գյուղ, Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ տարի թշնամին կրակ էր բացել Խաչիկի հողերի ուղղությամբ եւ գյուղացիներն այժմ մտահոգված են: Զրուցել ենք Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ:

- Ի՞նչ է կատարվում Խաչիկ գյուղում, ինչո՞ւ է գյուղապետը ԵՄ դիտորդներին խնդրել այցելել գյուղ:

- Մենք ունենք այնտեղ 400 հեկտար հող, որը գտնվում է մեր դիրքերի դիմաց, այլ ոչ թե հետևում` մեր ու հակառակորդի դիրքերի միջանկյալ տարածքում են այդ հողերը: Գյուղացիներն այդ հողերը մշակում են, առաջ էլ են օգտագործել: Կրակոցներ են եղել որոշ ժամանակ առաջ, գյուղացիների մոտ մտավախություն է առաջացել, հիմա ուզում են, որ ԵՄ դիտորդները գնան այնտեղ կանգնեն` անվտանգության նկատառումներից ելնելով:

- Ե՞րբ է վերջին անգամ կրակ բացել:

- Անցած տարի` մի քանի անգամ, էդպես ինտենսիվ կրակոցներ չեն եղել, որոշ կրակոցներ են եղել, դրանք նպատակաուղղված կրակոցներ չեն, ուղղակի գյուղացիներին վախեցնելու համար են կրակել:

- Իսկ ինչո՞ւ նոր հիշեցին, եթե այժմ չկան կրակոցներ:

- Նոր չեն հիշել, ուղղակի գարնանային աշխատանքները հիմա են սկսվում և մարդիկ իրենց ապահավության համար այդ հարցը բարձրաձայնել են:

- Կրակոցների արդյունքում տուժողներ եղե՞լ են:

- Չէ, ոչ մեկը չի տուժել, չի վիրավորվել:

- Ենթադրենք՝ այս անգամ նույն ԵՄ դիտորդները եկան ու կարողացան զսպել Ադրբեջանին, իսկ ինչպե՞ս եք ապագայում այս հարցի լուծումը պատկերացնում, ամեն անգամ հողի վրա աշխատելիս պետք է դիտորդներին բերեն կանգնեցնե՞ն:

- Դե հետո ընթացքում դեմարկացիա և նման գործառույթներ տեղի կունենան, պայմանագիր կկնքեն, այդ կրակոցները կդադարեն, ինձ այդպես է թվում: Ուղղակի մարդիկ հիմա սեզոնային աշխատանքներ են սկսել, մտածելով, որ հիմա կարող է վտանգավոր լինել, իսկ եթե ԵՄ դիտորդներն այնտեղ լինեն, կրակոցներ չեն լինի: 

- Փաստորեն ձեր հույսը ԵՄ դիտորդներն են: Իսկ ինչո՞վ են զբաղված հայկական Զինված ուժերը:

- Մենք ունենք ստորաբաժանում այնտեղ, այնպես չէ, որ սահմանը ԶՈՒ-ի կողմից չի վերահսկվում, դիտարկումներ անում են այդ առումով, ուղղակի նրանք չեն կարող իմանալ, թե հակառակորդը երբ կրակ կբացի:

- ԵՄ դիտորդների վրա հույս դնելու փոխարեն, գուցե բանա՞կը թշնամուն արժանի պատասխան տա:

- Դե մերոնք փորձում են, դեպք է եղել, որ հենց մերոնք են դադարեցրել կրակոցները, բայց լինում են միտումնավոր կրակոցներ: Մերոնք զգուշավոր են, սադրանքին չեն տրվում:

- Նույն ԵՄ դիտորդների ներկայությունը չի զսպել այս տարիներին` շարունակ կրակել են, զոհեր ենք ունեցել: Առհասարակ ի՞նչ կարող են անել դիտորդները: 

- Դե հիմա դեռ հարցը լուծում չի ստացել, այդ առումով ոչինչ չենք կարող ասել, Ադրբեջանը կամ կլկտիանա, կամ կլռի, ես հստակ չեմ կարող ասել: 

- Դուք որպես մարզպետ, նաև պատերազմի բովով անցած մարդ, ի՞նչ եք կարծում՝ այս հարցն ինչպե՞ս կարող է լուծում ստանալ: Ի՞նչ պետք է անի բանակն այսօր:

- Դե բանակի ակտիվության պարագայում նրանք էլ կարող են ակտիվանալ, ինձ թվում է մեր բանակն իր դիրքում իրականացնում է պահպանություն: Եթե հիմա կտրուկ գործողությունների դիմեն, լարվածությունն ավելի կշատանա:

- Սրանից մեծ լարվածությո՞ւն:

- Դե այնպես չէ, որ ինտենսիվ կրակում են, ես Ձեզ միանշանակ կարող եմ վստահեցնել: Հազվադեպ են լինում կրակոցները` ամիսը մեկ անգամ: Բացառված չէ, որ Ադրբեջանն, այո, ԵՄ դիտորդների ներկայությամբ կարող է անել ինչ ցանկանում է, ես ոչինչ չեմ բացառում: Ամեն ինչ էլ կարող է լինել:

- Խաչիկ գյուղը բավականին բարձր դիրքում է գտնվում, ինչպե՞ս է թշնամին կարողացել այդքան առաջ գալ:

- Այո, կոնկրետ գյուղը մեջտեղում է, հեռու է, բայց հողերը, որտեղ աշխատում են գյուղացիները, գտնվում են պոստերից առաջ, մեր ու հակառակորդի միջանկյալ տարածքում: Ադրբեջանցիներն էլ գյուղի վրա չեն կրակում, այլ այդ հողերի վրա, որտեղ գյուղացիներն աշխատում են:

- Առաջներում ինչո՞ւ այդ ուղղությամբ չէին կրակում, եթե այդքան մոտ են մշտապես եղել:

- Ոչ մեկը առաջ չի եկել, ոչ մի սահմանային փոփոխություն տեղի չի ունեցել, առաջ էլ են եղել կրակոցներ, բայց այդպես բան չեն արել, հիմա տեսնում են ԵՄ դիտորդներին այստեղ, մարդիկ փորձում են ներգրավել, ապահովել անվտանգություն: Ես կարծում եմ այս հարցերը ապագայում լուծումներ կստանան, պայմանագրեր կնքելու արդյունքում: Խաղաղության պայմանագիր եթե կնքվի, ինձ թվում է կփոխվի իրավիճակը: Ասեմ Ձեզ, այնպես չէ, որ հակառակորդի գյուղերը մեր կողմից խոցելի չեն, ուղղակի շատ հաճախ մենք ձեռնպահ ենք մնում, այդ աստիճան լարվածության չենք գնում, իրավիճակը չսրելու համար: Իրենք էլ են խոցելի: Իրենք էլ են լավ գիտակցում:

- Այսինքն` բանակին արգելո՞ւմ են խոցել թշնամուն:

- Ոչ թե արգելում են, այլ ասում են սադրանքի մեջ պետք չէ ներքաշվել: Խնդիրը սա է:

- Բայց եթե վաղն էլ մարդկանց վրա կրակեն, կամ ավելի կտրուկ միջոցների դիմեն կրկի՞ն մտածելու եք, որ պետք չէ սադրանքին տրվել:

- Մենք ունենք բանակի ստորաբաժանում, եթե կլինի խնդիր` կպաշտպանի: Անուշադրության չենք մատնվել, եթե ակտիվ գործողության դիմի հակառակորդը, մենք ուժեր էլ ունենք, հնարավորություններ էլ ունենք…. կգործենք:

- Խաղաղության պայմանագրի մասին խոսեցիք: Հավատո՞ւմ եք դրա իսկությանը: Արցախում էլ հույս ունեին, որ ամեն ինչ նորմալ կլինի, բայց փաստացի մարդիկ տնավեր դարձան, տեղահանվեցին:

- Մենք չենք կարող կանխատեսել ապագան ու ասել, թե ինչ զարգացումներ տեղի կունենա: Դուք էլ տեսնում եք, թե աշխարհում ինչեր են կատարվում: Ամենակարևորն այն է, որ ԵՄ դիտորդներն այժմ մեր մարզում են:

- Քանի՞ դիտորդ կա այս պահին:

- 60 և գուցե ավելի: Նրանք հիմա դիտարկումներ են կատարում, այնպես չէ, որ անուշադիր են: Ժամանակ առ ժամանակ դիտարկումներ անում են, եթե կրակոցներ են լինում, արձանագրում են:

- Հիմա ինչ-որ բան արձանագրե՞լ են:

- Արձանագրում են, առաջ էլ արձանագրում էին: Կոնկրետ իրենց ներկայությամբ դեռևս ոչ մի սադրանք չի եղել: Բայց որ դեպք է եղել, տեղեկացրել են:

- Ի՞նչ դեպքի մասին է խոսքը:

- Առաջներում, երբ կրակոց էր լինում, դիտորդներին տեղեկացնում էին, նրանք էլ այցելում էին ու լրացուցիչ դիտարկումներ անում:

- Բայց դա ի՞նչ է տալիս մարդկանց:

- Դե էս մոտ ժամանակներս` երկու-երեք ամիս ոչ մի բան չի եղել:

- Տեղյա՞կ եք՝ դիտորդները որքան են մնալու մարզում:

- Դեռ հստակեցված չէ: Մենք չգիտենք, ԱԳՆ-ի տիրույթում է: Եղեգնաձորում և Ջերմումում շտաբ ունեն, աշխատում են հստակ գրաֆիկով ու պլաններով:

 

Ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը «Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ) Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին Պեսկովը հայտնել է՝ ով է «հրահրել» Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն Քանի սահմանային սյուն է տեղադրվել մայիսի 6-ի դրությամբ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Առջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում 14 ժամ ջուր չի լինի Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք ԵրևանումԹագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է «Վերականգնում և զարգացում» կենտրոնի աշակերտներինԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ Լոռու մարզում իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) «Ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը». Սեյրան Օհանյան Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանըԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին