Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե հիմա բանակը կտրուկ գործողությունների դիմի, լարվածությունն ավելի կշատանա

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հաղորդել է, որ Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով հետևել են գյուղատնտեսական աշխատանքներին` գյուղացիների անվտանգությունն ապահովելու համար: Չնայած նրան, որ Խաչիկ համայնքի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, իսկ ԵՄ դիտորդներին պարզապես` ապահովության համար են հրավիրել գյուղ, Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ տարի թշնամին կրակ էր բացել Խաչիկի հողերի ուղղությամբ եւ գյուղացիներն այժմ մտահոգված են: Զրուցել ենք Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ:

- Ի՞նչ է կատարվում Խաչիկ գյուղում, ինչո՞ւ է գյուղապետը ԵՄ դիտորդներին խնդրել այցելել գյուղ:

- Մենք ունենք այնտեղ 400 հեկտար հող, որը գտնվում է մեր դիրքերի դիմաց, այլ ոչ թե հետևում` մեր ու հակառակորդի դիրքերի միջանկյալ տարածքում են այդ հողերը: Գյուղացիներն այդ հողերը մշակում են, առաջ էլ են օգտագործել: Կրակոցներ են եղել որոշ ժամանակ առաջ, գյուղացիների մոտ մտավախություն է առաջացել, հիմա ուզում են, որ ԵՄ դիտորդները գնան այնտեղ կանգնեն` անվտանգության նկատառումներից ելնելով:

- Ե՞րբ է վերջին անգամ կրակ բացել:

- Անցած տարի` մի քանի անգամ, էդպես ինտենսիվ կրակոցներ չեն եղել, որոշ կրակոցներ են եղել, դրանք նպատակաուղղված կրակոցներ չեն, ուղղակի գյուղացիներին վախեցնելու համար են կրակել:

- Իսկ ինչո՞ւ նոր հիշեցին, եթե այժմ չկան կրակոցներ:

- Նոր չեն հիշել, ուղղակի գարնանային աշխատանքները հիմա են սկսվում և մարդիկ իրենց ապահավության համար այդ հարցը բարձրաձայնել են:

- Կրակոցների արդյունքում տուժողներ եղե՞լ են:

- Չէ, ոչ մեկը չի տուժել, չի վիրավորվել:

- Ենթադրենք՝ այս անգամ նույն ԵՄ դիտորդները եկան ու կարողացան զսպել Ադրբեջանին, իսկ ինչպե՞ս եք ապագայում այս հարցի լուծումը պատկերացնում, ամեն անգամ հողի վրա աշխատելիս պետք է դիտորդներին բերեն կանգնեցնե՞ն:

- Դե հետո ընթացքում դեմարկացիա և նման գործառույթներ տեղի կունենան, պայմանագիր կկնքեն, այդ կրակոցները կդադարեն, ինձ այդպես է թվում: Ուղղակի մարդիկ հիմա սեզոնային աշխատանքներ են սկսել, մտածելով, որ հիմա կարող է վտանգավոր լինել, իսկ եթե ԵՄ դիտորդներն այնտեղ լինեն, կրակոցներ չեն լինի: 

- Փաստորեն ձեր հույսը ԵՄ դիտորդներն են: Իսկ ինչո՞վ են զբաղված հայկական Զինված ուժերը:

- Մենք ունենք ստորաբաժանում այնտեղ, այնպես չէ, որ սահմանը ԶՈՒ-ի կողմից չի վերահսկվում, դիտարկումներ անում են այդ առումով, ուղղակի նրանք չեն կարող իմանալ, թե հակառակորդը երբ կրակ կբացի:

- ԵՄ դիտորդների վրա հույս դնելու փոխարեն, գուցե բանա՞կը թշնամուն արժանի պատասխան տա:

- Դե մերոնք փորձում են, դեպք է եղել, որ հենց մերոնք են դադարեցրել կրակոցները, բայց լինում են միտումնավոր կրակոցներ: Մերոնք զգուշավոր են, սադրանքին չեն տրվում:

- Նույն ԵՄ դիտորդների ներկայությունը չի զսպել այս տարիներին` շարունակ կրակել են, զոհեր ենք ունեցել: Առհասարակ ի՞նչ կարող են անել դիտորդները: 

- Դե հիմա դեռ հարցը լուծում չի ստացել, այդ առումով ոչինչ չենք կարող ասել, Ադրբեջանը կամ կլկտիանա, կամ կլռի, ես հստակ չեմ կարող ասել: 

- Դուք որպես մարզպետ, նաև պատերազմի բովով անցած մարդ, ի՞նչ եք կարծում՝ այս հարցն ինչպե՞ս կարող է լուծում ստանալ: Ի՞նչ պետք է անի բանակն այսօր:

- Դե բանակի ակտիվության պարագայում նրանք էլ կարող են ակտիվանալ, ինձ թվում է մեր բանակն իր դիրքում իրականացնում է պահպանություն: Եթե հիմա կտրուկ գործողությունների դիմեն, լարվածությունն ավելի կշատանա:

- Սրանից մեծ լարվածությո՞ւն:

- Դե այնպես չէ, որ ինտենսիվ կրակում են, ես Ձեզ միանշանակ կարող եմ վստահեցնել: Հազվադեպ են լինում կրակոցները` ամիսը մեկ անգամ: Բացառված չէ, որ Ադրբեջանն, այո, ԵՄ դիտորդների ներկայությամբ կարող է անել ինչ ցանկանում է, ես ոչինչ չեմ բացառում: Ամեն ինչ էլ կարող է լինել:

- Խաչիկ գյուղը բավականին բարձր դիրքում է գտնվում, ինչպե՞ս է թշնամին կարողացել այդքան առաջ գալ:

- Այո, կոնկրետ գյուղը մեջտեղում է, հեռու է, բայց հողերը, որտեղ աշխատում են գյուղացիները, գտնվում են պոստերից առաջ, մեր ու հակառակորդի միջանկյալ տարածքում: Ադրբեջանցիներն էլ գյուղի վրա չեն կրակում, այլ այդ հողերի վրա, որտեղ գյուղացիներն աշխատում են:

- Առաջներում ինչո՞ւ այդ ուղղությամբ չէին կրակում, եթե այդքան մոտ են մշտապես եղել:

- Ոչ մեկը առաջ չի եկել, ոչ մի սահմանային փոփոխություն տեղի չի ունեցել, առաջ էլ են եղել կրակոցներ, բայց այդպես բան չեն արել, հիմա տեսնում են ԵՄ դիտորդներին այստեղ, մարդիկ փորձում են ներգրավել, ապահովել անվտանգություն: Ես կարծում եմ այս հարցերը ապագայում լուծումներ կստանան, պայմանագրեր կնքելու արդյունքում: Խաղաղության պայմանագիր եթե կնքվի, ինձ թվում է կփոխվի իրավիճակը: Ասեմ Ձեզ, այնպես չէ, որ հակառակորդի գյուղերը մեր կողմից խոցելի չեն, ուղղակի շատ հաճախ մենք ձեռնպահ ենք մնում, այդ աստիճան լարվածության չենք գնում, իրավիճակը չսրելու համար: Իրենք էլ են խոցելի: Իրենք էլ են լավ գիտակցում:

- Այսինքն` բանակին արգելո՞ւմ են խոցել թշնամուն:

- Ոչ թե արգելում են, այլ ասում են սադրանքի մեջ պետք չէ ներքաշվել: Խնդիրը սա է:

- Բայց եթե վաղն էլ մարդկանց վրա կրակեն, կամ ավելի կտրուկ միջոցների դիմեն կրկի՞ն մտածելու եք, որ պետք չէ սադրանքին տրվել:

- Մենք ունենք բանակի ստորաբաժանում, եթե կլինի խնդիր` կպաշտպանի: Անուշադրության չենք մատնվել, եթե ակտիվ գործողության դիմի հակառակորդը, մենք ուժեր էլ ունենք, հնարավորություններ էլ ունենք…. կգործենք:

- Խաղաղության պայմանագրի մասին խոսեցիք: Հավատո՞ւմ եք դրա իսկությանը: Արցախում էլ հույս ունեին, որ ամեն ինչ նորմալ կլինի, բայց փաստացի մարդիկ տնավեր դարձան, տեղահանվեցին:

- Մենք չենք կարող կանխատեսել ապագան ու ասել, թե ինչ զարգացումներ տեղի կունենա: Դուք էլ տեսնում եք, թե աշխարհում ինչեր են կատարվում: Ամենակարևորն այն է, որ ԵՄ դիտորդներն այժմ մեր մարզում են:

- Քանի՞ դիտորդ կա այս պահին:

- 60 և գուցե ավելի: Նրանք հիմա դիտարկումներ են կատարում, այնպես չէ, որ անուշադիր են: Ժամանակ առ ժամանակ դիտարկումներ անում են, եթե կրակոցներ են լինում, արձանագրում են:

- Հիմա ինչ-որ բան արձանագրե՞լ են:

- Արձանագրում են, առաջ էլ արձանագրում էին: Կոնկրետ իրենց ներկայությամբ դեռևս ոչ մի սադրանք չի եղել: Բայց որ դեպք է եղել, տեղեկացրել են:

- Ի՞նչ դեպքի մասին է խոսքը:

- Առաջներում, երբ կրակոց էր լինում, դիտորդներին տեղեկացնում էին, նրանք էլ այցելում էին ու լրացուցիչ դիտարկումներ անում:

- Բայց դա ի՞նչ է տալիս մարդկանց:

- Դե էս մոտ ժամանակներս` երկու-երեք ամիս ոչ մի բան չի եղել:

- Տեղյա՞կ եք՝ դիտորդները որքան են մնալու մարզում:

- Դեռ հստակեցված չէ: Մենք չգիտենք, ԱԳՆ-ի տիրույթում է: Եղեգնաձորում և Ջերմումում շտաբ ունեն, աշխատում են հստակ գրաֆիկով ու պլաններով:

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli