Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«ՀայաՔվեն» հանձն առավ Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակի հավերժացումը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարիք ունենք անուն առ անուն ճանաչելու հայրենիքի համար կյանքը զոհած մեր հայորդիներին: Սա պարտականություն է պետության ու սերունդների առջև, ինքներս մեր առջև: «ՀայաՔվեն» ստանձնել է կարևոր առաքելություն՝ հավաքագրել 2023 թ. սեպտեմբերի 19-ից 20-ը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անմահացած մեր տղաների կենսագրական տվյալները: «Մեկ օր տևած ագրեսիայի ընթացքում, տարբեր տվյալներով, 180-ից 200 զոհ ենք ունեցել: Կարողացել ենք հավաքագրել և նույնականացնել 167 զոհի անուն իրենց բարեկամների միջոցով: Բոլոր զոհերի ընտանիքների անդամների հետ զրուցել ենք: Նրանք այժմ բնակվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Մեզ տրամադրել են կենսագրականներ, լուսանկարներ: Առաջիկայում նախատեսում ենք գիրք-ալբոմ տպագրել: Միայն «ՀայաՔվեն» զբաղվեց այս կարևոր աշխատանքով: Որևէ այլ նախաձեռնություն, քաղաքական ուժ, նույնիսկ Արցախի իշխանությունները, ցավոք, դա չնախաձեռնեցին: Մեր բարոյական պարտքը և կարևոր առաքելություններից մեկը համարեցինք այդ տվյալները հնարավորինս արագ հավաքագրելը, նույնականացնելը և տարածելը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սարգսյանը: Այս կարևոր առաքելության նպատակն է, որ հայրենիքի համար կյանքը զոհած մեր հայորդիներին անուն առ անուն ճանաչեն: «Վերջին մի քանի պատերազմների մեր զոհերն անանուն են մնացել: Ապրիլ յան պատերազմից հետո մեր հերոսների մեծադիր նկարները տեսնում էինք քաղաքի փողոցներում գրաֆիտիների տեսքով, իսկ հիմա հազարավոր զոհերի անուններ հայտնի չեն:

44-օրյա, 2023 թ.-ի սեպտեմբերի 13-ի պատերազմների զոհերի անվանացանկերը, ցավոք, որևէ տեղ հավաքված և հրատարակված չեն: Հարկ համարեցինք այս առաքելությունը սկսել Արցախի վերջին՝ մեկօրյա պատերազմի զոհերի տվյալների հավաքագրմամբ և նույնականացմամբ, որովհետև արցախցիները հիմա շատ ավելի խոցելի են, իրենց հայրենիքից ու կացարանից են զրկվել, և մի մասը կարող է Հայաստանից արտագաղթել, ուստի պետք է հասցնել հավաքագրել ու նույնականացնել նրանց տվյալները: Չենք բացառում, որ առաջիկայում կձեռնարկենք նաև մյուս պատերազմների զոհերի տվյալների հավաքագրումը և նույնականացումը: Տեղեկագրքերի կազմումը ռեսուրսատար, երբեմն շատ դժվար փաստահավաք աշխատանք է, բայց դա մեր առաքելություններից մեկն է»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան Ջուր չի լինի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ինչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել ԶԼՄ-ները առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ժողովրդավարական պետության կայացման տեսանկյունից. ՄԻՊ Պլանային անջատումներ՝ մի քանի րոպեից Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը․ Տիգրան Աբրահամյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ինԶովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերըԹուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)