Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հին Երուսաղեմի հայկական թաղամասի դեպքերի աշխարհաքաղաքական կոնտեքստը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սուրբ Երկրում, որտեղ բյուզանդական ճգնավորության հիմնադիրներից մեկը համարվում է հայկական ծագում ունեցող Սուրբ Եվփիմիոսը, հայերի բնակեցման պատմությունը սկիզբ է առնում դեռևս առաջին դարում։ 381 թվականի Կոստանդնուպոլսի երկրորդ Տիեզերական ժողովի որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դառնում է պատրիարքություն, իսկ 7-րդ դարում Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ Աբրահամը մեկնում է Մուհամմեդ մարգարեի մոտ և նրանից ստանում մի հավաստագիր, որով Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն անջատվում է հունականից: Այսօր պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (1/6 մասը` 150 հազար քմ), ինչը կարևորագույն հատված է Սուրբ քաղաքում։ Եվ պատահական չէ, որ հայկական թաղամասի առկայությունը ամբողջ հայության՝ պետականորեն առաջինը քրիստոնեությունը ընդունած առաջին ժողովրդի հպարտության առարկան է։

Սակայն վերջին շրջանում Երուսաղեմում, որտեղ հայկական ունեցվածքը պատմական և կրոնական բացառիկ նշանակություն ունի, սկսվել է հայության իրավունքների ոտնահարման գործընթաց։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Կովերի պարտեզի» գործարքին, որով Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության է հանձնում իսրայելական ընկերությանը։ Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը որոշեց չեղարկել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը, բայց դրանից իրավիճակը չփոխվեց։ Եվ ապրիլի 3-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներն արդեն ահազանգում էին, որ Իսրայելի ոստիկանությունը ապօրինի տեղահանում է իրականացնում Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների և տեղացի հայերի վրա:

Բայց Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը վերաբերում է ոչ միայն Պաղեստինի հայկական համայնքին, այլև ողջ հայությանը։ Ու «Կովերի պարտեզի» այս միջադեպը ցույց է տալիս, որ հայկական պատմական ունեցվածքը վտանգի տակ է Սուրբ հողում։ Այստեղ խնդիրը միայն տարածքը չէ, այլ նաև առավել ընդգրկուն է ու աշխարհաքաղաքական նշանակություն է ձեռք բերել։ Ըստ էության, Իսրայելը ցանկանում է հրեա գործարարների միջոցով տիրանալ այն տարածքին, որը Հին քաղաքում է և Պաղեստինի ինքնավարության ներսում է։ Ու դրանով է պայմանավորված, որ «Կովերի պարտեզի» վաճառքի գործարքին կոնկրետ դեմ են Պաղեստինն ու Հորդանանը։ Զարգացումներին զուգահեռ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն ու Պաղեստինի կառավարությունը որոշել են սառեցնել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի պատրիարքական ճանաչումը՝ գործարքը որակելով որպես Իսրայելի ընդլայնմանը նպաստող քայլ։

Նույնիսկ Ֆրանսիան է մտահոգություն հայտնել հայերի իրավունքների ոտնահարման հետ կապված։ Բայց Հայաստանից որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, նույնիսկ այն պայմաններում, երբ տևական ժամանակ է, ինչ Հայաստանը Թել-Ավիվում դեսպանատուն է բացել։ Հարցի մյուս կողմն էլ այն է, որ Իսրայելի նման քայլերը կարող են խրախուսվել նաև Բաքվի կողմից, որը ահռելի քանակությամբ զենք է գնում Իսրայելից, իսկ փոխարենը՝ նավթ վաճառում։ Միևնույն ժամանակ, Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանում հակասեմական տրամադրություններ կան։ Բայց իսլամական աշխարհում անտեսվում է Ադրբեջանի բացահայտ պրոիսրայելական դիրքորոշումը։ Այս հարցի վրա ևս ուշադրություն հրավիրելու խնդիր կա։ Քանի դեռ միջազգային հանրության ուշադրությունը Գազայի պատերազմի ուղղությամբ է, Իսրայելը կարող է փորձել նաև «Կովերի պարտեզի» հարցը արագ լուծել։ Ուստի, պատահական չէ, որ հայոց պատրիարքը կոնկրետ Իսրայելի կառավարությանն է դիմել։ Պարզ է՝ եթե հայկական տարածքներն ու գույքը քիչ-քիչ անցնեն հրեաներին, ապա հայկական համայնքն էլ քիչքիչ կանհետանա։

Իրականում օգնելով Բաքվին ու հագուրդ տալով Ադրբեջանի ամբիցիաներին՝ իսրայելական կառավարությունը ոչ թե ինչ-որ հակաիրանական ուժի է աջակցում, այլև խրախուսում է թուրքական պանթուրքիզմը, որը հետագայում իրենց համար ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ, քան ներկայում ընթացող Իրանի հետ դիմակայությունը։ Թուրքիայի հասարակությունը կոնկրետ հակաիսրայելական դիրքորոշում ունի, որը գնալով խորանում է։ Եվ այդ տրամադրությունների վրա խաղալու համար է, որ Էրդողանը բացահայտ ու կոշտ ձևով քննադատում է Իսրայելին՝ մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության իրագործման մեջ։ Դրան ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Էրդողանին փորձում է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին։ Ու անգամ առիթ է եղել, երբ Էրդողանը հայտարարել է, թե Երուսաղեմը թուրքական քաղաք է, քանի որ այն դարերով եղել է օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Իսկ այսօրվա Թուրքիայի առաջ դրված արտաքին քաղաքական գլխավոր խնդիրը օսմանյան կայսրության փառքը վերականգնելն է, ուստի բացառված չէ, որ շատ հզորանալու դեպքում Թուրքիան ագրեսիվ գործողություններ ձեռնարկի հենց Իսրայելի դեմ։ Ու Թուրքիան իր ագրեսիվ գործողություններով Իսրայելի համար շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան մյուս երկրները։ Իսկ Ադրբեջանն, ինչքան էլ համագործակցի Իսրայելի հետ, միևնույնն է, հիմնականում թուրքական ազդեցության տակ է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Զսպե՛ք ձեզ»․ լեզվակռիվ ԱԺ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստորացնողներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան Ջուր չի լինի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ինչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել ԶԼՄ-ները առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ժողովրդավարական պետության կայացման տեսանկյունից. ՄԻՊ Պլանային անջատումներ՝ մի քանի րոպեից Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը․ Տիգրան Աբրահամյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ինԶովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերըԹուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել