Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փոխվարչապետը հասկացել է իր գլխին կախված վտանգը. հակասություններ իշխանության մեջ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ինչպես և սպասելի էր, Ազգային ժողովում երեկ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերի քննարկումը իշխանությունը տարավ դեպի դռնփակ նիստ։

Թեև քննարկման նախաձեռնող ընդդիմությունը պնդում էր, որ նիստը պետք է կայանա դռնբաց, «Քաղաքացիական պայմանագիրն» ամեն ինչ արեց, որպեսզի փակ նիստում քննարկումներ լինեն, ավելին, ՔՊ-ից մեկ պատգամավորի և «Հայաստան» դաշինքից գրեթե մեկ տասնյակ պատգամավորների թույլ չտվեցին մասնակցել այդ քննարկմանը՝ նշելով, թե նրանք գաղտնիության թույլտվություն չունեն։

Ի վերջո, ընդդիմադիր պատգամավորները կաշկանդված էին փակ հանդիպումից մանրամասներ չհայտնելու, բայց նշեցին, որ նիստին մասնակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի դիրքորոշումները տարբեր հարցերում հակասում են իրար։

Մասնավորապես` երեկ, Մհեր Գրիգորյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ դեռևս սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում գոյություն չունի, իսկ բոլոր հարցերը քննարկվելու են մեկ փաթեթով և ամբողջական կոնսենսուսի պետք է արժանանա։

ՔՊ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ` ընդհակառակը, հանրությանը պարտադրում են օր առաջ լուծել Տավուշի 4 գյուղերի հարցը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում պատերազմ կսկսվի։

Մարտի 18-ին, դեռ Ոսկեպարում Փաշինյանը պնդում էր, որ եթե մինչև շաբաթվա վերջ գյուղերը չհանձնեն, ապա պատերազմ է լինելու։ Անցել է գրեթե 3 շաբաթից ավելի և պատերազմ չի սկսվել, ավելին, Մհեր Գրիգորյանի հայտարարությունը հակասում է Փաշինյանի ասածին։

Ավելի վաղ կարծիք էինք հայտնել, որ իշխանությունները սահմանազատման և սահմանագծման հարցերը փորձում են թողնել Մհեր Գրիգորյանի պատասխանատվության տակ` վերջինիս հայտարարելով Ռուսաստանի գործակալ:

Ըստ ամենայնի, Գրիգորյանը հասկացել է իր գլխի գալիքը և սլաքներն ուղղում է դեպի իր վերադաս` Փաշինյանը։

Նինա Այվազյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին