Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հավաքական Արևմուտքի խոսքերը ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին որևէ արժեք չունեն, շղարշ են՝ իրենց նյութական ակնկալիքները բավարարելու համար». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Տավուշի մի քանի գյուղերի բնակիչների հետ, խոսեց «չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու» մասին՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում պատերազմ կսկսվի: Տավուշում մարդիկ անգամ չեն ուզում լսել «հող հանձնելու» մասին: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը չի կարծում, որ երբ Նիկոլ Փաշինյանը ասաց, թե չորս գյուղը կամ անբնակ նախկին գյուղի ներկայիս տարածքները պետք է վերադարձնել, ժողովուրդն էլ մի փոքր ընդվզեց, ապա դրանով ամեն ինչ ավարտվեց:

«Դրանով չի ավարտվել, գործընթացը շարունակվում է: Դրա վառ վկայություններից է օրերս Ադրբեջանի հետ շփման գծի գրեթե ողջ երկայնքով հարձակումները՝ Գեղարքունիքում, Սյունիքի և Տավուշի հատվածներում: Կարծում եմ, որ Ադրբեջանը դեռևս նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում և, այնուամենայնիվ, փորձելու է ուժով վերցնել դրանք: Առավել ևս՝ ինքն իր ուժի կիրառումը լեգիտիմ է համարելու՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները: Ընդ որում, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև նրա խմբի տարբեր ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններն այդ տարածքները պատրաստակամորեն «վերադարձնելու» Ադրբեջանին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասան-Ջալալյանը:

Վերջին օրերին ակտիվացած թշնամու կրակոցները փորձագիտական որոշ շրջանակներ կապում են նաև ապրիլի հինգին Բրյուսելում տեղի ունեցած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպման հետ: «Կդժվարանամ փաստ վկայակոչել և շաղկապել եռակողմ հանդիպման հետ: Այդ հանդիպումը լիներ, թե չլիներ, հանդիպումը լիներ քառակողմ, թե ոչ, դա որևէ էական ազդեցություն չէր ունենալու Ադրբեջանի այս ապօրինի հավակնությունների, նկրտումների վրա: Թուրքադրբեջանական տանդեմը խնդիր է դրել աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստանի Հանրապետությունը, վերացնել հայկական զույգ հանրապետությունները: Դժբախտաբար, Արցախի Հանրապետության պարագայում դա նրանց հաջողվեց, շատ մեծ հույս ունեմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու, և կարողանալու ենք վերադարձնել, դեօկուպացնել Արցախի Հանրապետությունը: Իսկ հիմա աշխատում են Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քաղաքական քարտեզից վերացնելու ուղղությամբ:

Առավելագույն նպատակը հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելն է, նվազագույն նպատակը հայ ժողովրդին աշխարհով մեկ ցրելն ու թափառական մի ժողովուրդ դարձնելը և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածքներին տիրելն է և վերջ: Սրանից բխող մնացյալ գործողությունները՝ Արցախի օկուպացիան, Տավուշի ուղղությամբ այս նկրտումները, Սյունիքի առնչությամբ՝ նրա տարածքով անցնող ճանապարհը, նպատակ ունեն, որ Թուրքիան Ադրբեջանին կապող ճանապարհ լինի այդտեղ և այլն, իմ նշած գլխավոր նպատակից ածանցյալներն են»,-նշում է մեր զրուցակիցը:

Կարծիքներ կան, որ Տավուշում մարդկանց ընդվզումը, որն ուղղված է նախ սեփական տների ու ընտանիքների անվտանգության ապահովմանը և երկրորդ՝ երկրի համար անվտանգային կարևոր ենթակառուցվածքի պահպանմանը, գուցե սկիզբ դառնա համապետական ընդվզման: «Երբ Արցախի պատերազմում կրեցինք պարտություն, երբ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրվեց չարաբաստիկ այդ հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը և իր խմբի ներկայացուցիչները մի քանի օր կամ մինչև մեկ շաբաթ չէին երևում, վախից բունկերներն էին մտել: Դժբախտաբար, մեզ չհաջողվեց դա իրականացնել: Երբ ասում եմ՝ մեզ, առաջին հերթին նկատի ունեմ քաղաքական ուժերին, որոնք նման դեպքերում պետք է հանրությանը կոնսոլիդացնեն, համախմբեն և տանեն դեպի իշխանափոխություն: Որոշակի վերապահում ունեմ նաև՝ ասելով չհաջողվեց. ոչ թե ձեռնարկեցին ու չհաջողվեց, այլ պարզապես ոչինչ չձեռնարկվեց: Մեկ շաբաթ կարելի էր որոշակի քայլեր ձեռնարկել և իշխանությունը վերցնել, դա չարվեց: Դժվարանում եմ ասել՝ Տավուշի պարագայում, երբ, Աստված մի արասցե, այս չորս նախկին բնակավայրերը, բայց արդեն Հայաստանի տարածքում գտնվող մեր հողերը հանկարծ հանձնվեն Ադրբեջանին և ընդվզում տեղի ունենա, սրա հետևանքով տեղի կունենա՞ իշխանափոխություն, թե՞ ոչ: Մեծ կասկածներ ունեմ, դժվարանում եմ այս հարցին լիարժեք պատասխան տալ»,-ընդգծում է քաղաքագետը:

Հավաքական Արևմուտքը, հիմք ունենալով սեփական շահը, շարունակում է սիրաշահել Հայաստանին՝ տրամադրելով նրան մի քանի միլիոն դրամաշնորհ և անսահման խոստումներ, Ռուսաստանը նախազգուշացնում է Հայաստանին նույն Արևմուտքի ձեռքում գործիք դառնալու մասին: «Այս հարցը պետք է շաղկապեմ ադրբեջանա-արցախյան հակամարտության հետ: Ոչ միայն Արևմուտքի, այլ նաև Հարավկովկասյան տարածաշրջանում շահեր հետապնդող բոլոր խաղացողների համար, մեծ հաշվով, որևէ նշանակություն չունի, թե Արցախում ովքեր կապրեն՝ հայերը, թուրքերը, թե մի երրորդ ազգի ներկայացուցիչներ: Բոլորը, ովքեր ուղղակի կամ անուղղակի խառնված են խնդրի կարգավորման մեջ, սպասարկում են իրենց շահը: Այնպես չէ, որ գիշերը չեն քնում ու մեր՝ Հայաստանի, Արցախի մասին են մտածում: Ռուսաստան, Արևմուտք, ում ուզում եք դիտարկեք այս կոնտեքստում, յուրաքանչյուրի համար հետաքրքրությունն իր շահերի սպասարկումն է: Նման վարքագիծը համարում եմ նորմալ և բնական:

Ինչո՞ւ որևէ օտար պետություն պետք է մտածի մեր, Արցախի խնդրի մասին և այլն: Նրա շահը ո՞րն է: Արևմուտքի հիմնական խնդիրն է Հայաստանին սիրաշահելը: Ապրիլի հինգի հանդիպման ժամանակ ֆինանսական օժանդակությունների մասին խոստումներ տրվեցին, հայտարարություն ընդունվեց և այլն, ընդ որում՝ խիստ համեստ թվեր և գումարներ: Չեմ ակնարկում, թե գումարը մեծ պետք է լիներ, և մեզ գոհ զգայինք: Ամենևին: Ինչ գումար էլ, որ տան, դա չի կարող փոխհատուցում հանդիսանալ անգին Արցախի դիմաց, մեր հինգ հազար, իսկ ըստ օդում կախված տեղեկությունների՝ յոթ հազար զոհերի կյանքի դիմաց: Նման գումար չկա, ուզում է տրիլիոններով գումարներ տան, դա չի կարող փոխհատուցել այն կորուստը, որն ունեցել ենք, մի մասն անդառնալի, մյուսը՝ դառնալի: Հիմա հիմնական խնդիրը հետևյալն է. Արցախի խնդիրը մի ձևով, մի հնարքով լուծեն, որպեսզի անխոչընդոտ կերպով Ադրբեջանի հետ սպասարկեն իրենց նյութական ակնկալիքները, շահերը:

Մարտի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, աշխատանքային այցով գտնվելով Բաքվում, հարցազրույց տվեց «Ազերթաչ» լրատվական գործակալությանը՝ ասելով հետևյալը. «Մեզ համար կարևոր է Ադրբեջանի գազը: Հիմա էլ ողջունում եմ, որ աշխատանքներ են տարվում էլեկտրահաղորդման գծերի միջոցով էլեկտրաէներգիայի արտահանման աշխատանքների մեկնարկը տալու համար»: Սրանք են հավաքական Արևմուտքի ձգտումները, նպատակները, հետաքրքրություններն Ադրբեջանից: Մարդիկ դա չեն թաքցնում, ուղիղ ասում են: Ասվածի լույսի ներքո շատ հստակ ու պարզորոշ է դառնում, թե ինչ արժեք ունեն հավաքական Արևմուտքի խոսքերը ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին:

Կարող եմ արձանագրել, որ դրանք որևէ արժեք չունեն, ուղղակի շղարշ են իրենց նյութական ակնկալիքները սպասարկելու կամ բավարարելու համար»,հավելում է մեր զրուցակիցը: Իսկ այն դիտարկմանը, թե Հայաստանը կարո՞ղ է հակամարտության նոր օջախ ու ճակատ դառնալ ընդդեմ Ռուսաստանի, քաղաքագետն արձագանքում է. «Դա քիչ հավանական եմ համարում: Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազան, և ընդհանրապես, Ռուսաստանի ներկայությունը Հարավկովկասյան տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում ոչ թե տարիների կամ տասնամյակների պատմություն ունի, այլ հարյուրամյակների: Ռուսաստանն այստեղ շատ խոր արմատներ ունի՝ մշակութային, տնտեսական, ռազմական, քաղաքական և այլն: Շատ դժվար է այսպիսի մի տարածքը, որտեղ Ռուսաստանն ունի բազմաշերտ ներկայություն, դարձնել ընդդիմադիր գոտի Ռուսաստանի հանդեպ: Դա քիչ հավանական եմ համարում»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը նախագահելու է ԵԱՏՄ գագաթնաժողովը․ ի՞նչ կառաջարկի ԵրևանըՌուսաստանը չի ծրագրում միջուկային զենք կիրառել. Պենտագոն ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Հայաստանում ձյուն է գալիս Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Աճ տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Տաք հարիսա Չարենցավանում․ Քաղաքացիների հյուրասիրությունը՝ երթի մասնակիցներին (տեսանյութ) Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էրՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելՎաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը, պարտավոր ենք գնալ Եկեղեցու կանչով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Լարսը փակ է բեռնատարների համար Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը Այրվել է MAN մակնիշի ավտոբուս Խոշոր վթար՝ Շիրակում. բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, 6 վիրավոր կաԻրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ) Եվրոպական 11 երկներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանՈղբերգական դեպք՝ ՎանաձորումՀայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը Ժողովուրդ, վաղը ժամը 1-ին էստեղից շարժվում ենք, հիմա գնացեք, մալինայով տաք թեյ խմեք. Սրբազան (տեսանյութ) Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդ«Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ». Կիրանցի համայնքապետՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԵթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը․ Զաքարյան 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասինCrocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն