Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա». լեյտենանտ Վոլոդյա Մհերյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր տեսակով շատ հանգիստ էր: Բնավորությամբ այնպիսին էր, որ եթե ինչ-որ բան ձեռնարկեր, պետք է հասներ իր նպատակին: Ընդհանրապես չէր սիրում կռվել, վիճել: Միշտ ասում էր՝ բացատրեք մարդուն, խոսեք նրա հետ, ամեն ինչ կհասկանա: Ընկերասեր էր, ծնողասեր: Հարևանին ծանր պայուսակներով տեսնելիս պետք է ընդառաջ գնար ու օգներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Վոլոդյայի մայրիկը:

Նրա խոսքով, դպրոցական տարիներին որդու սիրելի առարկան «Հայոց պատմությունն» էր: «Շատ լավ է սովորել թե՛ հիմնական ու ավագ դպրոցներում, թե՛ ռազմական համալսարանում: Փոքրուց երազում էր զինվորական համազգեստ հագնելու մասին, ասում էր՝ պետք է սպարապետ դառնամ: Իր համար կուռք էին Վազգեն Սարգսյանը և Մոնթեն: Տարիներ առաջ, երբ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը միասնաբար ընտրությունների էին մասնակցում, այցելեցին Զեյթուն համայնք, որտեղ բնակվում ենք մինչ օրս: Հանդիպումը համայնքում գտնվող մեծ այգում էր, Վոլոդյան ինձ ստիպեց իրեն այնտեղ տանել: Ինչ-որ զուգադիպությամբ թե՛ Վոլոդյան, թե՛ Վազգեն Սարգսյանը նմանատիպ վերնաշապիկներ էին հագել: Վոլոդյան հենց այդ ժամանակ ասաց՝ մամա՛, մեծանամ, սպարապետ եմ դառնալու: Դրանից հետո սկսվեց զինվորական դառնալու մղումը: Իր հայրիկը շատ հայրենասեր էր, ու հաճախ զրույցներ էին ունենում հայրենիքի, պատմության մասին»: Վոլոդյան սիրում էր թանգարաններ հաճախել, եկեղեցիներն էին նրան հետաքրքիր, ամենը, ինչի մեջ նա Հայոց պատմությունը կարող էր «գտնել»:

Տիկին Քրիստինեն ասում է՝ չէր ուզում, որ որդին զինվորական դառնա: «Դիմել էր և՛ Տնտեսագիտական համալսարան, և՛ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, երկրորդը՝ մեզանից թաքուն: Արդյունքում երկու համալսարան էլ ընդունվել էր, բայց ասաց. «Ինձ զինվորական կյանքի մեջ եմ տեսնում, իմ տեղն այնտեղ է: Ուզում էի ապացուցել, որ կընդունվեմ ցանկացած տեղ, ուր ցանկանամ, բայց ուզում եմ զինվորական դառնալ»: 2015-2019 թթ. սովորեց ռազմական համալսարանում: Համալսարան ընդունվելուց մեկ ամիս հետո նամակ ստացա: Ճիշտն ասած, վախեցած բացում էի ծրարը: Ինձ ուղղված շնորհակալական նամակ էր, որ նման որդի եմ դաստիարակել: Համալսարանից բազմաթիվ պատվոգրեր ունի, օրինակելի կուրսանտ է եղել: Ավարտելուց հետո, երբ գնում էր վիճակահանության, ասացի՝ Վադի՛ ջան, մենակ Ջաբրայիլ չընկնես: Իր զրնգուն, հպարտ և ուրախ ձայնը մինչև հիմա հիշում եմ, երբ զանգեց՝ մե՛րս, իմանաս, թե որտեղ եմ ընկել: Հարցրեցի՝ Ջաբրայի՞լ:

«Չէ, մե՛րս, Մոնթեի զորամասը»: «Մարտունի 2»-ում սկսեց իր ծառայությունը լեյտենանտի կոչումով: Մարտկոցի ավագ սպա էր: Երբեք չի դժգոհել որևէ բանից: Երբ զրուցում էինք, զինվորների մասին ասում էր՝ երեխեքս: Պատերազմից հետո իր ողջ մնացած զինվորներն այցելեցին ինձ, պատմում էին, որ որդիս իրենց համար հրամանատար չի եղել, այլ ընկեր: Տղաս նշանված էր, հոկտեմբերի 20-ին իր հարսանիքը պետք է տեղի ունենար: Զինվորների հետ կիսվել էր իր ուրախությամբ, ասել, որ դիրքերից իջնի, հարսանիքից հետո գառ է մորթելու ու կոնյակ բացելու, որ նշեն: Իր զինվորներին, իր աշխատանքը շատ է սիրել, նվիրված է եղել իր գործին: Ապրիլ յան պատերազմից հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին կցում էին պատերազմում անմահացած տղաների ընտանիքներին: Իմ տղան կցված էր Տիգրան Բերակչյանի ընտանիքին: Տիգրանի եղբոր ընկերը «Մարտունի 2»-ում ծառայելիս է եղել: Իր երդմնակալության արարողության ժամանակ Տիգրանի եղբայրը գնացել էր Արցախ, ասել էր՝ Վադիի տանը կմնամ: Մայրիկը զանգել էր որդուն՝ Նարե՛կ ջան, Վադիի տա՞նն ես մնում: Տիգրանի եղբայրը պատմել էր՝ Վադիի զինվորի ծնողներն են եկել, տունը տվել է իրենց, որ մնան, ինքը մեքենայի մեջ է քնում: Հաջորդ առավոտյան էլ տղաս ասաց, որ իր զինվորի մայրիկը տունը կարգի էր բերել ու սեղանին էլ քաղցրավենիք թողել»:

Սեպտեմբերի 1-ին Վոլոդյան հինգ օրով արձակուրդ է գալիս: «Համարյա տանը չէր մնում, նշանածի հետ ամենուր գնում էր: Արցախ մեկնելու ժամանակ ասաց, որ սեպտեմբերի 30-ին նորից կգա Երևան՝ հայրիկի մահվան առաջին տարելիցին, իսկ հետո՝ իր հարսանիքի օրերին: Երբ վերադարձավ Արցախ, միանգամից դիրքեր էր բարձրացել: Երբեք չի ասել, որ պատերազմ է սպասվում: Սեպտեմբերի 27-ին երկու որդիներիցս լուր չունեի: Գիշերը հերթով զանգեցին՝ լավ ենք, պատերազմը մեզանից շատ հեռու է: Փոքր տղաս ժամկետային զինծառայող էր, նրա դեպքում հանգստություն կար ներսումս, Վադիիս դեպքում՝ ոչ: Սեպտեմբերի 29ին փոքր տղաս վիրավորվել էր, զանգեց՝ մա՛մ, մի բան ասեմ, բայց չվախենաս: Ինձ համար պարզ էր, որ վիրավոր է: Իմացա, որ Մուրացանի հիվանդանոց են բերում: Ոտքից էր վիրավորվել: Վադիին ասացի, որ Էդգարը վիրավորվել է, հոսպիտալում է: Վադիս ասաց՝ եթե կարող ես, պահի, թող էլ չգա: Զարմացա:

Հոկտեմբերի 6-ի երեկոյան փոքր տղաս զանգեց՝ մա՛մ, գնում եմ, ախպերս ու ընկերներս այնտեղ են: Իրեն հոսպիտալում եղած ժամանակ չէի տեսել, թույլ չէին տալիս, այդ օրն ասացի, որ ոչ մի տեղ չգնա, մինչև չտեսնեմ իրեն: Թույլ չէին տալիս, բայց, ի վերջո, մի քանի րոպեով տեսա տղայիս ու ճանապարհեցի: Հոկտեմբերի 21-ին Վադին զանգեց ու երկար խոսեց: Անհանգստանում էի, բայց ինքն ասաց՝ «ծիտիկները» չկան, ի՞նչ իմանայի, թե ինչ նկատի ունի: Խորհուրդ տվեց՝ Իրինայի հետ գնա Մոսկվա, մի քիչ մնացեք, հետո կգաք: Նույն օրը եղբոր հետ է խոսել: Փոքր եղբայրը հարցրել է, թե ինչի կարիք ունի, ասել է՝ եթե կարաս, երեխեքիս քաղցր բեր, ինձ էլ մի հատ կոլա: Ցավոք, փոքր տղաս Վադիիս չհասավ: Ամիսներ շարունակ իրենց այդ զրույցն ինձ հանգիստ չէր տալիս, իր ողջ մնացած զինվորները «Մարտունի 3» զորամաս էին տեղափոխվել, իրենց քաղցր տարա, ասացի՝ ձեր հրամանատարի ցանկությունը չէի կարող չկատարել: Պատերազմի օրերին վատառողջ էր, խորհուրդ տվեցի՝ իջիր դիրքերից, առողջացիր, նորից կբարձրանաս:

«Մա՛մ, ես որ իջնեմ, իմ երեխեքին ո՞վ նայի», ու մինչև վերջ չիջավ: Հրամանատարներից մեկն է ինձ պատմել՝ երբ Վադին վատառողջ է եղել, տաք սուրճ է պատրաստել, որ գոնե դա խմի: Տեսել է, որ սուրճը զինվորներին է տալիս, հետո դատարկ բաժակը հրամանատարին է փոխանցել: Հարցրել է՝ խմեցի՞ր, Մհերյան, «հա, լրիվ խմել եմ»: Կամավորականներից մեկն էլ ինձ պատմեց՝ հաց չէր ուտում, մինչև իր զինվորը չուտեր: Իր զինվորներից ու հրամանատարներից շատերն ինձ հետ կապ են պահպանում, զանգահարում, այցելում: Ի դեպ, կամավորական ջոկատի կողմից տղաս ստացել է Ռեմբո մականունը իր դիպուկ հարվածների համար»: Վոլոդյան զոհվել է հոկտեմբերի 22-ին երեկոյան ժամը 4-5-ի միջակայքում «Մարտունի 2»-ում:

Հաջորդ օրը նա Երևանում էր: «Շատ էր սիրում 22 թիվը, ու իր համար նշանակալի շատ իրադարձություններ կապված էին 22 թվի հետ: Ծնվել է օգոստոսի 22-ին, ֆուտբոլի մարզաշապիկին 22 թիվն էր, ռազմական համալսարանն ավարտել է հուլիսի 22-ին, ընդունվել է աշխատանքի օգոստոսի 22-ին և, ցավոք, զոհվել է հոկտեմբերի 22-ին: Իր քույրիկը ծնվել է նոյեմբերի 22-ին, այդ ժամանակ Վոլոդյան ասաց՝ քուրս էլ է իմ կողմից»: Ապրելու ուժի մասին: «Աղջիկս դարձավ մեր շարժիչ ուժը: Երբ սեպտեմբերին ամուսնուս մոտ էինք գնացել, Վոլոդյան ասաց՝ մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա: Երևի այդ բառերը նաև ինձ ուժ տվեցին: Իր իրերից ինձ միայն անձնագիրն ու զինգրքույկն է հասել, դրանք իր գրպանում են եղել: Իր զինգրքույկը երկար ժամանակ չէի կարողանում անգամ բացել, որոշ ժամանակ հետո բացեցի, ներսում մի դեղին թուղթ էր, վրան գրված է՝ ուժեղ եղեք: Ապրեցինք, ապրում ենք: Ամեն անգամ իր մոտ եմ գնում, նստում, զրուցում, հետո էլ տուն վերադառնալիս ասում եմ՝ գնում եմ ապրելու»:

Հ. Գ. - Վոլոդյա Մհերյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալներով Արցախի և Հայաստանի Հանրապետությունների կողմից, Արցախի կողմից՝ «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Քանաքեռի գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ Եկեղեցու զանգերի կոչնակով Գյումրիից երթը մեկնարկեց Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով ՓԲ ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,7 դոլար Ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան Ուկրաինայի ամբողջ տարածքում 1 օրում 2-րդ անգամ ավիահարվածի տագնապ է հայտարարվել Փաշինյանը նախագահելու է ԵԱՏՄ գագաթնաժողովը․ ի՞նչ կառաջարկի ԵրևանըՌուսաստանը չի ծրագրում միջուկային զենք կիրառել. Պենտագոն ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Հայաստանում ձյուն է գալիս Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Աճ տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Տաք հարիսա Չարենցավանում․ Քաղաքացիների հյուրասիրությունը՝ երթի մասնակիցներին (տեսանյութ) Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր