Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանն ու Եվրամիությունը «բացատրվե՞լ» են Մոսկվայի հետ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն գրում է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի բանակցությունները սենսացիոն արդյունքների կամ սկանդալային հայտարարությունների չեն հանգեցրել, բայց Ռուսաստանի և Ադրբեջանի արձագանքները դեռևս բավականին կոշտ են, և հիմա Երևանն ու նրա արևմտյան գործընկերները պետք է արդարանան Մոսկվայի և Բաքվի առաջ։ Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հանդես են եկել հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին։ Բացի այդ, Բրյուսելը խոստացել է Հայաստանին 270 մլն եվրո հատկացնել սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Վաշինգտոնը հանրապետությանը կտրամադրի 65 մլն դոլար պետական կառավարման բարելավման համար։

«Մենք ամրապնդում ենք մեր հարաբերությունները և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի հետ։ Հանդիպումից հետո հայտարարության մեջ հստակ ուրվագծվեցին ոլորտները, որոնք չափազանց կարևոր են մեզ համար»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա, սակայն, նաև ընդգծել է, որ կողմերը անվտանգության հարցեր չեն քննարկել։ Այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները իրենց առջև խնդիր չեն դրել Երևան բերել ՆԱՏՕ-ի զորքերը։ Միրզոյանը նաև ասել է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները և, համապատասխանաբար, չի կարող հստակեցնել իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում։ ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Փիթեր Ստանոն էլ ասել է, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը վկայում է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման մասին։

Ի թիվս այլ բաների, վիզային ռեժիմի ազատականացումն է գնալով ավելի հավանական դառնում, սակայն ասոցիացիայի բոլոր անդամները պետք է համաձայնեն դրան։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա ըստ Ստանոյի, Բրյուսելը չի կարող դատավորի դեր խաղալ: «Մենք կարող ենք օժանդակ դեր խաղալ այլ գործընկերների՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հետ, քանի որ խոսքը վերաբերում է միջազգային իրավունքին համապատասխանությանը: Մենք չենք օգտագործում լծակներ կամ պարտադրանք ինչ-որ մեկին ինչ-որ բան ստիպելու համար, այլ առաջարկում ենք մեր ծառայությունները, մեր լավագույն փորձը և մեր լավ մտադրությունները՝ օգնելու կողմերին լուծում գտնել: Եվս մեկ անգամ կընդգծեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է պայմանավորվեն»,- ասել է դիվանագետը։ Միաժամանակ, ԵՄ-ն դեմ չէ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությանը, եթե այն չխախտի հակառուսական պատժամիջոցները։

«Եթե ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում, որ եթե մեզանից ավելին եք ուզում, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում»,- վստահեցրել է նա: Հայկական և եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչների հայտարարությունները յուրօրինակ պատասխան են եղել ռուսական և ադրբեջանական քննադատություններին։ Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ հակառակ ամերիկացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումներին, ինքը կարծում է, որ Բրյուսելում բանակցություններն ուղղված են եղել իր պետության դեմ։ «Դա նպատակ ունի բաժանարար գծեր ստեղծել և մեկուսացնել մեր երկիրը»,- վստահ է Ալիևը։ Միևնույն ժամանակ, նա Արևմուտքին զգուշացրել է՝ Հայաստանը Հարավային Կովկասում իր զինված հենակետը չդարձնել։ Նրա խոսքով, դա ապագայում կարող է ավարտվել մեծ աղետով։ Այդ առումով Ալիևը կարևոր է համարում Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնության ամրապնդումը։

Հատկանշական է, որ Բրյուսելում հանդիպման ավարտից հետո առաջին իսկ գիշերը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին կրակոցներ են սկսվել։ Իր հերթին, Ռուսաստանի իշխանությունները Բրյուսելի բանակցությունները դիտարկել են որպես հավաքական Արևմուտքի հերթական փորձ՝ Հարավային Կովկասը ներքաշելու աշխարհաքաղաքական առճակատման մեջ։ «Արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և կործանարար միջամտությունը Հարավային Կովկասի գործերին կարող է հանգեցնել տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը սպառնացող ամենաբացասական հետևանքների»,- հայտարարել են Մոսկվայում։

Բացի այդ, նշվել է, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանին հանել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Այդ ֆոնին Ռուսաստանի իշխանությունները կոչ են անում Երևանին՝ չհետևել ԱՄՆ-ի և ԵՄ-ի խորհուրդներին, քանի որ այդ ճանապարհը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով։ Հարևան պետություններից, որոնք կարող են լրջորեն օգնել կամ, հակառակը, վնասել Հայաստանին, բանակցություններին չի արձագանքել միայն Իրանը։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ, ընդհանուր առմամբ, շատ լավ հարաբերություններ ունեն այդ երկրի հետ, և թյուրիմացություններ չկան։ «Իրանի իշխանությունները միշտ ասում են, որ տարածաշրջանի խնդիրներով պետք է զբաղվեն միայն տարածքի երկրները, իսկ օտար պետությունների միջամտությունն անընդունելի է։ Սակայն Նիկոլ Փաշինյանի բրյուսել յան հանդիպումից հետո համապատասխան հայտարարություն չեղավ։

Ընդհակառակը, Երևանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ Փարիզն ու Թեհրանը նույն դիրքորոշումն ունեն Հայաստանի հարցում։ Միգուցե Հայաստանը խոշոր երկրների փորձադաշտի վերածելը համապատասխանո՞ւմ է Իրանի շահերին, քանի որ նա նույնպես ակնկալում է ստանալ իր մասնաբաժինը»,ng.ru-ին ասել է Քաղաքական հետազոտությունների ադրբեջանական «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։ Հակառակ կարծիքին է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ադրբեջանը նյարդայնանում է Հայաստանի՝ իր դիրքերն ինչ-որ կերպ ամրապնդելու ցանկացած փորձից։ Ռուսաստանն իր հերթին անհանգստանում է իր շահերի ոլորտում Արևմուտքի ցանկացած միջամտությունից։ Դա Մոսկվայի համար հատկապես ցավալի է այսօր՝ հաշվի առնելով այն էկզիստենցիալ հակամարտությունը, որում ներգրավված են նա, ԱՄՆ-ը և ԵՄ-ն։ Իրանը նման խնդիրներ չունի և չի հավատում, որ Երևանը մի օր կդառնա ՆԱՏՕ-ի հենակետ Հարավային Կովկասում»,- պարզաբանել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback